Ուրս Բյուլհեր
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ուրս Բյուլեր | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Urs Bühler |
Ծնվել է | հուլիսի 19, 1971(1971-07-19)[1] (52 տարեկան) Լյուցերն, Շվեյցարիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քրոսովեր |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | ջութակ, դաշնամուր, կլարնետ, էլեկտրական կիթառ, հարվածային գործիքներ |
Գործունեություն | 1988-ներկա |
Լեյբլ | Sony BMG |
Կրթություն | Ամստերդամի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Իլ Դիվո |
Կապված | Il Divo |
Կայք | ildivo.com/band/urs/ |
![]() |
Ուրս Բյուլեր (հուլիսի 19, 1971(1971-07-19)[1], Լյուցերն, Շվեյցարիա), շվեյցարացի տենոր, օպերային երգիչ, Il Divo խմբի չորս մենակատարներից մեկը։
Ուրս Բյուլերը ծնվել է 1971 թվականի հուլիսի 19-ին Լյուցեռն գավառի Վիլիզաու համայնքում։ Երաժշտության հետ ծանոթությունը սկսել է հինգ տարեկանում. նա սովորել է նվագել ջութակ և երգել է տեղի եկեղեցու մանկական երգչախմբում։ Որոշ ժամանակ անց նա սովորել է նվագել կիթառ, դաշնամուր, կլառնետ[2]։ 20 տարեկանում ավարտել է Լյուցեռնի դպրոցական և հոգևոր երաժշտության ակադեմիայում։ Սովորելով Ակադեմիայում՝ Ուրսը կազմակերպել է «Сonspiracy» խումբը[3]։ 5 տարի անց ստացել է Ամստերդամի կոնսերվատորիայի վոկալի բաժնի դիպլոմ[4], որտեղ նրա ուսուցիչներն էին, մասնավորապես, Յոյսթ Վինբերգը և Ուդո Ռայնեմանը[2]։ Ակադեմիայում և կոնսերվատորիայում սովորելու տարիներին նա բացի շվեյցարական գերմաներենից տիրապետում էր մի քանի լեզուների. ֆրանսերեն, անգլերեն, հոլանդերեն, ինչպես նաև խոսակցական մակարդակով՝ իսպաներեն և իտալերեն։
Մի շարք տարիների ընթացքում Ուրսը հանդես է եկել Նիդերլանդների օպերային ընկերությունում (հոլ.՝ Netherlands Operaa Gezelschap): Նաև մասնակցել է Զելբուրգյան փառատոնին[2]։
2003 թվականի դեկտեմբերին Ուրս Բյուլերը սկսեց հանդես գալ նորաստեղծ «Il Divo» խմբում։ Սկսած 2004 թվականից՝ նա մասնակցություն է ունենում կվարտետի համաշխարհային շրջագայություններում, ինչպես նաև նրանք միասին երաժշտական ալբոմներ են ստեղծում, որ շատ ազգային չարթերում առաջին տեղեր են վաստակում։
Նա նաև մասնակցում է տարատեսակ միջազգային երաժշտական փառատոնների։
2007 թվականից քաղաքացիական ամուսնության մեջ է «Il Divo» խմբի դիմահարդար Տանյա Ռոդնիի հետ (անգլ.՝ Tania Rodney): Նրանք ունեն դուստր՝ Վիլհելմինան (23 դեկտեմբերի 2008 թ.)[2]: Բնակվում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրս Բյուլհեր» հոդվածին։ |
|