Պաուլ Նատորպ (գերմ. ՝ Paul Gerhard Natorp , հունվարի 14 , 1854 (1854-01-14 ) [1] [2] [3] […] կամ հունվարի 24 , 1854 (1854-01-24 ) [4] , Դյուսելդորֆ , Հռենոսի պրովինցիա , Պրուսիայի թագավորություն , Գերմանական միություն - օգոստոսի 17 , 1924 (1924-08-17 ) [1] [2] [3] […] , Մարբուրգ , Գիսսեն , Հեսսեն , Գերմանիա ), գերմանացի փիլիսոփա , նեոկանտականության մարբուրգյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից։ Մարբուրգի համալսարանի պրոֆեսոր (1885 թվականից)։ «Պլատոնի ուսմունքը իդեաների մասին (1903 ) աշխատությունում Նատորպը առաջարկել է պլատոնյան իդեալիզմի ուրույն մեկնաբանություն՝ այն ներկայացրել պսիխոլոգիզմի ու մետաֆիզիկայի ավանդական շերտավորումներից զտված և ըմբռնել մարբուրգյան դպրոցի «տրամաբանական իդեալիզմի ոգով [երկրորդ հրատարակության մեջ (1921 ) Նատորպը հրաժարվել է այս տեսակետից և Պլատոնի ուսմունքը բացատրել՝ դիմելով նեոպլատոնական ավանդույթներին ]։ «Ճշգրիտ գիտությունների տրամաբանական հիմունքները (1910 ) աշխատությունը նվիրել է արդի բնագիտության տրամաբանական վերլուծությանը, փորձել գիտության տվյալները բացարձակ տրամաբանացման ենթարկել՝ դրանց հիմունքների ու նախադրյալների քննադատական պարզաբանման միջոցով։
Ծնվել է հունվարի 14 , 1854 (1854-01-14 ) [1] [2] [3] […] կամ հունվարի 24 , 1854 (1854-01-24 ) [4] Դյուսելդորֆ , Հռենոսի պրովինցիա , Պրուսիայի թագավորություն , Գերմանական միություն Մահացել է օգոստոսի 17 , 1924 (1924-08-17 ) [1] [2] [3] […] (70 տարեկան) Մարբուրգ , Գիսսեն , Հեսսեն , Գերմանիա Գերեզման Main Cemetery of Marburg Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և Գերմանական ռայխ Ուղղություն Մարբուրգյան դպրոց Մասնագիտություն փիլիսոփա , մանկավարժ , համալսարանի դասախոս և պատմաբան Հաստատություն(ներ) Մարբուրգի համալսարան Գործունեության ոլորտ փիլիսոփայություն և պատմագրություն Անդամակցություն Burschenschaft Alemannia Bonn ? Ալմա մատեր Ստրասբուրգի համալսարան (1538-1970) , Ստրասբուրգի համալսարան և Մարբուրգի համալսարան [5] Տիրապետում է լեզուներին գերմաներեն [1] Եղել է գիտական ղեկավար Karl Schmidt ? [5] , Nicolai Hartmann ? [5] , Albert Görland ? [5] , Էռնստ Կասիրեր [5] և Հանս Գեորգ Գադամեր [5] Ամուսին(ներ) Helene Natorp ? Ուսուցիչ Ernst Laas ? [5] և Hermann Cohen ? [5] Աշակերտներ Հանս Գեորգ Գադամեր Paul Natorp Վիքիպահեստում
Ծանոթագրություններ Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 198 )։