Պատրիցիա Էյդուկա

 

Պատրիցիա Էյդուկա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Patrīcija Eiduka
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 1, 2000(2000-02-01)[1] (24 տարեկան)
Ծննդավայր՝Ռիգա, Լատվիա
Ակումբ՝Latvia at the 2018 Winter Olympics?
1,6 մետր
Քաշ՝50 կիլոգրամ

Պատրիցիա Էյդուկա (լատիշերեն` Patrīcija Eiduka. փետրվարի 1, 2000(2000-02-01)[1], Ռիգա, Լատվիա), լատվիացի դահուկորդուհի[2]։ Դահուկավազքով զբաղվել է երեք տարեկանից։ 18 տարեկան հասակում ներկայացրել է Լատվիան Հարավային Կորեայում՝ Փյոնչանում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում[3]։ Մասնակցել է նաև 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին՝ հանդես գալով կանանց դասական ոճով 10 կիլոմետր, ազատ ոճով 30 կիլոմետր, 15 կիլոմետր սկիաթլոնի, սպրինտի և 4 × 5 կիլոմետր փոխանցումավազքի մրցումներում[4]։

2022 թվականի փետրվարին աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ Nordic Junior World Ski Championships-ում, դասական ոճով 10 կմ դահուկավազքի մրցումներում Պատրիցիան գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի. դա լատվիական սպորտի պատմության մեջ այդ մրցաձևում և այդ մակարդակի մրցումներում նվաճված առաջին մեդալն էր[5]։

2022-2023 մրցաշրջանում աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկում Էյդուկան հասել է 22-րդ տեղին, որը բավականին բարձր արդյունք է երիտասարդ մարզուհիների համար՝ ընդհանրապես, իսկ Լատվիայի դահուկային սպորտի պատմության մեջ համարվում է ռեկորդային արդյունք։ Եվ պատահական չէ, որ նրան շնորհվեց աշխահի մինչև 23 տարեկան դահուկորդուհիներից լավագույնի տիտղոսը[6]։

Դահուկավազքի արդյունքներ

Բոլոր արդյունքները ստացվել են դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայից (FIS)[7]:

Օլիմպիական խաղեր

 Տարին  Տարիքը  10 կմ 
 անհատական 
 15 կմ 
 սքիատլոն 
 30 կմ 
 զանգվ. մեկն. 
 Սպրինտ  4 × 5 կմ 
 փոխանց. 
 Թիմ. 
 սպրինտ 
20181844DNS62
20222223DNS323217

Աշխարհի առաջնություններ

 Տարին  Տարիքը  10 կմ 




 անհատական 
 15 կմ 



 սքիատլոն 
 30 կմ 



 զանգվ. մեկն. 
 Սպրինտ  4 × 5 կմ 



 փոխանց. 
 Թիմ. 



 սպրինտ 
2017թ1756
2019թ195236
2021 թ21433843
2023 թ2319111713

Աշխարհի գավաթի խաղարկություն

Մրցաշրջանային տիտղոսներ

  • 1 տիտղոս – (U23)
Մրցաշրջանը
Դիսցիպլինը
2023 թՄինչեւ 23 տարեկան

Մրցաշրջանային վարկանիշային դիրքեր

 Մրցաշրջանը  Տարիքը Դիրքը ըստ մրցաձևերիԴիրքը Ski Tour մրցաշարում
ԸնդհանուրՄրցատարած.ՍպրինտU23Nordic

Opening
Tour de

Ski
Ski Tour

2020
Աշխարհի գավաթի

խաղարկ. եզրափակիչ
201919NCNCNCNCDNFՉկա տվյալ
20202011179NC2753DNFՉկա տվյալ
20212137334964524Չկա տվյալՉկա տվյալ
2022226648509Չկա տվյալDNFՉկա տվյալՉկա տվյալ
202323221838 Չկա տվյալ14Չկա տվյալՉկա տվյալ
202424161928Չկա տվյալՉկա տվյալ8Չկա տվյալՉկա տվյալ

Անձնական կյանք

Պատրիցիայի եղբայրը դահուկորդ Վալթս Էյդուկսն է, ով ներկայացրել է Լատվիան 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում։ Հայրը՝ Ինգուս Էյդուկսը, ով երկար ժամանակ եղել է նրա մարզիչը, մահացել է 2021 թվականի նոյեմբերի 2-ին ՝ COVID-19-ի հարուցած բարդությունների պատճառով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Patrīcija Eiduka at the International Ski and Snowboard Federation
  • Patrīcija Eiduka at Olympics.com
  • Patrīcija Eiduka at Olympedia
  • Patrīcija Eiduka at the Latvijas Olimpiskā komiteja (in Latvian) (English translation, archive)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիցիա Էյդուկա» հոդվածին։