Պետական հեղաշրջման փորձ Բոլիվիայում (2024)

Պետական հեղաշրջման փորձ Բոլիվիայում, պետական հեղաշրջման փորձ Բոլիվիայում, որը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 26-ին։ Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն նախազգուշացնել է Բոլիվիայի վարչական մայրաքաղաք Լա Պասում տեղի ունեցած «զորքերի անկանոն տեղակայման մասին» և մտահոգություն հայտնել շարունակվող նախագահական հեղաշրջման վերաբերյալ[2][3]։ Ավելի ուշ զորքերը ներխուժել են նախագահական պալատ՝ Ժողովրդական մեծ տուն[4]։

Պետական հեղաշրջման փորձ Բոլիվիայում

Լա Պաս քաղաքի Մուրիլոյի հրապարակը, որտեղ տեղի է ունեցել հեղաշրջման փորձը։
Թվականհունիսի 26, 2024
ՎայրԼա Պաս, Բոլիվիա Բոլիվիա
ԱրդյունքՀեղաշրջումը ձախողվել է. Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն աշխատանքից ազատել է բարձրաստիճան զինվորականներին։
Հակառակորդներ
Բոլիվիայի կառավարություն
  • Շարժում դեպի սոցիալիզմ
  • Բոլիվիայի աշխատավորական կենտրոն[1]
Բոլիվիայի զինված ուժերի ապստամբներ
Հրամանատարներ
Լուիս ԱրսեԽուան Խոսե Սունյիգա
Կողմերի ուժեր
Մենդես Արկոս Չալլապատայի 24-րդ ռեյնջերային գունդ

Նախապատմություն

Հեղաշրջման փորձից մեկ օր առաջ՝ հունիսի 25-ին, բանակի հրամանատար, գեներալ Խուան Խոսե Սունյիգան ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ կապված նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ արած հայտարարությունների և, ըստ Մորալսի, սպառնալիքների, որոնք իբր Սունյիգան արել էր Մորալեսի, Սենատի նախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսի և սենատոր Լեոնարդո Լոզայի հասցեին[5]։

Ռազմական գործողություններ

Բոլիվիայի հեռուստատեսությունը ցուցադրել է երկու տանկի և մի քանի զինվորականների տեսանյութ՝ Լա Պասի Մուրիլյոյի հրապարակից, որը կառավարական պալատի դիմաց է[2][3]։ Պետական «AB​​I» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ զորահավաքը սկսվել է բոլիվիական ժամանակով մոտավորապես 14:30-ին[6]: Սունյիգան հրապարակել էր և տեղական հեռուստաընկերության եթերում հայտարարություն արել՝ ասելով. «Զինված ուժերի երեք հրամանատարները եկել են մեր անհանգստությունն արտահայտելու։ Նոր նախարարների կաբինետ կլինի, իհարկե, ամեն ինչ կփոխվի, բայց մեր երկիրն այսպես շարունակել այլևս չի կարող»[7][8]։ Նա նաև ասել է, որ «քաղբանտարկյալները», այդ թվում՝ նախկին նախագահ Ժանին Անյեսը, ազատ կարձակվեն։

BBC-ի հաղորդումները ցույց են տվել, որ նախագահական պալատի դարպասը զրահամեքենայով խփվել է, իսկ զինվորները ներխուժել են շենքի ներս։ Ըստ տեղական «El Deber» պարբերականի՝ բոլիվիական բանակը գրավել է կառավարական պալատի տարածքը, իսկ զրահամեքենաները մտել են կառավարության բակ[3]։ Մորալեսը հայտնել է, որ «Մենդես Արկոս Չալլապատա» հատուկ գնդի մի խումբ դիպուկահարների աջակցությամբ գրավել է Մուրիլոյի հրապարակը[9]։

Հեռուստատեսային տեսանյութում երևացել է, որ Արսեն նախագահական պալատի միջանցքում առերեսվել է Սունյիգայի հետ՝ ասելով նրան. «Ես ձեր կապիտանն եմ, և ձեզ հրամայում եմ հետ քաշել ձեր զինվորներին, և ես թույլ չեմ տա այս անհնազանդությունը»[10]։

Մի խումբ ցուցարարներ շրջապատել են մի քանի փողոցներ, որոնք տանում են դեպի Մուրիլյո հրապարակ՝ վանկարկելով Արսեի կառավարության օգտին։ Զինվորականները գազ են կիրառել անկարգությունները ճնշելու համար[11]։ Բոլիվիայի աշխատավորական կենտրոնը՝ երկրի գլխավոր արհմիությունների ֆեդերացիան, դատապարտել է հեղաշրջման փորձը և հայտարարել անհապաղ և անժամկետ գործադուլի մասին[1]։

Հեղաշրջման փորձի ժամանակ Արսենը հայտարարել է Բոլիվիայի բանակի, նավատորմի և օդային ուժերի նոր ղեկավարների մասին՝ միաժամանակ հայտարարելով, որ իր դեմ ելած զորքերը «կեղտոտում են համազգեստը»։ Նա Խոսե Վիլսոն Սանչեսին նշանակել է որպես բանակի նոր ղեկավար, որը հրամայել է հեղաշրջմանը մասնակցող բոլոր զորքերին վերադառնալ իրենց զորանոցները[12]։ Դրանից հետո զորքերն ու զրահատեխնիկան լքել են նախագահական նստավայրը[8]։

Արձագանքներ

Ներքին արձագանք

  • Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հրապարակային հայտարարության մեջ կոչ է անում «ժողովրդավարությունը հարգել»[3][13]։
  • Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հրապարակային դատապարտել է զինվորականների շարժումը պալատի մերձակայքի Մուրիլոյի հրապարակում՝ այն անվանելով «պատրաստվող հեղաշրջում»[2][3]։ Նա մեղադրել է զինվորական գեներալ Խուան Խոսե Սունյիգային՝ քաղաքացիներին ահաբեկելու և ժողովրդավարությունը խախտելու միջոցով հեղաշրջման փորձի մեջ և խորհուրդ է տվել փակել ճանապարհները և համընդհանուր գործադուլ հայտարարել[14]։
  • Բոլիվիայի աշխատավորական կենտրոնը, որ երկրի խոշորագույն արհմիությունն է, դատապարտել է հեղաշրջումը և անժամկետ գործադուլ հայտարարել Լա Պասում՝ կառավարությանը պաշտպանելու համար[15]։
  • Նախագահին առընթեր նախարար Մարիա Նելա Պրադան քաղաքի հրապարակում տեղի ունեցած զորահավաքը անվանել է «պետական ​​հեղաշրջման փորձ» և տեղական «Red Uno de Bolivia» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ «ժողովուրդը պատրաստ է պաշտպանել ժողովրդավարությունը»[8]։
  • Բոլիվիայի նախկին նախագահներ Խորխե Կիրոգան և Ժանին Անյեսը, որոնք ներկայումս բանտարկված են, անհատական ​​հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով զինվորականների զորահավաքը և կոչ անելով հանդես գալ երկիրը պաշտպանելու ժողովրդավարական կոչումով[16][17]։
  • Բոլիվիայի Սենատի սենատոր Վիրջինիա Վելասկո Կոնդորին, ով Մորալեսի օրոք արդարադատության նախարարն էր, Բոլիվիայի Օրենսդիր ժողովի մոտ լրագրողների հետ զրույցում պնդել է, որ հեղաշրջման փորձի հետևում կանգնած է Մորալեսը[11]։

Միջազգային արձագանք

Ծանոթագրություններ