Պատշգամբի մոտ։ Իսպանուհի Լեոնորան և Ամպարան

«Պատշգամբի մոտ։ Իսպանուհիներ Լեոնորան և Ամպարան» (ռուս.՝ У балкона. Испанки Леонора и Ампара), ռուս գեղանկարիչ, թատերական նկարիչ, մանկավարժ և գրող Կոնստանտին Կորովինի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888-ից 1889 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 62 × 39 սմ[1][2]։ Երբեմն կտավը կոչվում է «Պատշգամբի մոտ» և «Իսպանուհիները»։

Պատշգամբի մոտ։ Իսպանուհի Լեոնորան և Ամպարան
տեսակգեղանկար
նկարիչԿոնստանտին Կորովին
տարի1888
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Այսօր «Պատշգամբի մոտ։ Իսպանուհիներ Լեոնորան և Ամպարան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Նկարագիր

«Պատշգամբի մոտ։ Իսպանուհիներ Լեոնորան և Ամպարան» ստեղծագործությունում Կորովինը պատկերել է երկու աղջկա։ Նրանք կանգնած են գորգին, պատուհանի մոտ, որը բացվում է դեպի պատշգամբ։ Այդ աղջիկները, հենված մեկը մյուսին, կտավի կոմպոզիցիայի կենտրոնական մասն են։ Նրանք աշխուժորեն հետաքրքրված են ինչ-որ բանով, որը կատարվում է փողոցում, այդ պատճառով էլ պատշգամբի պատուհանների շերտավարագույրների արանքից դուրս են նայում[3]։ Նկարիչը մեծ ուշադրություն է դարձրել լույսի նրբերանգի խաղերին, որոնք ներթափանցում ե շերտավարագույրի արանքից։ Թեթև, սահուն վրձնահարվածները կատարված են իմպրեսիոնիզմի ոճով, որին միահյուսվում է նաև մոդեռնիզմը[1]։

Պատմություն

«Պատշգամբի մոտ։ Իսպանուհիներ Լեոնորան և Ամպարան» ստեղծագործությունը Կորովինը սկսել է նկարել 1888 թվականին Վալենսիայում, երբ ճանապարհորդում էր Իսպանիայում։ Կտավն ավարտին է հասցրել 1889 թվականին Մոսկվայում[4]։ Նկարիչը նշում է, որ Վալենսիայի հյուրանոցում նա շվեյցարին խնդրել է իր համար երկու մոդել իսպանուհի գտնի։ Որոշ ժամանակ անց բարապանը Կորովինի սենյակ է ուղեկցում երկու երիտասարդ իսպանուհու՝ Ամպարային ու Լեոնորային։ Նկարիչը խնդրում է աղջիկներին, որ կանգնեն պատշգամբի մոտ ու կեցվածք ընդունեն։ Վերջում աղջիկները հրաժարվում են նկարչի առաջարկած գումարից, բայց, ինչ-որ կերպ փոխհատուցել ցանկացող Կոնստանտին Կորովինը նրանց տանում է շուկա՝ գնելով կոշիկ ու չինական մետաքսից գլխաշոր[4]։

Նկարն առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 1889 թվականին՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 17-րդ ցուցահանդեսին[2]։

1900 թվականին կտավը ցուցադրվել է Փարիզում՝ Համաշխարհային ցուցահանդեսում։ Այստեղ հեղինակին շնորհում են ոսկե մեդալ։ Այս ցուցահանդեսին Կորովինը գերազանցում է Վիկտոր Վասնեցովին, Իսահակ Լևիտանին, Վասիլի Պոլենովին և Կոնստանտին Մակովսկուն[5][6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ