Պյոտր Կիրիլլով
Պյոտր Սեմյոնովիչ Կիրիլով (էրզ.՝ Пётр Семёнович Кириллов, Պյոտր Էրկե, հունիսի 26, 1910, Մալիյ Տոլկայ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1955, Մոսկվա, ԽՍՀՄ), էրզիացի գրող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Պյոտր Կիրիլլով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1910 |
Ծննդավայր | Մալիյ Տոլկայ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1955 (45 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | էրզյաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/House_writer_Kirillov_PS_DSC08814.jpg/220px-House_writer_Kirillov_PS_DSC08814.jpg)
Պյոտր Կիրիլովը ծնվել է 1909 թվականին Մալիյ Տոլկայ գյուղում (այժմ՝ Սամարայի մարզի Պոխվիստնևսկի շրջան)[1]։ 1931-1933 թվականներին սովորել է Մոսկվայի խմբագրության և հրատարակչության ինստիտուտում։ Մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ Կիրիլովի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1929 թվականին։ 1930-ական թվականներին նրա կողմից գրվեցին «Առավոտը Սուրայի վրա» («Валске Сура лангсо») պատմական պոեմը, «Առանց սահմանաշերտի» («Межавтомо») և «Դժվարին ճանապարհով» բանաստեղծությունների ժողովածուները, «Սպասսկի տաճարում» («Спасской монастырьсе») և «Առաջին դասը» («Васенце урок») վիպակները։ Նրա «Լիտովա» (1940) պատմական դրաման հիմք հանդիսացավ մորդովական թատերական արվեստում առաջին երաժշտական դրամայի լիբրետտոյի համար։ Հետպատերազմյան տարիներին Կիրիլովի կողմից գրվեցին «Պատերազմի ճանապարհներով» («Войнань киява») ժողովածուն և «Լույս հեռավոր անկյունում» («Валдо васоло угол велькссэ»), «Ուսուցչուհին» պիեսները[2]։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Кириллов Петр Семенович - статья из Большой советской энциклопедии.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կիրիլլով» հոդվածին։ |