Պյութագորաս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պյութագորաս (այլ կիրառումներ)
Պյութագորաս (ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569, Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան - Մ.թ.ա. 490-ականներ[1], Մետապոնտո, Բերնալդա, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա[1], հուն․՝ Πυθαγόρας), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անունով կոչված Պյութագորասի թեորեմով։
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569 Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Մահացել է | Մ.թ.ա. 490-ականներ[1] Մետապոնտո, Բերնալդա, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա[1] |
Բնակության վայր(եր) | Կրոտոնե |
Քաղաքացիություն | Սամոս |
Դավանանք | Պյութագորասականություն |
Ուղղություն | Պյութագորասականություն և Արևմտյան փիլիսոփայություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, երաժշտագետ և երաժշտության տեսաբան |
Գործունեության ոլորտ | երկրաչափություն, մաթեմատիկա, բարոյագիտություն, քաղաքականություն, փիլիսոփայություն, աստղագիտություն, երաժշտություն և մետաֆիզիկա |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ազդվել է | Pherecydes of Syros?[2], Անաքսիմանդրոս[2], Թալես Միլեթացի[2] և Զրադաշտ |
Ամուսին(ներ) | Theano? |
Երեխա(ներ) | Mnesarchus?, Myia?, Damo?, Telauges? և Arignote? |
Հայր | Մնեսարխ |
Ուսուցիչ | Անաքսիմանդրոս[3], Themistoclea?[4], Hermodamas?, Pherecydes of Syros?[2] և Թալես Միլեթացի[2] |
Աշակերտներ | Philolaus? և Էմպեդոկլես[5] |
Ներշնչվել է | |
![]() |
Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Պյութագորասը և նրա աշակերտները հավատում էին, որ ամեն ինչ կապված է մաթեմատիկայի հետ, և կարծում էին որ ամեն ինչ կարող է կանխագուշակվել և չափվել ցիկլերի օգնությամբ։
Կենսագրություն
Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, Պիթայիսի և Մնեսարքոսի որդին էր։ Երիտասարդ տարիքում, Պոլիկրատեսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը, մեկնելով Հարավային Իտալիայում գտնվող Կրոտոն քաղաք։ Շատ հեղինակներ նաև ճանաչում են նրա հանդիպումները Հին Եգիպտոսի և Բաբելոնի փիլիսոփաների հետ մինչև արևմուտք շարժվելը՝ այս ճանապարհորդությունները նշված են հույն փիլիսոփաների կողմից գրված Պյութագորասի շատ կենսագրականներում։
Սամոսից դեպի Կրոտոն տեղաշարժի ընթացքում Պյութագորասը ստեղծում է գաղտնի կրոնական ընկերություն։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Pythagoraas.svg/220px-Pythagoraas.svg.png)
Պյութագորասը ձեռնամուխ է լինում Կրոտոնի մշակութային կյանքի բարեփոխմանը, հորդորելով քաղաքացիներին կրթվել և իր շուրջը ստեղծելով հետևորդների բարձրակարգ օղակ։ Այս մշակութային կենտրոնը առաջնորդվում է շատ խիստ օրենքներով։ Նրա դպրոցը բաց է լինում հավասարապես տղամարդկանց և կանանց համար։ Նրանք, ովքեր միանում են Պյութագորասի ներքին շրջանին, կոչում են իրենց մաթեմատիկոսներ։ Նրանք ապրում են դպրոցում, հրաժարվում են իրենց սեփականությունից և սնվում են միայն բանջարեղենային կերակրով։ Հարևան տարածքներում բնակվող ուսանողներին նույնպես թույլատրվում էր այցելել Պյութագորասի դպրոց։ Կոչվելով ակուսմատիկոսներ, այս աշակերտներին թույլատրվում էր օգտագործել միս և ունենալ սեփականություն։
Ըստ Յամբլիխոսի, պյութագորացիները վարում էին կրոնական դասերից, սովորական կերակրից, վարժություններից, ընթերցանությունից և փիլիսոփայական հետազոտություններից կազմված կազմակերպված կյանք։ Երաժշտությունը համարվում էր այս կյանքի տարրական կազմակերպչական գործոնը՝ աշակերտները կանոնավոր կերպով միասին երգում էին Ապոլլոնին նվիրված օրհներգեր, հոգու և մարմնի հիվանդությունները բուժելու նպատակով օգտագործում էին քնարը և քնից առաջ ու հետո հիշողությունը վարժեցնելու նպատակով բանաստեղծություններ էին ասում։
Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Կիկերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Wikiquote-logo-hy.svg/49px-Wikiquote-logo-hy.svg.png)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյութագորաս» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյութագորաս» հոդվածին։ |