Պեյտոն Սիլվա

Պեյտոն Ռոբերտ Սիլվա կրտսեր (անգլ.` Peyton Robert Siva, Jr., հոկտեմբերի 24, 1990(1990-10-24)[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), սամոական ծագմամբ ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Ներկա պահին հանդես է գալիս նորզելանդական «Նյու Զիլանդ Բրեյքերս» ակումբում։ Ժամանակին հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Պեյտոն Սիլվա
Peyton Siva

ԴիրքըԽաղարկող
Համար№ 1
Ի ծնե տրված անունըՊեյտոն Ռոբերտ Սիլվա կրտսեր
Peyton Robert Siva, Jr.
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 24, 1990 (33 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ1,78 մ
Քաշ84 կգ
ԴպրոցՖրենքլինի ավագ դպրոց (Սիեթլ, Վաշինգտոն)
համալսարանԼուիսվիլի համալսարան
(2009–2013)
Դրաֆթի տարի2013 / ռաունդ` 2 /ընտ.` 56-րդ
Դրաֆթ ակումբԴետրոյթ Փիստոնս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դետրոյթ Փիստոնս (2013–2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆորտ Ուեյն Մեդ էնթս (Դի լիգա, 2013–2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրի Բեյհոքս (2014–2015)
Իտալիա ՅուվեԿազերտա (2015–2016)
Գերմանիա Ալբա Բեռլին (2016-2021)
Նոր Զելանդիա Նյու Զիլանդ Բրեյքերս (2021-այժմ)
Մրցանակներ

  • Եվրագավաթի առաջատար՝ միավորների ասպարեզում (2019)
  • BBL աստղ (2018)
  • All-BBL առաջին թիմ (2018)
  • BBL բոլոր աստղերի խաղի MVP (2018)
  • NCAA չեմպիոն (2013)
  • 2x Մեծ արևելքի մրցույթի MVP (2012, 2013)
  • Ֆրենսիս Պոմերոյ Նեյսմիթի մրցանակ (2013)
  • «All-Big East» երրորդ թիմ (2013)
  • «Academic All-American» երկրորդ թիմ (2013)

Ծնվել է Վաշինգտոն նահանգի վարչական կենտրոն Սիեթլ քաղաքում։ Ավագ դպրոցի բասկետբոլային կարիերան անցկացրել է Ֆրենկլինի ավագ դպրոցում։ Դպրոցի ավարտական տարում Սիլվայի միջին ցուցանիշներն էին 18,1 միավոր, 5,3 փոխանցում, 3,4 անդրադարձ և 2.3 խլում։ Համալսարանային առաջնությունում ներկայացրել է Լուիսվիլի համալսարանը։ Համալսարանային թիմի կազմում Սիլվան երկու անգամ հասել է մինչև NCAA I դիվիզիայի առաջնության եզրափակիչ քառյակ, ինչպես նաև մեկ անգամ հաղթել այն (2013)։ Համալսարանն ավարտելուց հետո Սիլվան ընտրվել է NBA-ի 2013 թվականի դրաֆթի երկրորդ ռաունդի 56-րդ ընտրությամբ՝«Դետրոյթ Փիստոնսի» կողմից։ «Փիստոնսի» կազմում անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում մոտավորապես մեկ ամիս անցկացրել է NBA զարգացման լիգայի «Ֆորտ Ուեյն Մեդ էնթս» կրտսեր ակումբում[2]։ 2014 թվականի սեպտեմբերի 29-ին Սիլվան նոր պայմանագիր է կնքում «Օռլանդո Մեջիքի» հետ[3]։

Մրցանակներ և նվաճումներ

Սիլվան (աջից) և թիմակից Ռաս Սմիթը որպես 2013 թվականի համալսարանային բասկետբոլի չեմպիոններ
Ավագ դպրոց
  • 2009՝ «McDonald's All-American» թիմի անդամ
  • 2009՝ Վաշինգտոն նահանգի Միստր Բասկետբոլ
  • 2009՝ Վաշինգտոն նահանգի տարվա դպրոցական բասկետբոլիստ
  • 2009՝ «Սիեթլ թայմս» վարկածով տարվա դպրոցական բասկետբոլիստ
  • 2009՝ Վաշինգտոնի 3Ա նահանգային չեմպիոն
  • 2009՝ 3Ա նահանգային մրցույթի MVP
  • 2009՝ Մետրո լիգայի MVP
  • 2009՝ «Փերեյդ» վարկածով «All-American» երրորդ թիմի անդամ
Համալսարան
  • 2011՝ «All-Big East» պատվավոր հիշատակում
  • 2011՝ «Big East All-Tournament» խորհրդանշական հավաքական
  • 2012՝ NCAA արևմտյան տարածաշրջանի «all-tournament» խորհրդանշական հավաքական
  • 2012՝ Big East մրցույթի MVP
  • 2013՝ Big East մրցույթի MVP
  • 2013՝ NCAA համազգային չեմպիոն
  • 2013՝ Ֆրենսիս Պոմերոյ Նեյսմիթի մրցանակ
  • 2013՝ Ակադեմիական «All-American»
  • 2013՝ «All-Big East» երրորդ թիմ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ