Պարետոյի սկզբունք

Պարետոյի օրենք կամ Պարետոյի սկզբունք սկզբունքը, որը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Սկզբունքը ձևակերպվել է իտալացի տնտեսագետ Վ. Պարետոյի (1848-1923) կողմից, ով նկատեց այդ օրենքը իր՝ Լոզանի համալասարանում 1896 թվականին, և հրապարակեց Cours d'économie politique աշխատությունը, որտեղ նշում էր, որ Իտալիայի հողերի մոտավորապես 80%-ը պատկանում է բնակչության 20%-ին։Բիզնեսի կառավարման սկզբունքներից է, որ «վաճառքների 80%-ը ապահովում են հաճախորդների 20%-ը»[1] ։Մաթեմատիկայում 80/20 կապը հետևում է Աստիճանայնին օրենքի բաշխմամբ (հայտնի նաև Պարետոյի բաշխում)[2]Պարետոյի սկզբունքը շատ քիչ կապ ունի Պարետո արդյուանվետության հետ։ Պարետոն զարգացրել է այս գաղափարները բնակչության մեջ եկամուտների և հարստության բաշխման համատեքստում։

Տնտեսագիտության մեջ

Սկզբնական դիտարկումը կատարվել է բնակչության և հարստության բաշխման միջև կապով։ Պարետոն նկատել է, որ Իտալիայի հողերի մոտավորապես 80%-ը պատկանում է բնակչության 20%-ին[3]։ Նա հետագայում հարցումներ է կատարել այլ երկներում և զարմանալիորեն նույնանման արդյունք է ստացել։ Այստեղից նա հետևություն էր անում օրենքի բնական բնույթի, և ցանկացած սոցիալական ձևափոփոխություներով բաշխման սկզբունքը փոխելու անիմաստության մասին։ Պարետոն գտնում էր, որ նվազագույն եկամուտների ավելացումը և բաշխման անհավասարության կրճատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ եկամուտների ընդհանուր գումարը աճում է ավելի արագ, քան բնակչությունը։Գծապատկերը, որը անհավասարությունը ներկայացնում է շատ տեսանելի վիճակով, կոչվում է «շամպայնի բաժակի» էֆֆեկտ[4], որը ներկայացրել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի զեկույցում, որը ցույց տվեց, որ եկամտի գլոբալ բաշխումը շատ անհավասար է, աշխարհի բնակչության հարստագույն 20%-ը տիրապետում է աշխարհի եկամուտների 82.7%-ին[5]։ Մինչ այժմ Ջինիի ինդեքսը ցույց է, որ աշխարհի հարստությունը բաշխված է շատ տարբերակված։

Աշխարհի ՀՆԱ-ի բաշխումը 1989 թվականին[6]
Բնակչության քանակեկամուտ
Հարստագույն 20%82.70%
երկրորդ 20%11.75%
երրորդ 20%2.30%
Չորրորդ 20%1.85%
աղքատագույն 20%1.40%

Պարետոյի սկզբունքը օգտագործվում է նաև հարկման մեջ։ Օրինակ ԱՄՆ-ի Ամենաբարձր վարձատրվող 20%-ը կոպիտ հաշվարկով վճարում է Դաշնային եկամտահարկերի 80-90% 2000 և 2006 թվականներին[7], և 2018-ին նույնպես[8]։Այնուամենայնիվ շատ կարևոր է նկատել, որ մինչ այն կապվում է Մերիտոկրատիայի հետ, սկզբունքը չպետք է խառնվել հեռուն գնացող հետևանքների հետ։ Ինչպես Իտալիայի Կատանիա համալսարանից Ալեսսանդրո Պլուչինոն է նշել, այլ հատկանիշներ անհրաժեշտ չէ, որ կորելացված լինեն։ Տաղանդի, որպես օրինակ, նա և այլ հետազոտողներ պնդում են, «մաքսիմալ տաղանդը կապված չէ մաքսիմալ հաջողության հետ և հակառակը», և այսպիսի գործոններ պատահականության արդյունք են[9]։

Ծրագարվորման մեջ

Համակարգչային գիտություններում Պարետոյի սկզբունքը կարող է օգտագործվել համակարգչային օպտիմիզիացիայում[10]։ Օրինակ՝ Microsoft-ում նկատել են, որ երբ շտկել են ծրագրային վրիպակների թոփ 20%-ը, նվազել է համակարգի հետ կապված խնդիրներ 80%-ը[11]։ Արթուր Լոերը նշել է, որ «ծրագրային վրիպակների 80%-ը գտնվում է ծրագրի կոդի 20%-ում։ Գտիր դրանք և ուղի՛ր»[12]։ Հայտնաբերվել է նաև, որ կոդի 80%-ը գրվում է ամբողջ ժամանակի 20%-ում։ Եւ հակառակը կոդի ամենաբարդ 20%-ը գրվում է ժամանակի 80%-ում։

Սպորտում

Հայտնաբերվել է, որ Պարետոյի սկզբունքը վերաբերում է աթլետիկ մարզումներին, որտեղ վարժությունների և սովորությունների մոտավորապես 20%-ը բերում են ազդեցության 80%-ին, և մարզվողն այդքան շատ չպետք է կենտրոնանա բազմազան մարզումների վրա[13]։ Սա չի նշանակում, որ առողջ սննդակարգ ունենալը կամ մարզադահլիճ գնալը կարևոր չեն, բայց դրանք նույնքան կարևոր չեն, որքան հիմնական վարժությունները անելը։ Կարևոր է նաև նշել, որ սպորտում 80/20-ի կանոնը վերահսկվող ուսումնասիրություններում դեռևս գիտականորեն չի փորձարկվել։Բեյսբոլում Պարետոյի սկզբունքը ընկալվել է «Փոխարինման նկատմամբ հաղթանակում» (մի քանի վիճակագրական տվյալների միավորելու փորձ` խաղացողի ընդհանուր նշանակությունը թիմի համար որոշելու համար)։ «Անցյալ տարի բոլոր խաղացողների 15%-ը ապահովել են ընդհանուր հաղթանակների 85%-ը, իսկ մնացած 85%-ը` հաղթանակների 15%-ը։ Պարետոյի սկզբունքը գործում է բավականին հնչեղ, երբ այն կիրառվում է բեյսբոլի համար[14]։

Մաթեմատիկական նշումներ

Այս գաղափարը շատ վայրերում ունի բութ կիրառման կանոն, բայց այն սովորաբար չարաշահվում է։ Օրինակ ՝ մաթեմատիկորեն սխալ պնդում է․ խնդրի լուծումը «համապատասխանում է 80/20 կանոնին» միայն այն պատճառով, որ այն համապատասխանում է դեպքերի 80%-ին. այն պետք է նաև լինի, որ լուծումը պահանջում է միայն անհրաժեշտ միջոցների 20%-ը, որոնք անհրաժեշտ կլինեն բոլոր դեպքերը լուծելու համար։ Բացի այդ, 80/20 կանոնը սխալ է կիրառել փոքր թվով կատեգորիաների կամ դիտարկումների համար։

Սա ավելի ընդարձակ ֆենոմենի՝ Պարետոյի բաշխման հատուկ դեպք է։ եթե Պարետոյի ինդեքսը  α, որը պարամետրերից մեկն էր, որը նկարագրում է Պարետոյի բաշխումը, ընտրված է որպես α = log45 ≈ 1.16, ապա արդյունքների 80%-ը գալիս է պատճառների 20%-ից։

Դրանից հետևում է, որ այդ 80%-ի 80%-ը գալիս է պատճառների 20%-ի 20%-ից, և այսպես շարունակ։ Քանի որ 80%-ի 80%-ը 64% է, իսկ 20%-ի 20%-ը 4% է, այսպիսով այն դառնում է «64/4»-ի կանոն։ նմանապես կիրառվում է «51.2/0.8» օրենքը։ Նույն էլ հակառակը արդյունքների 20%-ի 20%-ը գալիս է 80%-ի 80%-ից։ Սա հնարավոր է կիրառել բնակչության հարստության բաշխման համար, որ բնակաչության աղքատագույն 60%-ը տիրապետում է հարստության 5․5%-ին ,այն մոտ է 64/4 կապին։

64/4 կապի միջոցով հնարավոր է հաշվել, որ ամենացածր 80%-ի թոփ 20%-ը (16%) և ամենաբարձր 20%-ի ցածրագույն 80%-ը (16%) վերաբերվում է վերին մակարդակի ստորին մասի, և ստորին մակարդակի վերին մասին։ Այստեղից կհետևի, որ հարստությամբ երկրորդ 20%-ը տիրապետում է հարստության 12%-ին։

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Տես նաև