Չաք Շումեր

Չարլզ Էլիս «Չաք» Շումեր (անգլ.՝ Charles Ellis «Chuck» Schumer, նոյեմբերի 23, 1950(1950-11-23)[3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ ավագ սենատոր Նյու Յորք նահանգից, Դեմոկրատական կուսակցության անդամ։ 2017 թվականի հունվարի 3-ին դարձավ Սենատում փոքրամասնության առաջնորդը։ 2021 թվականի հունվարի 20-ից համարվում է Սենատի մեծամասնության առաջնորդ։

Չաք Շումեր
անգլ.՝ Chuck Schumer և Chuck Schumer
 
Կուսակցություն՝Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝Հարվարդի քոլեջ (1971), Հարվարդի իրավունքի դպրոց (1974) և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց (1967)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և գրող
Ազգությունհրեա
Դավանանքհուդայականություն[1][2] և ռեֆորմիստական հրեականություն[2]
Ծննդյան օրնոյեմբերի 23, 1950(1950-11-23)[3][4] (73 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ի ծնե անունանգլ.՝ Charles Ellis Schumer
ԱմուսինԻրիս Վայնշալ
 
Կայք՝schumer.senate.gov
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Նախքան Սենատում ընտրվելը, Շումերը 1981-1999 թվականներին Ներկայացուցիչների պալատում ներկայացնում էր Բրուքլինի և Քուինսի հատվածները։ Ծնունդով Բրուքլինից Չարլզը Հարվարդի քոլեջի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է։ Նա նաև 1975-1980 թվականներին ներկայացնում էր 45-րդ շրջանը Նյու Յորք նահանգի ժողովի ժամանակ։

Շումերը եղել է Սենատի Դեմոկրատական ղեկավարության առաջին ամենաազդեցիկ անդամը, այն բանից հետո, երբ 2017 թվականի հունվարի 3-ին Հարրի Ռիդը անցավ թոշակի[6]։

2015 թվականին մեծամասնության պաշտոնաթող առաջնորդ Հարրի Ռիդը հավանություն տվեց Շումերի՝ մեծամասնության (կամ փոքրամասնության) առաջնորդի կոչմանն արժանանալուն[7]։

Վաղ կյանք և կրթություն

Շումերը ծնվել է Բրուքլինում՝ հրեա ծնողների՝ Սելմայի և Աբրահամ Շումերի ընտանիքում[8][9]։ Նա ազգակցական կապ ունի դերասանուհի և կատակերգու Էմի Շումերի հետ[10][11][12]։ Հաճախել է Բրուքլինի Ջեյմս Մեդիսոնի անվան ավագ դպրոցը, որտեղ նա հավաքել է անհավանական 1600 միավոր հանձնելով SAT թեստը[13]։

Սովորել է Հարվարդի քոլեջում, որտեղ հետաքրքրվել է քաղաքականությամբ և մասնակցել Յուջին Մաքքարթիի նախընտրական քարոզարշավին[14]։ Բակալավրի կոչում ստանալուց հետո Շումերը ընդունվել է Հարվարդի իրավաբանական դպրոց, որտեղ նա ստացել է իրավաբանական դոկտորի աստիճան։ Նա հանձնել է Նյու Յորք նահանգի փաստաբանական ուսումնարանի քննությունը, բայց երբեք չի զբաղվել փաստաբանությամբ՝ սկսելով իր քաղաքական կարիերան[15]։

Ծանոթագրություններ