Պյոտր Կրոպոտկին

Պյոտր Ալեքսեևիչ Կրոպոտկին (ռուս.՝ Пётр Алексеевич Кропоткин, նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1842[1][2], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 8, 1921(1921-02-08)[4][3][1][…], Դմիտրով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան[3]), ռուս հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան։

Պյոտր Կրոպոտկին
Пётр Кропоткин
Ծնվել էնոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1842[1][2] Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էփետրվարի 8, 1921(1921-02-08)[4][3][1][…] (78 տարեկան) Դմիտրով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան[3]
բնական մահով
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ՌԽՖՍՀ
Ուղղությունանարխիզմ
Մասնագիտությունաշխարհագրագետ, գրող, ճանապարհորդ հետազոտող, փիլիսոփա, ինքնակենսագիր, լրագրող, տնտեսագետ, անարխիստ, կենդանաբան և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունԱռաջին ինտերնացիոնալ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Պաժերի կորպուս
Տիրապետում է լեզուներինանգլերեն, ռուսերեն[5][6] և ֆրանսերեն
Ազդվել էՄիխայիլ Բակունին, Պիեռ Պրուդոն և նարոդնիկություն
Երեխա(ներ)Ալեքսանդրա Կրոպոտկինա
ՀայրԱլեքսեյ Կրոպոտկին
ՄայրEkaterina Nikolaevna Kropotkina (nee Sulima)?
Ստորագրություն
Изображение автографа
 Peter Kropotkin Վիքիպահեստում

Անդամակցել է չայկովականների նարոդնիկական կազմակերպությանը, 1874 թվականին բանտարկվել է, երկու տարի անց փախել արտասահման։ Մասնակցել է անարխիստական կազմակերպությունների գործունեությանը։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան։ Ընդունելով անարխիզմի հիմնադիրների հիմնական սկզբունքները, Կրոպոտկինը, ի տարբերություն Պրուդոնի, կողմնակից էր սոցիալական հեղափոխությանը, որն ըմբռնել էր ոչ որպես տարերային խռովություն, ինչպես Մ. Ա. Բակունինը, այլ ժողովրդի գիտակցական գործունեություն։

Ուսումնասիրել է Հյուսիսային Մանջուրիայի և Սիբիրի առանձին շրջանների, Ֆինլանդիայի և Շվեդիայի սառցադաշտային նստվածքները։ Մշակել է Արևելյան Սիբիրի լեռնագրական սխեման, զբաղվել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի յուրացման հարցերով և տեսականորեն հիմնավորել Ֆրանց Իոսիֆի երկրի գոյությունը։ 1903-04 թթ. Կրոպոտկինն առաջ է քաշել «Եվրասիա մայր ցամաքի չորացման» մասին հիպոթեզը։ Կրոպոտկինի անունով են կոչվում՝ լեռնաշղթա Պատոմի բարձրավանդակում, լեռնաշղթա և հրաբուխ Արևելյան Սայաններում, քաղաք Կրասնոդարի երկրամասում և Իրկուտսկի մարզում և այլն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կրոպոտկին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 700