Պապե Գուեյե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Պապե Ալասանե Գուեյե (ֆր․՝ Pape Alassane Gueye, հունվարի 24, 1999, Մոնրեալ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Օլիմպիկ Մարսելի» կազմում։

Պապե Գուեյե
ֆր․՝ Pape Alassane Gueye
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՊապե Ալասանե Գուեյե
Ազգությունըֆրանսիացի
ՔաղաքացիությունըՖրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 24, 1999(1999-01-24)[1] (25 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ, Ֆրանսիա
Հասակ189 սմ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՖրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար22
Պատանեկան կարիերա
2012-2017Ֆրանսիա Հավր ՖԱ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2017-2020Ֆրանսիա Հավր ՖԱ39 (0)
2020Անգլիա Ուոթֆորդ28 (7)
2020-ներկաՖրանսիա Օլիմպիկ Մարսել20 (1)
Ազգային հավաքական
2019Ֆրանսիա Ֆրանսիա Մ196 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 18, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 17, 2017

Ակումբային կարիերա

«Հավր ՖԱ»

Պապե Գուեյեն «Հավր ՖԱ»-ի ակադեմիայի սան է։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2017 թվականի մայիսի 5-ին՝ Լիգա 2-ի շրջանակներում կայացած «Նյոր ՖԱ»-ի դեմ խաղում[2]։

2017 թվականի հունիսի 20-ին ֆուտբոլիստը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ[3]։

«Ուոթֆորդ»

2020 թվականի ապրիլի 29-ին հայտարարվեց, որ պապե Գուեյեն համաձայնել է պայմանագիր կնքել Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Ուոթֆորդ ՖԱ»-ի հետ՝ «Հավր ՖԱ»-ի հետ իր գործող պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 2020 թվականի հուլիսի 1-ին։ Նա թիմի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, և հենց նույն օրն էլ տեղի է ունեցել նրա ներկայացումը երկրպագուներին[4]։

24 ժամ անց հայտնի դարձավ, որ Գուեյեն համաձայնել է տեղափոխվել «Օլիմպիկ Մարսել»[5], իսկ ըստ պայմանագրի անգլիական իրավունքը պահպանում է հետ գնելու առաջնային իրավունք։

«Օլիմպիկ Մարսել»

2020 թվականի հուլիսի 1-ին Պապե Գուեյեն տեղափոխվեց «Օլիմպիկ Մարսել»[6], իսկ տրանսֆերն արժեցել է 3 միլիոն եվրո[7][8]։

Խաղային ոճ

Գուեյեն «բոքս-թու-բոքս» ոճի կիսապաշտպան է՝ շնորհիվ իր ագրեսիվ և մրցունակ խաղաոճի։ Նա ունի խաղադաշտը «լավ տեսնելու» հատկություն, ինչպես նաև ուժեղ է ֆիզիկապես[9]։

Անձնական կյանք

Պապե Գուեյեն ծնվել է Ֆրանսիայում, ունի սենեգալիական արմատներ[10]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապե Գուեյե» հոդվածին։