Պատրիկ Շվարցենեգեր

Պատրիկ Շվարցենեգեր (անգլ.՝ Patrick Arnold Shriver Schwarzenegger, սեպտեմբերի 18, 1993(1993-09-18)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ֆոտոմոդել և ձեռնարկատեր։

Պատրիկ Շվարցենեգեր
անգլ.՝ Patrick Schwarzenegger
Ծնվել էսեպտեմբերի 18, 1993(1993-09-18)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունBrentwood School?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրիա
Մասնագիտությունմոդել, կինոդերասան, ֆոտոմոդել, դերասան, ձեռնարկատեր և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Առնոլդ Շվարցենեգեր[2], մայր՝ Maria Shriver?[1][2]

Առնոլդ Շվարցենեգերի և Մարիա Շրայվերի որդին։

Կենսագրություն

Պատրիկ Շվարցենեգերը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 18-ին Լոս Անջելեսում, աշխարհահռչակ դերասան և բոդիբիլդեր, հետագայում Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի և լրագրող, հրապարակախոս Մարիա Շրայվերի ընտանիքում։ Պատրիկն ունի երկու ավագ քույր՝ Քեթրինը (1989) և Քրիստինա Մարիա Ավրելիան (1991), կրտսեր եղբայր` Քրիստոֆեր Սարժենտ (1997) և արյունակից եղբայր Ժոզեֆ Բաեն (1997)։

Առնոլդ Շվարցենեգերը խիստ էր դաստիարակում երեխաներին, բայց Կալիֆոռնիայի նահանգապետի քաղաքական կարիերան սկսելուց հետո սկսում է ավելի քիչ ժամանակ տրամադրել նրանց։ Տնային աշխատակցուհու հետ սիրային կապի մասին հոր խոստովանությունից և դրան հետևող ծնողների բաժանումից հետո հնարավոր է, որ Պատրիկը փոխել է ազգանունը՝ վերցնելով մոր ազգանունը, բայց դա պաշտոնապես հաստատված չէ[3]։ Բայց իր Թվիթթերյան էջում նա Պատրիկ Շվարցենեգեր անունը փոխել է Պատրիկ Շրավեր անվանբ։

2012 թվականին ավարտել է Բրենտվուդի դպրոցը։ Նույն թվականի աշնանը ուսումը շարունակել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում[4]։

Անձնական կյանքը

2012 թվականին, Ամերիկայի անկախության օրը միասին անցկացնելուց հետո, Պատրիկին էին վերագրում Թեյլոր Սվիֆթի հետ սիրավեպը, բայց շուտով պարզվում է, որ դա եղել է ոչ թե նա, այլ նրա եղբայրը[5]։

2014 թվականին սկսում է հանդիպել երգչուհի Մայլի Սայրուսի հետ։ 2015 թվականի ապրիլին Պատրիկը և Մայլին բաժանվել են։

Կարիերա

15 տարեկանում Պատրիկը ծնողների աջակցությամբ ստեղծել է իր Project360 ընկերությունը, որը զբաղվում է տղամարդու հագուստի արտադրությամբ։ Շվարցենեգերը պայմանագիր ունի նաև L.A. Models մոդելային գործակալության հետ։

2011 թվականի ամռանը Պատրիկը որպես մոդել է հանդես եկել՝ դառնալով Hudson Jeans ապրանքանիշի դեմքը։ Պատրիկի պատկերով ջինսեր գովազդող գովազդային տախտակները հայտնվում են Սանսեթ ծառուղում և Լոս Անջելեսի այլ վայրերում և արժանանում տեղի բնակչության հավանությանը[6][7]։

Պատրիկ Շվարցենեգերի առաջին կարևոր դերը ֆիլմում դարձել է «Համադասարանցիները 2» ֆիլմում ունեցած դերը։

2013 թվականին նկարահանվել է Արիանա Գրանդեյի և Big Sean Right there տեսահոլովակում։

2018 թվականին Շվարցենեգերը Բելա Թորնի հետ միասին[8] խաղացել է «Կեսգիշերային արև» ռոմանտիկ դրամայի գլխավոր դերում[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ