Պեդրո Ժերոմել

իտալացի ֆուտբոլիստ

Պեդրո Ժերոմել (պորտ.՝ Pedro Geromel, սեպտեմբերի 21, 1985(1985-09-21)[1], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Գրեմիոյի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Պեդրո Ժերոմել
Pedro Geromel
Ժերոմելը Քյոլնի կազմում 2009 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունPedro Tonon Geromel
ՔաղաքացիությունըԲրազիլիա Բրազիլիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 21, 1985(1985-09-21)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
Հասակ190 սմ
Քաշ84
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԲրազիլիա Գրեմիո
Համար3
Պատանեկան կարիերա
1996-1999Բրազիլիա Պորտուգեզա
1999-2003Բրազիլիա Պալմեյրաս
2003-2004Պորտուգալիա Շավիշ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2004-2005Պորտուգալիա Շավիշ15(0)
2005-2008Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ67(1)
2008-2014Գերմանիա Քյոլն116(4)
2012-2013  Իսպանիա Մալյորկա38(1)
2014  Բրազիլիա Գրեմիո24(0)
2015-ներկաԲրազիլիա Գրեմիո80(3)
Ազգային հավաքական
2017-ներկաԲրազիլիա Բրազիլիա2(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 7-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 7-ի, 2018

Ակումբային կարիերա

Վաղ կարիերա

Ժերոմելը ծնվել է Սան Պաուլոյում։ 2003 թվականին նա Էլիասի հետ Պալմեյրասից միացավ Շավիշի ակադեմիային[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2004-05 մրցաշրջանում՝ Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում[4]։

2005 թվականի ամռանը Ժերոմելը 4 տարվա պայմանագիր կնքեց Վիտորիա Գիմարայնշի հետ[5]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 9-ին՝ Բրագայի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի Վիսլա Կրակովի դեմ խաղում[7]։ 2005-06 մրցաշրջանում Ժերոմելը Վիտորիայի հետ դուրս մնաց Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնից, սակայն հաջորդ տարի վերադարձավ Պրիմեյրա Լիգա։ Իր առաջին գոլը ակումբի կազմում բրազիլացին խփեց 2007 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Բրագայի դեմ խաղում[8]։ 2007-08 մրցաշրջանում նա, ըստ օնլայն քվեարկության, ճանաչվեց Պորտուգալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով Լիսանդրո Լոպեսից և Լուչո Գոնսալեսից։ Գիմարայնշի կազմում Ժերոմելը անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 69 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։

Քյոլն

2008 թվականի հունիսի 30-ին Ժերոմելը տեղափոխվեց Քյոլն։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 7-ին՝ Ցվայբրյուկենի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 16-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 7-ին՝ Հանովերի դեմ խաղում[11]։ Ժերոմելը միանգամից դարձավ Քյոլնի հիմնական թիմի խաղացող[12]՝ 2009 թվականի ապրիլի 11-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում խաղադաշտ դուրս գալով ավագի թևկապով[13]։ Իր առաջին 2 մրցաշրջաններում Ժերոմելը շատ լավ խաղ էր ցուցադրում, ինչի շնորհիվ նրանով սկսեցին հետաքրքրվել Մադրիդի Ռեալը, Յուվենտուսը[14] և Լացիոն, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ։

2012 թվականի օգոստոսի 23-ին Ժերոմելը վարձավճարով միացավ Մալյորկային[15]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ Օսասունայի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 1-ին՝ Իսպանիայի գավաթի Դեպորտիվո լա Կորունյայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2013 թվականի փետրվարի 9-ին՝ Օսասունայի դեմ խաղում[18]։ 2012-13 մրցաշրջանում բրազիլացին Մալյորկայի հետ դուրս մնաց Սեգունդա Դիվիզիոն։ 2013 թվականի դեկտեմբերին Ժերոմելը վերադարձավ Քյոլն՝ իսպանական ակումբի կազմում անցկացնելով 42 հանդիպում։

Գրեմիո

2013 թվականի դեկտեմբերին Ժերոմելը 2․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Գրեմիո[19][20]։ Հետագայում Գրեմիոն գնեց բրազիլացու ամբողջ տրանսֆերը[21]։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի փետրվարի 23-ին՝ Նովու Համբուրգուի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի ապրիլի 10-ին՝ կրկին Նովու Համբուրգուի դեմ խաղում[23]։ 2016 թվականին Ժերոմելը Գրեմիոյի հետ հաղթեց Բրազիլիայի գավաթը[24]՝ ընդգրկվելով այդ մրցաշրջանի Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[25]։ 2017 թվականին նա նորից ընդգրկվեց Սերիա A-ի տարվա խորհրդանշական հավաքականում՝ այս տարի Գրեմիոյի հետ նվաճելով Լիբերտադորեսի գավաթը[26][27]։

Միջազգային կարիերա

Բրազիլիայի ազգային հավաքական Ժերոմելը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 27-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ռոդրիգո Կայոյին[28][29]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հունվարի 26-ին՝ Կոլումբիայի դեմ ընկերական խաղում[30]։

2018 թվականի մայիսին Ժերոմելը ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Բրազիլիայի հավաքականի 23-հոգանոց թիմում[31][32]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հունիսի 7-ի դրությամբ[33]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթՄայրցամաքայինԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Վիտորիա Գիմարայնշ2005–06Պրիմեյրա Լիգա170002000190
2006–07Սեգունդա Լիգա210000000210
2007–08Պրիմեյրա Լիգա291000000291
Ընդհանուր671002000691
Քյոլն2008–09Բունդեսլիգա321200000341
2009–10291300000321
2010–11272100000282
2011–12280100000290
Ընդհանուր11647000001234
Մալյորկա (վարձավճար)2012–13Լա Լիգա301310000332
2013–14Սեգունդա Դիվիզիոն8010000090
Ընդհանուր381410000422
Գրեմիո2014Սերիա A240003040310
2015310710072453
201626310070102535
201720040101100441
2018301070100210
Ընդհանուր10432212714141949
Կարիերայի ընդհանուր325933229141442816

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի հունիսի 7-ի դրությամբ[33]

Բրազիլիա
ՏարիԽաղերԳոլեր
201710
201810
Ընդհանուր20

Նվաճումներ

Ակումբային

Գրեմիո

Անհատական

  • Բոլա դե Պրատա․ 2015, 2016[35], 2017
  • Սերիա A-ի տարվա խորհրդանշական հավաքական․ 2016[25], 2017

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Ժերոմել» հոդվածին։