Պինդ վառելանյութ

Պինդ վառելանյութը այն պինդ մարմնային վիճակում գտնվող նյութերն երբ, որոնք օգտագործվում են որպես վառելանյութ՝ էներգիա ստանալու կամ ուղղակի տաքացման համար։

Ածուխի բրիկետներից ստացված կրակ

Պինդ վառելանյութի տեսակներ

Պինդ վառելանյութի հիմնական տեսակներն են՝ հանածո ածուխները, տորֆը, այրվող թերթաքարերը և փայտանյութը։ Հանածո ածուխները, տորֆը և թերթաքարերը օգտագործվում են ոչ միայն որպես պինդ վառելանյութ, այլ նաև արհեստական եղանակով հեղուկ և գազային վառելանյութ ստանալու համար։

ՎառելանյութC-ի տոկոսային պարունակությունըH-ի տոկոսային պարունակությունըO-ի և այլ էլեմենտների տոկոսային պարունակությունըՋերմարար ունակությունը կկալ/կգ-ով
Փայտանյութ506444500
Տորֆ596355400
Գորշ ածուխ695.525.56700
Քարածուխ824.313.78400
Անտրացիտ952.22.88100
Այրվող թերթաքարեր (օրգանական մասը)759168100
Նավթ (այն պինդ վառելանյութ չէ)85.514.20.310500

Հանածո ածուխներ

Հանածո ածուխներն առաջացել են երկրաբանական վաղուց անցած դարաշրջանների բուսականության քայքայման հետևանքով։ Որքան ավելի հին է ածուխը, այնքան ավելի ուժեղ է ընթացել բույսերի օրգանիզմների բաղադրությունը կազմող օրգանական նյութերի քայքայման պրոցեսը և նույնքան ավելի է ածխածնի պարունակությունը նրա մեջ։

Հանածո ածուխներից առավել հնագույնը անտրացիտն է։ Նա ածուխների մեջ ամենապինդն է և ունի փայլ։ Ամենից ջահելը՝ գորշ ածուխն է։ Նրա մեջ երբեմն կարելի է նկատել դեռևս չքայքայված բուսական մնացորդներ։ Ըստ տարիքի և ածխածնի պարունակության, քարածուխը գրավում է միջանկյալ դրություն։ Նա առավել մեծ քանակությամբ է արդյունահանվում և ծախսվում։ Նրա տեսակներից մի քանիսը գործադրվում են կոքսի արտադրության համար, որը կարելի է դիտել որպես արհեստական եղանակով ստացված պինդ վառելանյութերի մի տեսակ։ Գորշ ածուխը, որպես ածխածնով ամենից ավելի աղքատը, սովորաբար հեռավոր տարածություններ չի փոխադրվում, այլ սպառվում է տեղում։

Տորֆ

Վառելանյութի կարևոր տեսակ է նաև տորֆը։ Տորֆը գոյանում է ճահիճների հատակին, ճահճային մահացող բույսերի քայքայումից։ Այդ բույսերի մնացորդները կարելի է հեշտությամբ զզնել տորֆի մեջ։ Ածխածնի պարունակությունը նրա մեջ համեմատաբար մեծ չէ, ուստի այն առավելապես օգտագործվում է որպես տեղական վառելանյութ։

Այրվող թերթաքարեր

Այրվող թերթաքարերը օրգանական նստվածքային գոյացումներ են, որոնք պարունակում են կենդանիների և բույսերի հանքային մնացորդներ և անօրգանական ծագում ունեցաղ նստվածքներ։ Այդ պատճառով էլ թերթաքարերը այրվելիս մոխիր շատ են առաջացնում։

Փայտանյութ

Փայտանյութը որպես արդյունաբերական վառելանյութ գնալով ավելի քիչ գործադրություն է գտնում։ Ավելի հարմար է այն օգտագործել որպես շինանյութ և քիմիական վերամշակման օգնությամբ ստացվող զանազան արժեքավոր արտադրանքներ՝ սպիրտ, քացախաթթու, ացետոն, արհեստական մանրաթել ստանալու համար և այլն։

Աղբյուրներ

Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։