Պաուլ Շադ
Պաուլ Շադ (գերմ.՝ Paul Schad), կամ Պավել Մելիս, Պավել Մելիս Շեդի (լատին․՝ Paulus Melissus Schedius, դեկտեմբերի 20, 1539[1][2][3], Մելրիխշթաթ, Ռյոն Գրաբֆելդ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա[4] - փետրվարի 3, 1602[1][2][3], Հայդելբերգ, Electoral Palatinate[3]), գերմանացի գրող-մարդասեր, բանաստեղծ, թարգմանիչ և երգահան, գրադարանավար, դիվանագետ։ Նա իր ստեղծագործությունները գրել է լատիներենով։
Պաուլ Շադ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | գերմ.՝ Paul Schad |
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1539[1][2][3] |
Ծննդավայր | Մելրիխշթաթ, Ռյոն Գրաբֆելդ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 3, 1602[1][2][3] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Հայդելբերգ, Electoral Palatinate[3] |
Մասնագիտություն | գրադարանավար, կոմպոզիտոր, թարգմանիչ, գրող և բանաստեղծ |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
![]() |
Կենսագրություն
Միջնակարգ կրթությունն ստացել է Ցվիկաուի դպրոցում, այնուհետև, 1557-1559 թվականներին բանասիրություն է ուսումնասիրել Էրֆուրտում և Յենում։ 1559 թվականին դարձել է պալատական երգիչ, 1560 թվականին տեղափոխվել է Վիեննա, որտեղ մեկ տարի անց դարձել է պալատական բանաստեղծ և որտեղ ապրել է մինչև 1564 թվականը։ Այնուհետև ապրել է Պրահայում, Վիտենբերգում և Լայպցիգում, որոշ ժամանակ գտնվել է Վյուրցբյուրգյան եպիսկոպոսի նստավայրում, Հունգարիայում մասնակցել է մարտական գործողությունների։ Մաքսիմիլան II և Ռուդոլֆ II կայսրերի մոտ ծառայել է որպես դիվանագետ և 1567-1586 թվականներին նրանց հանձնարարություններով ուղևորություններ է կատարել դեպի Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալյա և Անգլիա։ Կյանքի վերջին տարիներին եղել է Հայդելբերգի Պալատինյան գրադարանի գլխավոր գրադարանավար։
Կարևոր ստեղծագործություններն են` «Pauli Melissi schediasmata poëtica» (Հայդելբերգ, 1574), «Odae palatinae» (նույն վայրում, 1588), «Meletematum piorum libri VIII» (1595): Հրապարակել է նաև «Psalmen in deutschen Gesangreimen» աշխատությունը (նույն վայրում, 1572), որը Դավիթի սաղմոսների գերմաներեն թարգմանությունն է։ Նա գերմաներեն է թարգմանել նաև Կլեման Մարոյի և Թեոդոր Բեզայի ստեղծագործությունները։ Համարվում է գերմանական սոնետների և տերցինների, ինչպես նաև` լատիներենով գերմանական սիրային քնարերգության սկզբնավորողներից մեկը։
Ծանոթագրություններ
Գրականություն
- «Шеде, Павел». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Taubert. «Paul S.» (Topray, 1864).
Արտաքին հղումներ
- Статья в ADB (գերմ.).
- Melissi schediasmata poetica
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Շադ» հոդվածին։ |