Պիրեյոս

Պիրեյոս (հուն․՝ Πειραιάς, ՄՀԱ։ [piɾɛˈas]), Պիրեաս[2]; հին հունարեն՝ Πειραιεύς, Պիրեաֆս[2]), քաղաք և նավահանգիստ Հունաստանում` Եգեյան ծովում, Ատտիկեի պերիֆերիայի վարչական կենտրոնը[3]։

Քաղաք
Պիրեյոս
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաԱտտիկե
Նոմ Պիրեյոս
ՄայորՅաննիս Մորոլիս
(2014 թվականից)
Մակերես2 կմ²
ԲԾՄ2 մետր
Կլիմայի տեսակՄերձարևադարձային
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն168 151 մարդ (2021)[1]
Խտություն16 171 մարդ/կմ²
Ազգային կազմհույներ
ալբանացիներ
բուլղարացիներ
վրացիներ
Կրոնական կազմՈւղղափառություն (Հույն ուղղափառ եկեղեցի)
Հեռախոսային կոդ210
Փոստային դասիչ185 00–185 99
Ավտոմոբիլային կոդBE, BZ, YI, YK, YM, YN, ZN և ZP
Պաշտոնական կայքpiraeus.gov.gr
Պիրեյոս (Հունաստան)##
Պիրեյոս (Հունաստան)

Պիրեյոսը գտնվում է Աթենքի քաղաքային տարածքում` Հունաստանի մայրաքաղաք Աթենքից 12 կմ հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է Սարոնիկոս ծոցի ափին։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 163.688: Այս ցուցանիշով Պիրեյոսը համարվում է չորրորդ ամենաբնակեցված բնակավայրը Հունաստանում։

Պիրեյոսը ունի հին և հարուստ պատմություն, որի մասին վկայում են Հելլենիստական դարաշրջանից պահպանված հնագիտական իրերը և աշխատանքային գործիքները։ Որպես Հին Հունաստանի քաղաք, այն հայտնի դարձավ 5-րդ դարում և այն բանից հետո, երբ քաղաքում ստեղծվեց նավահանգստային նախատիպ։ Կարճ ժամանակահատվածում Պիրեյոսը դարձավ ամբողջ Դասական Հունաստանի տարանցիկ առևտրի գլխավոր կենտրոնը։

Սակայն ժամանակի ընթացքում Պիրեյոսի հեղինակությունը նվազեց, այն բանից հետո երբ 4-րդ դարում Հունաստանի մայրաքաղաք հռչակվեց Աթենքը։ Ժամանակակից աշխարհում Պիրեյոսը նշանավոր քաղաք է Հարավային Եվրոպայում և համարվում է Աթենքի անբաժանելի մասը։ Այն համարվում է Հունաստանի ամենամեծ նավահանգիստը և երկրի առևտրա-արդյունաբերական գլխավոր կենտրոններից մեկը։

Պիրեյոսը կարևոր նշանակություն ունի աշխարհում։ Այն համարվում է ամենավարկանշային և ամենաուղատար նավահանգիստը ամբողջ Եվրոպայում[4][5] և երկրորդը աշխարհում[6]։ Ամեն տարի Պիրեյոսը ընդունում է 20 միլիոն ուղևոր։

Պատմություն

Հին և Միջին դարեր

Պիրեյոս քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 26-րդ դարից։ Նախապատմական ժամանակաշրջանում Պիրեյոսը եղել է քարքարոտ կղզի, որը եղել է Մունիչի բլրի վրա։ Դիրքը բավականին ցածրադիր է։ Տարբեր ժամանակահատվածներում Պիրեյոսը եղել է համապատասխանաբար Հին Հունաստանի, Հռոմեական Կայսրության, Բյուզանդիայի, Օսմանյան Թուրքիայի, Իտալիայի և Հունաստանի Հանրապետության տարածքը, դա է պատճառը որ նա համարվում է տարբեր ազգերի հետևորդը։ Նավահանգիստը Հին ժամանակներում կարևոր նշանակություն է ունեցել Հին Հունաստանի համար։ Նա պահպանել է Հին Հունաստանի արտաքին հարաբերությունները տարբեր երկրների հետ։ Հին ժամանակներում Պիրեյոսը կատարել է ծովային փոխադրումներ Կիպրոսի, Պարսկաստանի, Մեծ Հայքի և Հռոմեական Կայսրության հետ։

6-րդ դարում Պիրեյոսը բռնեց զարգացման ուղին։ Մ.թ.ա. 511 թվականին ձևավորվեց քաղաքի սահմանագիծը և այն համարվեց Աթենք պոլիսի կարևորագույն կենտրոններից մեկը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրեյոս» հոդվածին։