Չափահասություն (տարիք)

Չափահասություն (սովորաբար 18 տարեկանը), հասակն է, որի լրանալուն պես՝ օրենսդրական նորմերի համաձայն վրա է հասնում լիակատար քաղաքացիական գործունակությունը։ Առաջ են գալիս նաև լրացուցիչ իրավունքներ և պարտականություններ։ Անձինք, որոնք չափահասության տարիքի չեն հասել, կոչվում են անչափահասներ։ Հատուկ դեպքերում անչափահասները կարող են ճանաչվել գործունակ․ օրինակ ամուսնության կամ օրենքով նախատեսված տարիքի հետ կապված հատուկ պարտականությունների առկայության դեպքում, սակայն սովորաբար զրկված են լինում ընտրության, երեխաների որդեգրման և խնամակալության իրավունքից։

Ամեն տարի Հունվարի երկրորդ երկուշաբթի օրը (տոնը շարժական է) Ճապոնիայում նշվում է Չափահասության օրը [en]
Օրինական չափահասության տարիքի քարտեզ ըստ երկրների (2023), տարեկան:     21 կամ ուշ     20     19     18     17     16 կամ վաղ

Կրոնում

  • Իսլամական իրավունքում աղջիկների մոտ չափահասության ստորին շեմը՝ (բալիգը) 9 տարեկանն է, իսկ տղաների մոտ (բալիգը)՝ 12 տարեկանը։ Աղջիկների համար վերին շեմը արևային օրացույցով 17 տարեկանն է, իսկ տղաների համար՝ 14,5 տարեկանը, պայմանով, որ մինչ այդ պահը չափահասության հասնելու որևէ նշան չի եղել։ Տղաների և աղջիկների մոտ չափահասության հասնելու սեռական հասունացման տարիքն է[1]։ Չափահաս դառնալուն պես յուրաքանչյուր մուսուլման պարտավորվում է հետևել կրոնի դավանաբանական և իրավական հիմքերին, հնարավոր է դառնում նաև ամուսնանալն ու համատեղ ապրելը։ Չափահաս մարդն ամբողջապես պատասխանատու է իր կատարած արարքների համար։
  • Հուդայականություն։ Հրեական օրենքների համաձայն, երբ հրեա երեխան չափահաս է դառնում (տղաների համար 13 տարեկան, աղջիկների համար՝ 12 ), նա պատասխանատու է դառնում իր արարքների համար։ 13 տարեկանից սկսած տղաները մեծերի հետ հավասար մասնակցում են աղոթքին։ Պահպանողական կամ ռեֆորմիստական մի շարք սինագոգերում աղջիկները տղաների հետ 13 տարեկանում նշում են բատ–միցվան ։
  • Կրոնական ուղղություն բահաի։ Չափահասության տարիք է համարվում 15 տարեկանը։ Այս տարիքից սկսած կատարվում են աղոթքի և պահքի հետ կապված կրոնական օրենքները և վրա է հասնում հոգևոր զարգացման համար լիարժեք անձնական պատասխանատվությունը։

Երկրների, տարածքների և շրջանների ցուցակներն ըստ օրինական չափահասության ժամկետների

Չափահասության օրինական տարիք է սահմանվում 15 տարեկանը

Չափահասության տարիք է սահմանվում 16 տարեկանը

Չափահասության տարիք է սահմանվում 17 տարեկանը

Չափահասության տարիք է սահմանվում 18 տարեկանը

Չափահասության տարիք է սահմանվում 19 տարեկանը

Չափահասության տարիք է սահմանվում 20 տարեկանը

Չափահասության տարիք է սահմանվում 21 տարեկանը

Չափահասության տարիք է սահմանվում ըստ սեռական տարբերությամբ

  • Իրան - (18 տարեկան իգական սեռի համար, 15 տարեկան արական սեռի համար)
  • Պակիստան (16 տարեկան իգական սեռի համար, 18 տարեկան արականի համար)

Ռուսական կայսրությունում

Չափահասության տարիքը որոշվել է՝ ելնելով իրավական գործունեության տեսակից

  • բանակային ծառայության անցնելու դեպքում՝ 16 տարեկան
  • ամուսնության դեպքում տղաների համար՝ 18 տարեկան
  • գույքի կառավարման և պայմանագիր կնքելու համար՝ 17 տարեկան՝ ծնողի հետ, 21 տարեկան՝ առանց ծնողի
  • Դատարանում վկայություն տալու համար՝ 15 տարեկան
  • Պալատական հավաքներում մասնակցելու համար՝ 21 տարեկան
  • Քաղաքային ընտրություններին մասնակցելու համար՝ 25 տարեկան
  • Գյուղական և քաղաքային կառավարման պաշտոններ զբաղեցնելու համար՝ 25 տարեկան

Ծանոթագրություններ


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Նշում", but no corresponding <references group="Նշում"/> tag was found