Չա-չա-չա

Չա-չա-չա (լատին․՝ cha cha cha), կուբայական պար, որը տարածված է Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Միացյալ Նահանգների լատինական համայնքներում։ Չա-չա-չա պարն ստեղծվել է կուբայացի կոմպոզիտոր Էնրիկե Խորինիի (Enrique Jorrin, 1926-1987) կողմից դանսոն պարի հիման վրա 20-րդ դարի 1950-ական թվականներին։ Չա-չա-չան հայտնի պար է, որը ժամանակին պարում էին Կուբայի սրճարաններում և փողոցային երեկույթներում։Երաժշտական չափը 4/4, ռիթմը- 30 հարված րոպեում։ Հաշիվը՝ չա-չա 1 2 3, չա-չա 1 2 3Չա-չա-չա - 5 լատինաամերիկյան պարերից մեկն է։

Չա-չա-չա
Ծագել է Կուբա

Երաժշտություններ

Գոյություն ունեն շատ ստեղծագործողներ, ովքեր գրում են երաժշտություններ չա-չա-չա ոճում.

  • Ալեն Սուշոն - Foule sentimentale
  • Բերրի Ուայթ - Sha la la means «I love You»
  • Դալիդա - Itsi bitsi petit bikini
  • Ֆրանսուազա Արդի - Comment te dire adieu
  • Ժոե Դասին - Guantanamera
  • Լես Ռիտա Միցուկո - Marcia Baila
  • Նիագարա - L’amour à la plage
  • Պասկալ, Փարիզո - Que je sache (Quizas)
  • Սերժ Գենսբուր - Cha cha cha du loup
  • Վանեսսա Պարադի - Joe le taxi
  • Կառլոս Սանտանա և Տիտո Պուենտե — Oye Como Va

Հետաքրքիր փաստեր

Երիտասարդ տարիներին Բրյուս Լին հաղթել է չա-չա-չա պարի առաջնություններից մեկում՝ Հոնկոնգում։ Հենց այդ ժամանակ նա որոշեց լուրջ զբաղվել ուշու-կունգ ֆուով[1]։ Կունգ ֆուի նրա առաջին ուսուցիչը հիշում է, որ Բրյուսը եկել է իր մոտ և ասել. «Ուսուցի′չ, ես գիտեմ, որ Դուք հինալի կունգ ֆու եք դասավանդում, իսկ ես բոլորից լավ պարում եմ չա-չա-չա։ Այսպես եկեք փոխանակվենք մեր գիտելիքներով. Դուք ինձ կսովորեցնեք կունգ ֆուի տեխնիկան, իսկ ես Ձեզ կսովորեցնեմ պարել չա-չա-չա»։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ