Չիլիական ծովահեն որոր

թռչունների տեսակներ
Չիլիական ծովահեն որոր
Չիլիական ծովահեն որոր
Չիլիական ծովահեն որոր
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԿարգՔարադրանմաններ (Charadriiformes)
ԸնտանիքԾովահենաորորներ (Stercorariidae)
ՑեղStercorarius
ՏեսակՉիլիական ծովահեն որոր (S. chilensis)
Միջազգային անվանում
Stercorarius chilensis
Bonaparte, 1857
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Չիլիական ծովահեն որոր[1] (լատին․՝ Catharacta chilensis) որոների ընտանիքի (Stercorariidae) ծովային թռչուն։

Թռչունը բնադրում է Հարավային Ամերիկայի հարավային ափին՝ Կենտրոնական Չիլիից մինչև Արգենտինայի հարավ։ Ձմռանը գաղթում է հյուսիսից Բրազիլիա և Պերու[2]։

Ըստ 1996 թվականի վիճակագրության, այս տեսակների ընդհանուր քանակը կազմել է մոտ 10 հազար թռչուն։

Չիլիական ծովահեն որորը մեծ թռչուն է, որն ունի 3–58 սմ երկարություն և 1,1-1,7 կգ քաշ, իսկ թևերի բացվածքը՝ 130–138 սմ։ Փետուրները դարչնագույն է, որովայնը և կրծքավանդակը՝ բաց շագանակագույն[3]։

Ծովային գիշատիչներ են։ Նրանք ծովում ձուկ որսում, հավաքում են ծովափնյա կենդանիներ, որոնց ափ է դուրս շպրտել հսկա ալիքը։ Նրանք նաև ուտում են լեշեր, հարձակվում հիվանդ թռչունների վրա և թալանում են այլ թռչունների բները՝ վերցնելով նրանց ձվերը և ճուտերը։

Բազմացումը սկսվում է նոյեմբերին, մինչդեռ առանձին տեսակներ ձևավորում են մեծ խտության գաղութներ։ Այս թռչունները իրենց բները կառուցում են գետնին։ Բնում դնում է 1-2 ձու։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիական ծովահեն որոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիական ծովահեն որոր» հոդվածին։