Պիեռ Կյուրի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրի (այլ կիրառումներ)
Պիեռ Կյուրի (ֆր.՝ Pierre Curie, մայիսի 15, 1859[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - ապրիլի 19, 1906[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի ֆիզիկոս, Ֆրանսիայի ԳԱ անդամ (1905)։
Պիեռ Կյուրի ֆր.՝ Pierre Curie | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1859[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | ապրիլի 19, 1906[1][2][3][…] (46 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4][5] մահը պատահարից |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ) |
Բնակության վայր(եր) | rue de la Glacière? և Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[6] |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Փարիզի գիտությունների ֆակուլտետ, Սորբոն և տնային ուսուցում |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][7] |
Գիտական ղեկավար | Գաբրիել Լիպման[8] |
Եղել է գիտական ղեկավար | Պոլ Լանժևեն[9] |
Հայտնի աշակերտներ | Պոլ Լանժևեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Մարի Կյուրի[14][15] |
Երեխա(ներ) | Իրեն Կյուրի և Էվա Կյուրի |
Հայր | Էժեն Կյուրի |
Մայր | Սոֆի-Կլեր Դեպույլի |
Ստորագրություն | |
Pierre Curie Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ավարտել է Փարիզի համալսարանը (1877)։ 1882-1904 թվականներին աշխատել է Փարիզի ինդուստրիալ ֆիզիկայի և քիմիայի դպրոցում։ 1904 թվականից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։
Աշխատություններ
Աշխատանքները վերաբերում են բյուրեղաֆիզիկային, մագնիսականությանն ու ռադիոակտիվությանը։ Եղբոր՝ Պոլ ժան Կյուրիի հետ հայտնագործել և հետազոտել է պյեզոէլեկտրականության երևույթը (1880)։ Ուսումնասիրել է (1884—1885) բյուրեղների սիմետրիայի հարցերը (ձևակերպել է, այսպես կոչված, Կյուրիի սկզբունքը) և առհասարակ սիմետրիայի պրոբլեմը ֆիզիկայում (1894)։ Կյուրին սահմանել է պարամագնիսական նյութերի մագնիսական ընկալունակության կախումը բացարձակ ջերմաստիճանից (Կյուրիի օրենք) և հայտնաբերել Կյուրիի ջերմաստիճանը (Կյուրիի կետը), որից բարձր ֆեռոմագնիսական նյութերը վերածվում են պարամագնիսական նյութերի։ Կնոջ՝ Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի հետ ուսումնասիրել է ռադիոակտիվության երևույթը, հայտնագործել պոլոնիումը և ռադիումը (1898), պարզել ռադիումի ճառագայթման բարդ բաղադրությունը։ 1903 թվականին Պիեռ Կյուրին հայտնաբերել է ռադիումի աղերից ջերմության ինքնակամ անջատումը։ Հետազոտել է նաև ռադիոակտիվության կենսաբանական ազդեցությունները։
Արժանացել է Նոբելյան մրցանակի (1903)։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Կյուրի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 492)։ |