Պաուլա Հայման
Պաուլա Հայման (ծնյալ՝ Կլացկո, գերմ.՝ Paula Heimann, փետրվարի 3, 1899[1][2], Danzig Government Region, Արևմտյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2] - հոկտեմբերի 22, 1982[3][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), գերմանացի հոգեբույժ և հոգեվերլուծաբան, որն առաջինն է ուսումնասիրել քաունթերտրանսֆերենցիա երևույթը՝ որպես հոգեվերլուծական բուժման կարևոր գործիքներից մեկը[4]։
Պաուլա Հայման | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1899[1][2] |
Ծննդավայր | Danzig Government Region, Արևմտյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1982[3][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան և Վրոցլավի համալսարան |
Մասնագիտություն | հոգեբույժ և հոգեվերլուծաբան |
Անդամություն | Բրիտանական հոգեվերլուծական ընկերություն[2] |
Paula Heimann Վիքիպահեստում |
Կյանք Գերմանիայում
Հայմանը ծնվել է Ռուսաստանից արտագաղթած հրեաների ընտանիքում[5], բժշկություն ուսումնասիրել Քյոնիգսբերգում, Բեռլինում ու Ֆրանկֆուրտում, որից հետո պետական քննություններ է հանձնել Բրեսլավում։ Այնտեղ էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ բժիշկ Ֆրանց Հայմանին։ Միասին մեկնել են Հայդելբերգ, որտեղ 1924-1927 թվականների ընթացքում սովորել է հոգեբույժ դառնալու համար։ 1925 թվականին գրել է դոկտորական դիսերտացիան․ նույն թվականին ծնվել է նաև նրանց դուստր Միրցան։ 1927 թվականին Հայմանների ընտանիքը տեղափոխվել է Բեռլին, որտեղ 1929 թվականին սկսել է հոգեվերլուծական դասընթացները Թեոդոր Ռայկի մոտ։ Ամուսնու հետ հանդիսացել է «Պատերազմի դեմ բժիշկների միջազգային ընկերության» անդամ։
Ներգաղթ Միացյալ Թագավորություն և աշխատանք
1933 թվականին Հայմանի ամուսինը քաղաքական հայացքների պատճառով ստիպված է եղել հեռանալ Գերմանիայից։ Նա արտագաղթել է Շվեյցարիա, սակայն նրա կնոջն ու դստերը թույլ չեն տվել արտագաղթել․ այսպիսով՝ մայր ու աղջիկ մեկնել են Լոնդոն։
1934 թվականին Հայմանը դարձել է Մելանի Քլայնի քարտուղարը։ 1935 թվականին միասին սկսել են աշխատել հոգեվերլուծության վրա և դարձել մերձավոր գործընկերներ։ 1938 թվականին Հայմանն Էդինբուրգում պետական բժշկական քննություն է հանձնել և նույն տարում «Ներդրում սուբլիմացիայի խնդրի մեջ» դասախոսության շնորհիվ դարձել Բրիտանական հոգեվերլուծական ընկերության անդամ։ «On counter-transference» վերնագրով նրա հոդվածը, որը ներկայացվել է 1949 թվականին Ցյուրիխի հոգեվերլուծական համագումարում, հանգեցրել է վերլուծաբանների քլայնյան խմբի հետ առճակատման, քանի որ քանի որ նա ներկայացրել էր քաունթերտրանսֆերենցիայի կարևորության վերաբերյալ այլ տեսակետ․ Մելանի Քլայնն այն ուղղակի համարում էր թերապևտիկ գործընթացի խնդիր։ Հայմանը, սակայն, թերապիստի հուզական ռեակցիան իր հաճախորդին համարում էր կարևոր գործիք վերջինիս անգիտակցականն ուսումնասիրելու հարցում։ Դրանից հետո անդամագրվել է հոգեվերլուծաբանների բրիտանական անկախ խմբին[6] ու 1958-1959 թվականներին զբաղվել Մարգարիտ Միտչերլիխի հոգեվերլուծությամբ։ Բժիշկ Ալեքսանդր Միտչերլիխը նույնպես նրա մոտ հոգեվերլուծության վերապատրաստում է անցել։
Գործեր
- Heimann, Paula (1950). «On countertransference». International Journal of Psychoanalysis. 31: 81–84. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- About Children and Children-No-Longer, HG: Margaret Tonnesmann, Vol 10. In The New Library of Psychoanalysis, Published by Routledge (Taylor & Francis Group) 1990, 0-415-04119-8
- Bemerkungen zur Sublimierung ("Comments on sublimation"). In Psychologie des Ich ("Psychology of the self"), Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 1974
Ծանոթագրություններ
Գրականության ցանկ
- Simone Zimansl: Paula Heimann. In Gerhard Stumm (Ed.), Personenlexikon der Psychotherapie ("Encyclopedia of Psychotherapists"). Vienna / New York 2005, p. 207 f., 3-211-83818-X
- Pearl King, Paula Heimann's quest for her own identity as a psychoanalyst: an introductory memoir
- Rolnik, E.J. (2008). “Why is it that I See Everything Differently?” Reading a 1933 Letter from Paula Heimann to Theodor Reik. J. Amer. Psychoanal. Assn., 56(2):409–430
Արտաքին հղումներ
- Biography and list of works
- The biographical dictionary of female psychoanalysts: Paula Heimann.
- Biography in Personenlexikon der Psychotherapie ("Encyclopedia of Psychotherapists")
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլա Հայման» հոդվածին։ |