Չեթ Ֆեյքեր

Չեթ Ֆեյքերը (անգլ.՝ Chet Faker, իրական անունը՝ Նիկոլաս Ջեյմս Մարֆի, անգլ.՝ Nicholas James Murphy, հունիսի 23, 1988(1988-06-23)[1], Մելբուռն, Ավստրալիա[1]), ավստրալիացի էլեկտրոնիկա ժանրի երաժիշտ է։ 2012-ին նա թողարկել է Thinking in Textures ալբոմը և ԱՄՆ-ում գրանցվում է Downtown Records լեյբլում[3][4]։ 2012-ի հոկտեմբերին նա շահում է Breakthrough Artist of the Year տիտղոսը, իսկ Thinking in Textures-ը շահում է Best Independent Single/EP Australian Independent Records Awards-ում[5]։

Չեթ Ֆեյքեր
Չեթ Ֆեյքերը Rolling Stone Awards-ի ժամանակ, 2013
Չեթ Ֆեյքերը Rolling Stone Awards-ի ժամանակ, հունվար 2013, Beach Road հյուրանոց, Բոնդի Բիչ, Սիդնեյ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունChet Faker
Ի ծնե անունՆիկոլաս Ջեյմս Մարֆի
Նաև հայտնի է որպեսChet Faker
Ծնվել էհունիսի 23, 1988, Մելբուրն,Ավստրալիա
Մելբուռն, Ավստրալիա[1]
Երկիրավստրալիացի
Ժանրերէլեկտրոնիկա, downtempo, սոուլ, trip hop
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և DJ producer
Գործիքներվոկալ[2], երաժշտական ստեղնաշար[2] և sampling?[2]
Գործունեություն2011 - ներկա
Լեյբլ
  • Opulent
  • Remote Control
  • Chess Club
  • Downtown
  • Future Classic
  • MapleMusic
  • Detail
Կապված
  • Ֆլում
  • Մարկուս Մար
Կայքchetfaker.com
 Chet Faker Վիքիպահեստում

2013-ի հունվարին աշխատանքը շահում է 2012-ի համար Լավագույն անկախ թողարկում մրցանակը Rolling Stone Australia Awards-ում։ Բլեքսթրիթի "No Diggity" երգի նրա քավր տարբերակը թողարկվել է 2013-ի Super Bowl commercial-ում Beck's Sapphire-ի համար[6]։ 2014-ի ապրիլին Built on Glass-ը՝ Ֆեյքերի դեբյուտային ալբոմը, առաջին անգամ հանրությանն է ներկայացվել ավստրալիական ARIA Charts-ում առաջին համարի ներքո[7]։

Կարիերա

Վաղ տարիներ

Մարֆին որոշեց նվագել բեմական անվամբ, երբ մարդիկ արդեն գալիս էին նրա համերգներին՝ մտածելով, որ նա տարբերվող և արդեն իսկ կայացած երաժիշտ է Նիկ Մարֆի անունով։ Նա վերցրեց Չեթ Ֆեյքեր անունը ի պատիվ Չեթ Բեյքերի՝ ասելով. «Ես շատ եմ լսել ջազ և ես մեծ երկրպագուն եմ... նրա երգելաոճի, երբ նա անցնում է մեյնստրիմ երգեցողության։ Նա ունի իսկական փխրուն վոկալ՝ կոտրված, խոշոր պլանի և անձնական ոճ։ Անվանումը պարզապես գովերգ է Չեթ Բեյքերին և երաժշտության այն տրամադրությունը, որ նա օգտագործել է. ես ամենաքիչը կցանկանայի մեծարանքով վճարել իմ իսկ երաժշտության մեջ։»[8] Ֆեյքերը նշեց նաև ուրիշներին, որոնք ազդեցություն են ունեցել իր կյանքում, օրինակ՝ Բոբ Դիլանին, ինչպես նաև իր մայրիկի Motown ալբոմները և հայրիկի "chilled out Ibiza CDs"-ն[8][9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեթ Ֆեյքեր» հոդվածին։