Պետր Պրավեց
Պետր Պրավեց (չեխ.՝ Petr Pravec, սեպտեմբերի 17, 1967[1], Třinec[1]), չեխ աստղագետ, աշխատել է Օնդրեյովի աստղադիտարանում։ 1994-ից 2002 թվականները համատեղ այլ վեց չեխ աստղագետների հետ հայտնաբերել է 334 աստերոիդ, որոնցից 117-ը հայտնաբերել է միանձնյա[3]։
Պետր Պրավեց չեխ․՝ Petr Pravec | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1967[1] (56 տարեկան) Třinec[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Օժենդրյով աստղադիտարան և Astronomical Institute of Czech Academy of Sciences?[2] |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Պրահայի Կարլի համալսարան և Մասարիկի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | չեխերեն |
1990 թվականին ավարտել է Մասարիկով համալսարանը Բռնո քաղաքում։ 1996 թվականին ստացել է դոկտորական աստիճան Պրահայի Կարլի համալսարանում։ Զբաղվում է կրկնակի աստերոիդների որոնմամբ, կիրառելով լուսաչափական մեթոդներ։ Իր թեկնածուական աշխատության մեջ անրադարձել է (385186) 1994 AW1 աստերոիդի փայլի կորերին, որոնց հիման վրա կատարել է հետևություն, աստերոիդի հնարավոր արբանյակի առկայության մասին, ինչը հաստատվել է 2015 թվականին Գոլդսթոուն (70 մ) և Արիսիբո (300 մ) ռադիոանտենաների միջոցով։ Ղեկավարում է մի խումբ աստղագետների (BinAst), որոնք զբաղվում են աստերոիդների հիմնական գոտու աստերոիդների որոնմամբ։
Պրավեցը նաև զբաղվում է մերձերկրյա աստերոիդների հետազոտություններով NEAT ծրագրի շրջանակներում։
Նրա պատվին է անվանվել (4790) Պետրպրավեց աստերոիդը[4]։