Պատերազմ և խաղաղություն (հեռուստասերիալ, 2016)

«Պատերազմ և խաղաղություն» (անգլ.՝ War and Peace), բրիտանական դրամատիկական մինի-սերիալ, որի ցուցադրությունն սկսվել է BBC One ալիքով 2016 թվականի հունվարի 3-ին[3]։ Լև Տոլստոյի համանուն վեպի՝ վեց սերիաներից բաղկացած էկրանավորման սցենարը գրել է Էնդրյու Դևիսը[4][5][6][7][8][9]։

Պատերազմ և խաղաղություն
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀիմքՊատերազմ և խաղաղություն
ՌեժիսորԹոմ Հարփեր
Գլխավոր
դերերում
Փոլ Դանո[1], Լիլի Ջեյմս, Ջեյմս Նորթոն, Aisling Loftus?, Ջեք Լաուդեն, Թոմ Բյորկ, Թափենս Միդլթոն, Քալլում Թերներ, Ade Edmondson?, Ռեբեկա Ֆրոնթ, Գրետա Սկակկի, Այներին Բայնարդ, Մատյո Կասովից, Սթիվեն Ռի, Բրայան Քոքս, Ջիմ Բրոուդբենթ, Ջիլիան Անդերսոն, Ջեսի Բաքլի, Քեննեթ Քրենհեմ, Քեն Սթոթ, Քեյթ Ֆիլիպս, Թոմաս Առնոլդ, Էդրիան Ռոուլինս, Ֆենելլա Վուլգար, David Quilter?, Բեն Լլոյդ Հյուզ, Otto Farrant?, Քիթ Քոննոր, Քլոե Փիրրի, Rory Keenan?, Terence Beesley?, Փիփ Տոռենս և Լյուդգեր Պիստոր
ՊրոդյուսերԷնդրյու Դևիս
Գործադիր պրոդյուսերԷնդրյու Դևիս
ՍցենարիստԷնդրյու Դևիս
ԵրաժշտությունՄարտին Ֆիփս
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
Նկարահանման վայրԼիտվա[2], Լատվիա[2] և Ռուսաստան[2]
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6
Էկրաններին էհունվարի 3, 2016-ից փետրվարի 7, 2016
ՀեռուստաալիքBBC One
ԴիստրիբյուտորՀուլու
Պաշտոնական կայքէջ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատերազմ և խաղաղություն

Արտադրություն

BBC-ի՝ դրամատիկական սերիալների ստեղծման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարներ Բեն Ստիվենսոնի և Դեննի Քոհենի պատվերով ստեղծված սերիալի թողարկման մասին հայտարարվել է 2013 թվականի փետրվարի 18-ին[10]։ Արտադրությամբ զբաղվել են BBC Cymru Wales բաժինը The Weinstein Company-ի, Lookout Point-ի և BBC Worldwide-ի հետ համագործակցությամբ[11]։ Որպես գործադիր պրոդյուսերներ հանդես են եկել Ֆեյթ Փենհեյլը, Ջորջ Օրմոնդը, Էնդրյու Դևիսը, Սայմոն Վոնը և Հարվի Վայնշտեյնը[12]։ Սերիալը կազմված է մեկ ժամանոց վեց սերիաներից BBC One-ի համար և 45 րապեանոց ութ սերիաներից միջազգային շուկայի համար[13]։

Որոշ տեսարաններ նկարահանվել են Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում և Վերափոխման տաճարում։

Նկարահանումներն անցկացվել են Մեծ Գատչինյան պալատում և նրա այգու մերձակայքում։ Պարահանդեսների տեսարանները նկարահանվել են Ցարսկոե Սելոյի Եկատերինինյան պալատում և Մոյկա գետի ափին գտնվող Յուսուպովյան պալատում։

Նկարահանումների մեծ մասն իրականացվել են Լատվիայում՝ Ռունդալի պալատում, որի ճարտարապետը՝ Վարֆոլոմեյ Ռաստրելլին, եղել է Ձմեռային պալատի ու Պետերգոֆի պալատի հեղինակը, ինչի շնորհիվ ճարտարապետության տեսանկյունից այդ կառույցները նման են։ Ճրագալույցի գիշերվա տեսարանը գրեթե ամբողջությամբ (ներառյալ նաև երանգավորումը) կրկնում է Կ. Մակովսկու «Ճրագալույցի գուշակություն» (ռուս.՝ «Святочные гадания») նկարը։

Սերիալի մասին

Ընդհանուր առմամբ ֆիլմը, որ բաժանված է վեց էպիզոդների, ճշտությամբ կրկնում է Լև Տոլստոի վեպի սյուժեն՝ որոշակի լրացումներով։

Սերիալում ցուցադրված է քույր և եղբայր Կուրագինների չափից դուրս մոտ հարաբերությունների բաց տեսարան, և այդ մասին Լև Տոլստոյը հիշատակել է նաև վեպում։ Այդ փաստը նշվել է նաև վեպի սևագրերում[14]։

Սերիալում բացակայում է բացակայում են մի քանի կերպարներ՝ Մարիա Դմիտրիևնա Ախրոսիմովան, Ռոստովների ավագ դուստր Վերան և Կուրագինների ավագ որդին՝ Իպոլիտը։

Դերերում

  • Փոլ Դանո – Պիեռ Բեզուխով
  • Լիլի Ջեյմս – Նատաշա Ռոստովա
  • Ջեյմս Նորթոն – Անդրեյ Բալկոնսկի
  • Ջեսի Բաքլի – Մարիա Բալկոնսկայա
  • Էշլինգ Լոֆտուս – Սոնյա Ռոստովա
  • Ջեք Լաուդեն – Նիկոլայ Ռոստով
  • Թոմ Բյորք – Ֆեոդոր Դոլոխով
  • Թապենս Միդլտոն – Էլեն Կուրագինա
  • Քալում Թյորներ – Անատոլ Կուրագին
  • Էդրիեն Էդմոնդսոն – կոմս Իլյա Ռոստով
  • Ռեբեկա Ֆրոնտ – Աննա Միայլովնա Դրուբեցկայա
  • Գրետա Սկակի – կոմսուհի Նատալյա Ռոստովա
  • Անեյրին Բեռնարդ – Բորիս Դրուբեցկոյ
  • Մատյո ԿասովիցՆապոլեոն Բոնապարտ
  • Ստիվեն Ռի – իշխան Վասիլի Կուրագին
  • Բրայան Կոքս – գեներալ Միխայիլ Կուտուզով
  • Ջիլիան Անդերսոն – Աննա Պավլովնա Շերեր
  • Ջիմ Բրոդենտ – իշխան Նիկոլայ Բալկոնսկի
  • Օլիվիա Ռոս – Ամիլիա Բուրիեն
  • Քեյթ Ֆիլիպս – Լիզա Բալկոնսկայա
  • Թոմաս Առնոլդ – Վասիլի Դենիսով
  • Օտտո Ֆարանտ – Պետյա Ռոստով
  • Քլոե Պիրրի – Ժյուլի Կարագինա
  • Էդրիան Ռոուլինզ – Պլատոն Կարատաև
  • Ռորի Քինեն – Բիլիբին
  • Բեն Լլոյդ-Ժյուզ – կայսր Ալեքսանդր I
  • Քեն Ստոթ – Օսիպ Ալեքսեևիչ Բազդեև
  • Դևիդ Քուլթեր – Տիխոն
  • Պիպ Տորենս – Պյոտր Բագրատիոն
  • Քենեթ Կրեմեն – քեռի Միխայիլ

Հեռարձակում

Մեծ Բրիտանիայում սերիալը, որ ներառել է 60 րոպեանոց հինգ և 82 րոպեանոց մեկ սերիաներ, հեռարձակվել է BBC One ալիքով 2016 թվականի հունվարի 3-ից (երեկոյան ժամը 9-ին)[13][15][16]։

Միացյալ Նահանգներում այն հեռարձակվել է 2016 թվականի հունվարի 18-ից միաժամանակ երեք ցանցերով՝ A&E, Lifetime և History Channel։ Կանադայում այն ցուցադրվել է նույն ժամանակահատվածում, բայց միայն A&E ալիքով[17][18][19][20][21]։

Ավստրալիայում հեռուստասերիալը ցուցադրվել է BBC First ալիքով 2016 թվականի հունվարի 31-ից[22]։

Հեռուստասերիալը ցուցադրվել է նաև Շվեդիայում (SVT), Դանիայում (TV 2), Նորվեգիայում (NRK), Էստոնիայում (ETV), Գերմանիայում (RTL Passion), Հունաստանում (OTE), Լիտվայում (LNK), Իսրայելում (YES), Ռուսաստանում (Առաջին ալիք), Չինաստանում (LeEco), Թայվանում (LeEco), Հնդկաստանում (Vuclip), Հարավային Կորեայում (KBS and SK), Ֆիլիպիններում (ABS-CBN, Lifestyle), Բելգիայում (BBC First), Նիդեռլանդներում (BBC First), Լյուքսեմբուրգում (BBC First), Պորտուգալիայում (RTP) և Ճապոնիայում (NHK)[23][24][25][26]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ