Պալմի

Պալմի (իտալ.՝ Palmi), քաղաք Իտալիայում՝ Կալաբրիա մարզի Ռեջիո Կալաբրիա գավառում։ Նույնանուն հովտում գտնվող, շուրջ 170 հազար ընդհանուր բնակչություն ունեցող 33 համայնքներից բաղկացած Ջոյա Տաուրո շրջանի վարչական կենտրոնն է[1][2][3][4]։ Ընկած է գավառի հյուսիսային մասում, ծովափին։ Զբոսաշրջային կենտրոն է՝ հռչակված իր լողափերով, առողջարաններով, գեղատեսիլ բնությամբ[5]։ Հնուց ի վեր եղել է Կալաբրիայի մշակութային կենտրոններից մեկը։ Այստեղ իր գրասենյակն ունի կաթոլիկ եկեղեցու Օպիդո Մամերտինա Պալմի թեմը։ Զբոսաշրջության հետ մեկտեղ՝ քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերից է գյուղատնտեսությունը։

Կոմունա
Պալմի
Palmi
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԿալաբրիա
ԳավառՌեջիո Կալաբրիա
Մակերես31 կմ²
ԲԾՄ228±1 մետր
Խոսվող լեզուներԻտալերեն
Բնակչություն19523 մարդ (2004)
Խտություն620 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0966
Փոստային ինդեքս89015
Փոստային դասիչ89015
Ավտոմոբիլային կոդRC
ISTAT080057
Պաշտոնական կայքcomunedipalmi.it
Պալմի (Իտալիա)##
Պալմի (Իտալիա)
Պալմի (Կալաբրիա)##
Պալմի (Կալաբրիա)

Բուն քաղաքի բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 19.024[6], բնակչության խտությունը կազմել է 620 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 31 կմ² տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 080057։ Հեռախոսային կոդը՝ 0966։

Պալմիի հովանավոր սուրբը Կույս Մարիամն է, ում էլ նվիրված է համաիտլական ընդգրկումով ամեն տարի նշվող Varia di Palmi տոնախմբությունը, որը 2013 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության համաշխարհային հուշարձանների ցանկում։ Կարևոր իրադարձություններից է նաև Սուրբ Ռոքի տոնը, որի բաղկացուցիչ մասերից է փշալարերով ծիսական երթը[7]։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Քույր քաղաքներ

Պալմին բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ.

Կլիմա

Պալմի (1950-2015)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)26.8
(80.2)
28.0
(82.4)
34.3
(93.7)
35.0
(95)
40.1
(104.2)
45.0
(113)
45.6
(114.1)
46.0
(114.8)
43.7
(110.7)
42.6
(108.7)
35.4
(95.7)
31.0
(87.8)
46.0
(114.8)
Միջին օրական °C (°F)12.2
(54)
12.1
(53.8)
13.7
(56.7)
16.0
(60.8)
20.0
(68)
23.8
(74.8)
26.4
(79.5)
27.0
(80.6)
24.4
(75.9)
22.0
(71.6)
18.5
(65.3)
14.6
(58.3)
19.22
(66.61)
Ռեկորդային ցածր °C (°F)0.3
(32.5)
−0.7
(30.7)
1.6
(34.9)
6.3
(43.3)
8.0
(46.4)
12.5
(54.5)
16.0
(60.8)
16.0
(60.8)
13.2
(55.8)
9.8
(49.6)
7.1
(44.8)
0.7
(33.3)
−0.7
(30.7)
Տեղումներ մմ (դյույմ)99.4
(3.913)
87.4
(3.441)
67.8
(2.669)
52.0
(2.047)
34.9
(1.374)
12.4
(0.488)
0.9
(0.035)
1.5
(0.059)
42.8
(1.685)
103.7
(4.083)
110.4
(4.346)
127.7
(5.028)
740.9
(29.168)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}})121097532259101388
աղբյուր: Centro Funzionale Multirischi della Calabria

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմի» հոդվածին։