Պատահար, որը ոչ ոք չնկատեց ռուս.՝ Происшествие, которого никто не заметил | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ |
Թեմա | մարմինների փոխանակում |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Վոլոդին |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Վոլոդին |
Դերակատարներ | Ժաննա Պրոխորենկո, Վիտալի Սոլոմին, Վերա Տիտովա և Եվգենի Լեբեդև |
Օպերատոր | Կոնստանտին Ռիժով |
Երաժշտություն | Վենիամին Բասներ |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 66 րոպե |
«Պատահար, որը ոչ ոք չնկատեց» (ռուս.՝ «Происшествие, которого никто не заметил»), 1967 թվականի խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ (մելոդրամա), որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում դրամատուրգ և սցենարիստ Ալեքսանդր Վոլոդինի[1][2] կողմից՝ իր սեփական վիպակի հիման վրա։ Սա նրա միակ ռեժիսորական աշխատանքն է կինոյում։
Նաստյան երիտասարդ աղջիկ է, նա գեղեցիկ է, բայց համեստ, ուստի ինքն իրեն համարում է տգեղ և միայնակ։ Նա աշխատում է բանջարեղենի խանութում և երազում է արքայազնի մասին, որը կսիրի իրեն։ Նաստյան ունի նվիրական երազանք՝ դառնալ գեղեցիկ և դրա շնորհիվ փոխել իր կյանքը։
Ինչպես հեքիաթում, հրաշք է տեղի ունենում․ Նաստյան դառնում է գեղեցկուհի, սակայն շրջապատողները դա չեն նկատում։ Ցանկալի գեղեցկությունը ոչ միայն երջանկություն չի բերում աղջկան, այլև հեռացնում է նրան մտերիմներից։ Այդ պատճառով այժմ Նաստյան ցանկանում է դառնալ այնպիսին, ինչպիսին նախկինում էր։