Ուոլթոն Գոգինս

Ուոլթոն Գոգինս, ամբողջական անունը Ուոլթոն Սենդերս Գոգինս-փոքր (անգլ.՝ Walton Sanders Goggins, Jr., նոյեմբերի 10, 1971(1971-11-10)[1], Բիրմինգհեմ, Ալաբամա), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։

Ուոլթոն Գոգինս
անգլ.՝ Walton Goggins
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1971(1971-11-10)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԲիրմինգհեմ, Ալաբամա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունGeorgia Southern University?[2] և Lithia Springs High School?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, լուսանկարիչ և ճանապարհորդ հետազոտող
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Walton Goggins Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 10-ին Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում[3]։ Գոգինսը շոուբիզնեսում իր կարիերան սկսել է դեռ փոքր տարիքից, նրա հորաքույրն ու հորեղբայրը թատրոնի դերասան էին, իսկ մորաքույրը Բի Բի Քինգ-ի և Ֆիլիս Դիլերի հրապարակախոսն էր։ Երբ 12-13 տարեկան էր, հետաքրքրվել է դերասանական արվեստով։

Կարիերա

Իր կարիերան սկսել է փոքր դերերով ֆիլմերում և հեռուստատեսային նախագծերում՝ այդ թվում հեռուստատեսության համար նկարահանված «Սպանություն Միսիսիպիում» ֆիլմում, դրամա, որը հիմնված է 1964 թվականին երեք քաղաքացիական աշխատավորների իսկական սպանության հիման վրա։ Հենց այս ֆիլմի շրջանակներում էլ Գոգինսը հանդիպել է Ռեյ Մաքկինոնի հետ, ում հետ նա ընկերացել է, իսկ հետո պրոֆեսիոնալ համագործակցել։ Փոքր էկրանին Գոգինսը մի քանի անգամ հայտնվել է «Գիշերվա մեջ» դրամայում տարբեր դերերի հիման վրա։ Երբ 19 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես՝ դերասանական կարիերան շարունակելու համար։ Նրա տեղափոխումը Լոս Անջելես արդյունավետ էր։ Այնտեղ նկարահանվել է «The Watcher» դրամայում։ «Cherokee Kid» կատակերգական ֆիլմում Ջիմ Բոբի դերը խաղալուց հետո, վերադառնում է որպես հրավիրված աստղ «Պահակ» և «NYPD Blue» նախագծերում ։

2001 թվականին իր վաղեմի ընկերոջ՝ Ռեյեմ Մաքկինոնի և նրա կնոջ՝ ԼԻզա Բլաունթի հետ ստեղծում է պրոդյուսերական ընկերություն։ «Հաշվապահ» ֆիլմը 38 րոպեանոց կատակերգություն է երկու հուսահատ եղբայրների մասին, որոնք մի անհայտ մարդու են վարձում՝ իրենց բոլոր խնդիրները լուծելու համար։ 2001 թվականին ֆիլմն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին։ Համարվում է «Վահան» ֆիլմի ամենահայտնի դերասանը՝ իր դետեկտիվ Շեյն դերի համար[4]։ 2010 թվականին «Գիշատիչները» ֆիլմում խաղացել է օժանդակ դեր՝ բանտարկյալ մահապարտներից մեկն էր[5]։ 2011 թվականի հուլիսի 14-ին Էմմիի մրցանակի է առաջադրվել որպես դրամատիկ սերիալում երկրորդ պլանի նշանավոր դերասան՝ «Արդարադատություն» սերիալում Բոյդ Քրաուդերի դերի համար[6]։ Խաղացել է Քրիս Մենիքսի դերը Քվենտինա Տարանտինոյի «Նողկալի ութնյակը» ֆիլմում[7][8]։

Անձնական կյանք

Ուոլթոն Գոգինսը կրքոտ լուսանկարիչ է։ Նա բլոգում ցույց է տվել իր կատարած որոշ աշխատանքներ։ Աշխատանքի ընդմիջմանը նա ճամփորդել է ամբողջ Հնդկաստանով։ Նա նաև կրքոտ ճանապարհորդ է, իր ազատ ժամանակի մեծ մասը անց է կացնում ճանապարհներին աշխարհով մեկ, Հնդկաստան, Վիետնամ, Կամբոջա, Թայլանդ, Կենտրոնական Ամերիկա և Մարոկկո։ Քաղաքականությունում ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի նախագահական ընտրություններում, երբ նա հանդես էր գալիս սենատոր Բարաք Օբամայի օգտին։ Հայտնի է նաև որպես նախկին նախագահ Ջիմի Քարթերի աշխատանքների երկրպագու։ Ակտիվորեն ներգրավված է շահույթ չհետապնդող տարբեր կազմակերպություններում, որոնք տատանվում են բնապահպանականից մինչև մարդասիրական աշխատանք։

Լինը՝ կինը, որը տառապում էր դեպրեսիայով, 2004 թվականի նոյեմբերի 12-ին ինքնասպան է եղել՝ ցած նետվելով Լոս Անջելեսի բարձրահարկ շենքից։ Մինչ այդ նա ամուսնալուծության փաստաթղթեր էր ներկայացրել[9]։ 2011 թվականի օգոստոսին երկրորդ անգամ ամուսնացել է ռեժիսոր Նադե Քոներսի հետ։ Հարսանիքից մի քանի ամիս առաջ (2011 փետրվար) զույգը որդի էր ունեցել, ում անվանել էին Աուգուստ։

Ֆիլմագրություն

ԹվականՖիլմ/ՍերիալՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1992ֆիլմՊարոն շաբաթ երեկոMr. Saturday Night
1994ֆիլմԿարատեիստ տղա 4The Next Karate KidՉարլի
1995սերիալJAGJAGսպա
1997ֆիլմԱմերիկյան բլուրներSwitchbackԲադ
2000ֆիլմՓրկությունThe Crow: SalvationՍթեն Ռոբերտս
2000ֆիլմShanghai NoonՈւոլես
2001ֆիլմJoy Rideոստիկան
2002ֆիլմThe Bourne Identityաշխատակից
2002

2008

սերիալՎահանThe Shieldդետեկտիվ Շեյդ Վենդրել
2003ֆիլմ100 դիակների տունHouse of 1000 CorpsesՇերիֆ Սթիվ Նեշ
2005ֆիլմԱմենաարագ ՀնդիկըThe World's Fastest IndianՄարտի Դիկերսոն
2007սերիալVeronica MarsՀԴԲ գործակալ
2007սերիալCSI: Crime Scene InvestigationՄարլոն Ֆրոսթ
2008ֆիլմMiracle at St. Annaկապիտան Նոուքս
2009սերիալCriminal MindsՋոն Կուլի
2009սերիալCSI: MiamiՇոն Էկոլզ
2010ֆիլմPredatorsՍթենս
2010

2015

սերիալJustifiedԲոյդ Քրոուդեր
2011ֆիլմCowboys & AliensՀանթ
2011ֆիլմStraw DogsԴենիել Նիլս
2012ֆիլմLincolnՈւելս Ա Հատչինս
2012

2014

սերիալSons of AnarchyՎենուս Վան Դամ
2012ֆիլմDjango UnchainedԲիլի Քրեշ
2013ֆիլմG.I.Joe: RetaliationՆայջել Ջեյմս
2013ֆիլմMachete Kills
2015ֆիլմMojave
2015ֆիլմAmerican UltraՀոհմաչ
2015ֆիլմThe Hateful EightՔրիս Մենիքս
2016

2017

սերիալVice PrincipalsԼի Րասել
2017

2018

սերիալՎեցSixՌիչարդ
2018ֆիլմԼաբիրինթոսում վազողը։ Մահվան դեղThe Maze Runner: The Death CureԼոուրենս
2018ֆիլմTomb RaiderՄաթիաս Ֆոգել
2018ֆիլմAnt-Man and The WaspՍյոննի Բյորչ
2018սերիալThe Big Bang TheoryՕլիվեր
2019սերիալUnicornՈւեյդ
2020ֆիլմԲառեր լոգասենյակի պատերինWords on Bathroom Walls

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթոն Գոգինս» հոդվածին։