Ումբերլիտո Բորժես

բրազիլական Ֆուտբոլիստ

Ումբերլիտո Բորժես Թեյշեյրա կամ պարզապես Բորժես (պորտ.՝ Humberlito Borges Teixeira, հոկտեմբերի 5, 1980(1980-10-05)[1][2], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլիացի ֆուտբոլիստ, «Պոնտե Պրետա» ակումբի հարձակվող։

Ումբերլիտո Բորժես
Humberlito Borges
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 5, 1980(1980-10-05)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրՍալվադոր, Բրազիլիա
Հասակ176 սմ
Քաշ75 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԲրազիլիա Պոնտե Պրետա
Համար19
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2001Բրազիլիա Արապոնգաս? (?)
2002Բրազիլիա Ինտերնասիոնալ (Բեբեդորու)? (?)
2003Բրազիլիա Ճատաիենսե? (?)
2004Բրազիլիա Սան Կաետանո23 (0)
2005Բրազիլիա Պայսանդու9 (0)
2005Բրազիլիա Ունիոն Սան Ժուան0 (0)
2005Բրազիլիա Պարանա36 (19)
2005-2006Ճապոնիա Վեգալտա Սենդայ41 (26)
2007-2009Բրազիլիա Սան Պաուլու84 (28)
2010-2011Բրազիլիա Գրեմիո13 (3)
2011-2012Բրազիլիա Սանտոս34 (23)
2012-2014Բրազիլիա Կրուզեյրո64 (26)
2015—Բրազիլիա Պոնտե Պրետա26 (5)
Ազգային հավաքական
2011Բրազիլիա Բրազիլիա1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Մինչև 23 տարեկանը Ումբերլիտո Բորժեսը խաղացել է ստորին լիգաների ակումբներում։ 2004 թվականին հանդես է եկել «Սան Կաետանո» ակումբի կազմում, որը այդ ժամանակ Բրազիլիայում ամենաուժեղ ակումբներից էր։

2005 թվականին «Պարանայի» կազմում դարձել է 19 գոլի հեղինակ և ճանաչվել Բրազիլիայի առաջնության երկրորդ ռմբարկու՝ միայն երեք գոլով հետ մնալով Ռոմարիոյից։ Այնուհետև ֆուտբոլիստը կարճ ժամանակով մեկնել է Ճապոնիա, որտեղ դարձել է 2-րդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու։

Բրազիլիա վերադառնալուց հետո Բորժեսն սկսել է խաղալ «Սան Պաուլոյում»։ 2007 թվականին 7 գոլ է հեղինակել ազգային առաջնությունում, ինչը նրան թույլ է տվել կիսել իր ակումբի լավագույն ռմբարկուի կոչումը Դագոբերտոյի և Ռոժերիո Սենիի հետ։

2008 թվականին Բորժեսը 10 գոլ է խփել Պաուլիստա լիգայում։ Բացի այդ, Բրազիլիայի 2008 թվականի առաջնությունում խաղացողը 16 գոլ է խփել։ Նույն տարվա նոյեմբերի 8-ին առաջին անգամ ձևակերպել է հեթ տրիկ «Պորտուգեզա» ակումբի դեմ խաղում։ «Սան Պաուլոն» դարձել է Բրազիլիայի չեմպիոն, իսկ Բորժեսն ընդգրկվել է առաջնության խորհրդանշական հավաքականում՝ ստանալով Արծաթե գնդակ։

2009 թվականին Բորժեսը դերձել է իր ակումբի լավագույն ռմբարկուն Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։ Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ «Սան Պաուլոն» գլխավորել էր «Սերիա Ա» մրցաշարային աղյուասկը։

2010 թվականին Բորժեսը տեղափոխվել է «Գրեմիո» իր թիմակից Լեանդրոյի հետ միասին։ «Գրեմիոյի» կազմում իր նորամուտը կատարել է «Պելոտաս» ակումբի դեմ խաղում։

2011 թվականի մայիսի 30-ին նա «Սանտոս» ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը[3]։ 2012 թվականի հուլիսի 5-ին Բորժեսը խզել է պայմանագիրը «Սանտոսի» հետ[4]։

2012 թվականի հուլիսի 10-ին խաղացողը «Քրուզեյրոյի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2014 թվականի վերջը[5]։ 2012 թվականի հուլիսի 15-ին հարձակվողը կատարել է իր նորամուտն ակումբի կազմում՝ մասնակցելով Բրազիլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Գրեմիոյի» դեմ խաղին[6]։ 2012 թվականի հուլիսի 22-ին Բրազիլիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ֆլամենգո» ակումբի դեմ խաղի 44-րդ րոպեին Բորժեսը հեղինակել է խաղի միակ գոլը, որ նրա առաջին գոլն էր Բելու Հորիզոնտիի ակումբի կազմում[7]։ Բորժեսն օգնել է իր թիմին դառնալ Բրազիլիայի չեմպիոն 2013 թվականին։

2011 թվականի սեպտեմբերի 28-ին Բորժեսը կատարել է իր նորամուտը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Ամերիկայի Սուպերկլասիկոյին ընդդեմ Արգենտինայի հավաքականի․ Բորժեսը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ հանդիպման 73-րդ րոպեին նրան փոխարինել է Ֆրեդը[8]։

Ձեռքբերումներ

Թիմը
  • Բրազիլիայի չեմպիոն]] (4) – 2007, 2008, 2013, 2014
  • Պաուլիստա լիգայի չեմպիոն (1) – 2012
  • Մինեյրո լիգայի չեմպիոն (1) – 2014
Անձնական
  • Արծաթե գնդակ Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականի մասնակցին (1) – 2008
  • Բրազիլիայի առաջնության լավագույն ռմբարկու (1) – 2011
  • Ճապոնիայի առաջնության 2-րդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու (1) – 2006

Ծանոթագրություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերլիտո Բորժես» հոդվածին։