Պյոտր Տոդորովսկի

խորհրդային ռուս կինոռեժիսոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան, կոմպոզիտոր

Պյոտր Եֆիմովիչ Տոդորովսկի (ռուս.՝ Пётр Ефимович Тодоровский, օգոստոսի 26, 1925(1925-08-26), Բոբրինեց, Zinovievsk Okrug, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 2013(2013-05-24), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս կինոօպերատոր, ռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985), Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։ ՌԴ պետական մրցանակի (1996) և «Նիկա» մրցանակի դափնեկիր։ «Օսկար» մրցանակի հավակնորդ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում «Ռազմադաշտային սիրավեպ» ֆիլմի համար։

Պյոտր Տոդորովսկի
Ծննդյան թիվ՝օգոստոսի 26, 1925(1925-08-26)
Ծննդավայր՝Բոբրինեց, Zinovievsk Okrug, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝մայիսի 24, 2013(2013-05-24) (87 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝սցենարիստ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, դերասան, կինոօպերատոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կիթառահար և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0865421

Կենսագրություն

Պյոտր Տոդորովսկին ծնվել է 1925 թվականի օգոստոսի 26-ին Ուկրաինական ԽՍՀ Կիրովոգրադի մարզի Բոբրինեց քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Ծնողները եղել են Եֆիմ Գիլևիչ Տոդորովսկին և Ռոզալիա Ցալևնա Օստրովսկայան։ Ավարտել է միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը։

Հայրենական մեծ պատերազմի սկզբին ծնողների հետ տարհանվել է Ստալինգրադ, հոր հետ էլեկտրակայանում աշխատել է որպես ածխի բեռնաթափող։ 1941 թվականի նոյեմբերին գերմանացիների առաջխաղացման պատճառով ընտանիքը կրկին ստիպված է եղել փախչել։ Գրեթե երկու տարի աշխատել է Սարատովի մարզի Նովոուզենսկի շրջանի «Песчаный Мар» (խոսակցական լեզվում՝ «Шишка») կոլտնտեսությունում[1]։

1943 թվականի ապրիլին զորակոչվել է Կարմիր բանակ, եղել է Սարատովի ռազմական հետևակային ուսումնարանի կուրսանտ, 1944 թվականի օգոստոսից՝ 76-րդ հրաձգային դիվիզիայի 2-րդ հրաձգային գումարտակում ականանետային դասակի հրամանատար, որը մտնում էր 1-ին Բելառուսական ճակատի 47-րդ բանակի կազմի մեջ[2]։ Մասնակցել է Վարշավայի, Բիդգոշչի, Շչեցինի ազատագրմանը և Բեռլինի գրավմանը։ Պատերազմն ավարտել է Էլբայի ափին՝ Շյոնհաուզենի մոտ։ 1945 թվականի մարտին ենթարկվել է կոնտուզիայի[3]։

Պատերազմից հետո ծառայել է Պեսոչնոե կայազորում՝ Կոստրոմայի մոտ։ Աշխատանքից ազատվելուց հետո աշխատել է ապակու գործարանում, նկարչության դասեր է ստացել և միաժամանակ ավարտել է տասներորդ դասարանը[1]։

1949 թվականին ընդունվել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետ (Բորիս Վոլչեկի արվեստանոց)։ 1954 թվականին ավարտելուց հետո աշխատել է Քիշնևի ժամանակագրական և վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, նկարահանել է «Սովետական Մոլդավիա» կինոամսագրի համար[4], խաղարկային կինոյում նորամուտը նշել է «Մոլդովական երգեր» (ռուս.՝ «Молдавские напевы», 1955) ֆիլմով։ 1955 թվականից մոտ տասը տարի աշխատել է Օդեսայի կինոստուդիայում[5], այնուհետև «Մոսֆիլմում»։

Որպես դերասան նկարահանվել է «Մայիս ամիսն էր» (ռուս.՝ «Был месяц май», 1970), «Ճահիճ» (ռուս.՝ «Трясина», 1977) ֆիլմերում։ Եղել մի շարք ֆիլմերի կոմպոզիտոր և երգահան, ռուսական յոթլարանի կիթառի նվագի իմպրովիզատոր և նվագակցող. նվագակցել է Վլադիմիր Վիսոցկուն նրա երգերի ձայնագրությունների ժամանակ։ Եղել է «Ես ունեմ մի ընկեր» (ռուս.՝ «Есть у меня друг», 1974) ֆիլմի գեղարվեստական ղեկավարը։

2002-2007 թվականներին Նատալյա Ռյազանցևայի հետ համատեղ ռեժիսորական սեմինարներ է վարել Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ժամանակ[6][7]։

Պյոտր Տոդորովսկու շիրիմը Նովոդևիչյան գերեզմանատանը

ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ (Մոսկվա)[8]։

2013 թվականի ապրիլի 29-ին Պյոտր Տոդորովսկին սրտի կաթված է տարել, որից հետո չի կարողացել ապաքինվել։ Մահացել է 2013 թվական մայիսի 24-ին Մոսկվայում[9]։ Ռեժիսորի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մայիսի 28-ին Կինոյի տան մեծ դահլիճում[10][11], թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[12]։

Ընտանիք

  • Առաջին կինը՝ Նադեժդա Չերեդնիչենկո (1927-2019), դերասանուհի,
  • Երկրորդ կինը՝ Միրա Գրիգորիևնա Տոդորովսկայա (Գերման, ծնվ.՝ 1933)[13], պրոդյուսեր,
  • Եղբայրը՝ Իլյա Եֆիմովիչ Տոդորովսկի (1924-1942), զոհվել է Լենինգրադի մարտերում[3]։

Ֆիլագրություն

Օպերատոր

  • 1954 – կինոամսագիր «Советская Молдавия» № 31 (հատուկ թողարկում)
  • 1955 – կինոամսագիր «Советская Молдавия» № 1
  • 1955 – կինոամսագիր «Советская Молдавия» (հատուկ թողարկում)
  • 1955 – Մոլդովական երգեր (ռուս.՝ Молдавские напевы) (Ռադոմիր Վասիլևսկու հետ համատեղ)
  • 1956 – Գարունը Զարեչնայա փողոցում (ռուս.՝ Весна на Заречной улице) (Ռադոմիր Վասիլևսկու հետ համատեղ)
  • 1956 – Իմ դուստրը (ռուս.՝ Моя дочь)
  • 1958 – Երկու Ֆեոդոր (ռուս.՝ Два Фёдора)
  • 1959 – Ծարավ (ռուս.՝ Жажда)
  • 1962 – Երբեք (ռուս.՝ Никогда)

Ռեժիսոր

Սցենարիստ

Կոմպոզիտոր

  • 1960 – Փոթորկից ավելի ուժեղ (ռուս.՝ Сильнее урагана)
  • 1965 – Մեր վերևում Հարավային խաչն է (ռուս.՝ Над нами Южный крест)
  • 1983 – Ռազմադաշտային սիրավեպ (ռուս.՝ Военно-полевой роман)
  • 1984 – Իմ ժամանակակիցները (ռուս.՝ Мои современники)
  • 1986 – Գլխավոր փողոցով նվագախմբի հետ (ռուս.՝ По главной улице с оркестром)
  • 1989 – Ինտերաղջիկը (ռուս.՝ Интердевочка)
  • 1992 – Անկոր, էլի՛ անկոր (ռուս.՝ Анкор, ещё анкор!)
  • 1995 – Ինչ հրաշալի խաղ է (ռուս.՝ Какая чудная игра)
  • 1998 – Ռետրո երեքով (ռուս.՝ Ретро втроём)
  • 2001 – Կյանքը լի է զվարճություններով (ռուս.՝ Жизнь забавами полна)
  • 2001Տոն (ռուս.՝ Праздник)
  • 2003 – Ցլի համաստեղությունում (ռուս.՝ В созвездии Быка)
  • 2003 – Պաշտոնական անձանց անձնական կյանքը (ռուս.՝ Личная жизнь официальных людей)
  • 2008 – Ռիոռիտա (ռուս.՝ Риорита)

Դերասան

  • 1970 – Մայիս ամիսն էր (ռուս.՝ Был месяц май) – ավագ լեյտենանտ Վլադիմիր Յակովենկո
  • 1977 – Ճահիճ (ռուս.՝ Трясина) – էպիզոդ
  • 2004 – Կուրսանտները (ռուս.՝ Курсанты) (հեռուստասերիալ)
  • 2007 – Դիմակահանդեսային գիշեր 2, կամ 50 տարի անց (ռուս.՝ Карнавальная ночь 2, или 50 лет спустя) – հյուր ամանորյա երեկույթում

Պարգևներ և կոչումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պյոտր Տոդորովսկուն է հանձնում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 2000 թվական
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (20 մարտի, 1945) – գերմանական զավթիչների դեմ պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և այդ ընթացքում ցուցաբերած անձնվիրության ու արիության համար[15]
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (7 մայիսի, 1945) – գերմանական զավթիչների դեմ պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և այդ ընթացքում ցուցաբերած անձնվիրության ու արիության համար[16]
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ (1945)
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ (1945)
  • «Պատվո նշան» շքանշան (24 նոյեմբերի, 1960) – ի նշանավորումն խորհրդային գրականության և արվեստի զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի և Մոսկվա քաղաքում ուկրաինական գրականության և արվեստի տասնամյակի կապակցությամբ[17]
  • «ՈՒԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (1967)
  • «ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում (23 օգոստոսի, 1985) – խորհրդային կինոարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար[18]
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (21 փետրվարի, 1987) – գերմանաֆաշիստական զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած արիության, տոկունության և խիզախության համար և ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 40-ամյակի[19]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (11 օգոստոսի, 1995) – պետությանը մատուցած ծառայությունների և աշխատանքում ունեցած հաջողությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[20]
  • Ռուսաստանի Դաշնության 1995 թվականի պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (27 մայիսի, 1996) – վերջին տարիների գեղարվեստական ֆիլմերում հումանիստական իդեալների մարմնավորման համար[21]
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (11 հուլիսի, 1996) – 1996 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրարշավի կազմակերպմանն ու անցկացմանը ակտիվ մասնակցության համար[22]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (26 օգոստոսի, 2000) – կինոարվեստի զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար[23]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ մրցանակ «Ռուսական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար» (12 հունիսի, 2000)[24]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (31 դեկտեմբերի, 2005) – հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[25]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Մրցանակներ կինոփառատոններում

Պյոտր Տոդորովսկու աստղը Վիբորգի Դերասանական փառքի ծառուղում
  • Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր «Օպերատորի աշխատանքի համար երկրորդ մրցանակ» անվանակարգում (1960)
  • Լավագույն դեբյուտի մրցանակ Վենետիկի 26-րդ կինոփառատոնում («Հավատարմություն» ֆիլմ, 1965)
  • «Նիկա» մրցանակ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում («Անկոր, էլի՛ անկոր», 1992)
  • «Կինոտավր» կինոփառատոնի «Մեծ մրցույթի» գլխավոր մրցանակ (1993)
  • «Կինոշոկ» կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար («Ինչ հրաշալի խաղ է», 1995)
  • «Ոսկե Խոյ» մրցանակ («Ինչ հրաշալի խաղ է», 1995)
  • «Նիկա» մրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում (2003)

Հիշատակ

Պյոտր Տոդորովսկին Վլադիսլավ Վինոգրադովի «Իմ ժամանակակիցները» վավերագրական ֆիլմի հերոսներից է (1984)։

2004 թվականին Տոդորովսկու «Հիշիր, մի հիշիր (Մեր կյանքի լավագույն տարիները)» (ռուս.՝ «Вспоминай — не вспоминай. (Лучшие годы нашей жизни)») ինքնակենսագրական վեպի մոտիվներով նկարահանվել է «Կուրսանտներ» հեռուստասերիալը (ռեժ.՝ Ա. Կավուն), որն առաջադրվել է «Emmy International» մրցանակի[26]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Кино. Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 422. — 640 с. — 100 000 экз.
  • Операторы Советского кино // Cправочник / Госфильмофонд России / сост. Н. М. Чемоданова. — М.: Киновек, 2011. — С. 348—349. — 418 с. — 500 экз. — ISBN 978-5-905352-03-4

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Տոդորովսկի» հոդվածին։