Անապատը զբաղեցնում է մոտավոր 362,6 հազար կիլոմետր քառակուսի տարածք, ինչը նրան ըստ տարածքի մեծության դարձնում է արևմտյան կիսագնդում թվով երրորդը և երկրորդը՝ Հյուսիսային Ամերիկայում՝ զիջելով Մեծ Ավազան անապատին։ Անապատն իրենից ներկայացնում է չոր հարթավայր, որը հատվում է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միկրոկլիման ընդհանուր առմամբ տարբերվում է անապատի կլիմայից։ Անապատի կազմում առանձնացնում են Ուայթ-Սենդս անապատ արգելոցը (Նյու Մեքսիկո նահանգ)։
Չիուաուա անապատի տեղանքը արևմուտքում գտնվող Սոնորա անապատի տեղանքից բարձր է։ Բարձրությունների տարբերությունը 1075 մետր է (1675մ-600մ)[3], ինչը մեղմացնում է կլիման ամռանը (հունիսին սովորական ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 35-40 °C ջերմաստիճաններում)։ Ձմռանը եղանակը կախված է հյուսիսային քամիների ուժգնությունից։ Տեղումներն ավելի առատ են, քան Մեծ Ավազանի հարավում, Սոնորայի և Մոհավեի անապատներում, բայց սովորաբար չի գերազանցում տարեկան 254 մմ-ը, ընդ որում, հիմնականում անձրև է գալիս մուսսոնի ընթացքում՝ ամռան վերջում[4]։ ձյուն գրեթե չկա, բացառությամբ բարձրադիր մասերում։
Անապատի տարածքում գտնվում են մի քանի քաղաքներ, որոնցից խոշոր են Սյուդադ Խուարես՝ գրեթե երկու միլիոն բնակչությամբ, Էլ Պասո, Չիուաուա և Տորեո քաղաքները։ Սովորական ավազը ձևավորվում է կվարցից։ Այս անապատը կազմված է գիպսային ավազներից, որոնց շնորհիվ այն կարծես ծածկված լինի սպիտակ ծածկոցով։