Պեյտոն Ալեքս Սմիթ

Պեյտոն Ալեքս Սմիթ (անգլ.՝ Peyton Alex Smith, հունիսի 18, 1994(1994-06-18), Դալաս), ամերիկացի դերասան և ռեփեր։ Առավել հայտնի է «Ժառանգություն» հեռուստասերիալում կատարած Ռաֆայել Ուայթի և «Կամպուս» հեռուստասերիալում կատարած Սեդրիկ Հոբսի դերերով[1][2]։

Պեյտոն Ալեքս Սմիթ
Ծննդյան թիվ՝հունիսի 18, 1994(1994-06-18) (30 տարեկան)
Ծննդավայր՝Դալաս
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասան, ռեփեր և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 2819219

Կենսագրություն

Ծնվել է 1994 թվականի հունիսի 18-ին Դալաս քաղաքում։ Սովորել է Ֆլորիդայի գյուղատնտեսության և մեխանիկայի համալսարանում, մեկ կիսամյակ սովորելուց հետո թողել է ուսումը[3]։

Կարիերա

2018 թվականից սկսած նկարահանվում է «Վամպիրի օրագրերը» և «Առաջնածինները» հեռուստասերիալների սփին օֆում՝ «Ժառանգություն» հեռուստասերիալում և կատարում է Ռաֆայել Ուայթի դերը[4] լ[5]։ Հեռուստասերիալը հեռարձակվել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին The CW հեռուստաալիքով[6]։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարիՖիլմԴեր
2017ԴետրոյթԼի Ֆորսայթ

Հեռուստատեսություն

ՏարիՀեռուստասերիալԱնգլերեն անվանումԴերՆշում
2017ԿամպուսThe QuadՍեդրիկ ՀոբսՀիմնական դեր
2017ՊատմություններTalesՄայլս
2018-2022ԺառանգությունLegaciesՌաֆայելՀիմնական դեր

Ծանոթագրություններ