Պասկալ Սիակամ

Պասկալ Սիակամ (ֆր.՝ Pascal Siakam, ապրիլի 2, 1994(1994-04-02), Դուալա, Կամերուն), կամերունցի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ծանր հարձակվող[1]։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Տորոնտո Ռեպտորս» ակումբում։

Պասկալ Սիակամ
Pascal Siakam

Սիակամը NBA-ի 2019 թվականի գերեզրափակչի ժամանակ
ԱկումբԿանադա Տորոնտո Ռեպտորս
ԴիրքըԾանր հարձակվող
Համար№ 43
Ի ծնե տրված անունըՊասկալ Սիակամ
Pascal Siakam
Ծննդյան ամսաթիվապրիլի 2, 1994 (30 տարեկան)
ԾննդավայրԿամերուն Դուալա, Կամերուն
ԱզգությունԿամերուն Կամերունցի
Հասակ2,06 մ
Քաշ102 կգ
ԴպրոցԼեյքլենդի քրիստոնեական ակադեմիա (Լյուիսվիլ, Տեխաս)
համալսարանՆյու Մեքսիկո սթեյթ (2014–2016)
Դրաֆթի տարի2016 / ռաունդ` 1 / ընտր.` 27-րդ
Կարիերայի պատմություն
Կանադա Տորոնտո Ռեպտորս (2016-այժմ)
ԿանադաՌեպտորս 905 (2017)
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (2019)
  • NBA աստղ (2020)
  • All-NBA երկրորդ թիմ (2020)
  • NBA ամենակատարելագործված խաղացող (2019)
  • NBA զարգացման լիգայի չեպիոն (2017)
  • NBA զարգացման լիգայի եզրափակչի MVP (2017)
  • AP All-American պատվավոր հիշատակում (2016)
  • WAC տարվա բասկետբոլիստ (2016)
  • WAC տարվա առաջինկուրսեցի (2015)

Ծնվել է Կամերունի Դուալա քաղաքում։ Ավարտել է Լեյքլենդի քրիստոնեական ակադեմիան։ Ուսանողական առաջնությունում երկու ուսումնական տարի ներկայացրել է Նյու Մեքսիկոյի նահանգային համալսարանը։ 2016 թվականին ճանաչվել է Արևմտյան մարզական կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ[2]։ Ընտրվել է NBA-ի 2020 թվականի դրաֆթի 1-ին ռաունդի 27-րդ համարի ներքո՝ «Տորոնտո Ռեպտորսի» կողմից[3]։ 2017 թվականին, մարզական կարիերայի առաջին մրցաշրջանում, նշանակվել է «Տորոնտո Ռեպտորսի»՝ NBA զարգացման լիգայում (այժմ՝ Ջի լիգա) «Ռեպտորս 905» կրտսեր ակումբում, որի կազմում դարձել է զարգացման առաջնության չեմպիոն, արժանանալով նաև եզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի (MVP) կոչմանը։ NBA-ի 2018-19 կանոնավոր մրցաշրջանի ավարտին արժանացել է ամենակատարելագործված խաղացողի կոչմանը։ 2019 թվականին «Ռեպտորսի» կազմում դարձել է NBA-ի չեմպիոն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկալ Սիակամ» հոդվածին։