Պլասիդո Դոմինգո
Պլասիդո Դոմինգո (լրիվ անունը՝ Խոսե Պլասիդո Դոմինգո Էմբիլ, իսպ.՝ José Plácido Domingo Embil, հունվարի 21, 1941[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի օպերային (տենոր), երգիչ, դաշնակահար, դիրիժոր։ Ծնվել է Իսպանիայի՝ Մադրիդ քաղաքում 1941 թվականի հունվարի 21-ին։
Պլասիդո Դոմինգո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | José Plácido Domingo Embil |
Ի ծնե անուն | իսպ.՝ José Plácido Domingo Embil |
Ծնվել է | հունվարի 21, 1941[1][2][3][…] (83 տարեկան) Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Ժանրեր | օպերա, պոպ |
Մասնագիտություն | Օպերային երգիչ, դաշնակահար, դիրիժոր |
Երգչաձայն | Heldentenor?, բարիտոն և տենոր[4] |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1959 |
Լեյբլ | EMI Classics |
Կրթություն | Մեքսիկայի ազգային կոնսերվատորիա |
Անդամակցություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Academia de las Artes Escénicas de España? և Երեք տենոր |
Ամուսին | Marta Domingo? |
Պարգևներ | |
Կայք | placidodomingo.com |
Plácido Domingo Վիքիպահեստում |
Կենսագրություն
Առ այսօր Դոմինգոն կատարել է 128 օպերային դեր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով։ Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա) Կավարադոսսին, դը Գրիեն և Ռիկ Ջոնսոնը (Պուչչինիի «Տոսկա», «Մանոն Լեսկո» և «Աղջիկը Արևմուտքից» օպերաներ), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Վերտերը (Մասնեի «Վերտեր» օպերա), դոն Խոզեն (Բիզեի «Կարմեն» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը (Ռիխարդ Վագների «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ)։
Պլասիդոյի երգացանկը ծավալուն է՝ օպերաներ և մյուզիքլներ, նեոպոլիտանական երգեր ու պոպ ստեղծագործություններ։ Դոմինգոն 16 տարեկանում գաղտնի ամուսնանում է իր դաշնակահարուհի ընկերուհու հետ, որը մեկ տարի հետո նրան որդի է պարգևում։ Երկու տարի անց նրանք բաժանվում են։ Պլասիդոն երգչի առաջին քայլերն արել է բարիտոն ձայնով (արական ձայնի տեսակ տենորի և բասի միջև)։ Մեքսիկայի ազգային օպերա ընդունվելիս նրան խնդրում են տենորային արիաներ կատարել, և սա նրա համար դառնում է բախտորոշ։ Պլասիդոն նաև դաշնակահար է և դիրիժոր։Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Դոմինգոն հանդիպում է սոպրանո Մարթա Օրնելասին։ Նրանք միասին էին հանդես գալիս շուրջ երեք տարի։ Դոմինգոն 21 տարեկանում ամուսնանում է երկրորդ անգամ և ունենում երկու որդի։
Պլասիդո Դոմինգոն կատարել է Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը՝ «Փարոս» կամերային երգչախմբի, Բարսեղ Թումանյանի, Ռոզի Անուշ Սվազլյանի և Աննա Մարիա Մարտինեսի հետ։ https://www.facebook.com/groups/armeniannationalmusic/posts/2816619085094688/
Գրեմմի մրցանակներ
- 1971 թվականին Ջ. Վերդիի «Աիդա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1983 թվականին Ջ. Վերդիի «Տրավիատա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1974 թվականին Ժ. Պուչչենիի «Բոգեմա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1984 թվականին Ժ. Բիզեի «Կարմեն»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1984 թվականին «Միշտ իմ սրտում»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1988 թվականին Ռ. Վեգների «Լոենգրին»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1992 թվականին Ռ. Շտրաուսի «Կինը առանց ստվերի»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պլասիդո Դոմինգո Արխիվացված 2019-11-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլասիդո Դոմինգո» հոդվածին։ |