Ուղիղ կեսօրին
Ուղիղ կեսօրին (անգլ.՝ High Noon), 1952 թվականին ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանի նկարահանած վեստեռն ժանրի ամերիկյան ֆիլմ, պատմության լավագույն վեստեռններից մեկը, արժանացել է 4 Օսկարի։
Սյուժե
Շերիֆ Ուիլ Քեյնը իր հարսանիքի օրը տեղեկանում է, որ քաղաք է գալիս հանցագործ Ֆրենկ Միլլերը իր ընկերների հետ, ում մի անգամ ձերբակալել էր Քեյնը։ Միլլերի ավազակախմբի 3 անդամներ սպասում են նրան գնացքի կայարանում, որը պետք է ժամանի ուղիղ կեսօրին։ Քեյնի հարսնացուն՝ Էմին և ընկերները համոզում են նրան լքել քաղաքը։ Նա սկզբում համաձայնվում է և կառքով մեկնում է քաղաքից կնոջ հետ։ Սակայն ճանապարհի կեսից նրանք հետ են վերադառնում քաղաք, Ուիլը որոշում է չթողնել քաղաքը ավազակներին։
Էմին չի համաձայնվում այդ որոշման հետ և որոշում է մեկնել քաղաքից այդ նույն գնացքով։ Քեյնը մտատանջության մեջ այնուամենայնիվ մնում է քաղաքումև փորձում է քաղաքի բնակիչների մեջ իրեն օգնական փնտրել ավազակների հետ պայքարելու համար, սակայն ապարդյուն։
Արդյունքում նա մենակ է մնում 4 ավազակների դեմ և կարողանում է սպանել նրանցից 3-ին։ Կենդանի մնացած ավազակը պատանդ է վերցնում Էմիին, ով վերջին պահին վերադարձել էր քաղաք ամուսնու մոտ։ Ատրճանակի սպառնալիքի տակ Ուիլը դուրս է գալիս նրա դեմ, և վերջին պահին Էմիին հաջողվում դուրս պրծնել ավազակի ձեռքից և Ուիլը կարողանում է սպանել վերջին ավազակին։
Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Ուիլը գետին է նետում շերիֆի իր աստղը և կնոջ հետ մեկնում քաղաքից։
Դերերում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/GraceKellyHighNoonTrailerScreenshot1952.jpg/150px-GraceKellyHighNoonTrailerScreenshot1952.jpg)
- Գերի Կուպեր - Ուիլ Քեյն
- Գրեյս Քելլի - Էմի Ֆաուլեր
- Քեթի Հուրադո - Հելեն Ռամիրես
- Լլոյդ Բրիջես - Հարվի Պել
- Իեն Մակդոնալդ - Ֆրենկ Միլլեր
- Թոմաս Միտչել - Ջոնաս Հենդերսոն
- Օտտո Կրյուգեր - դատավոր Պերսի Մետրիկ
- Լոն Չեյնի կրտսեր - Մարտին Հոու
- Հարրի Մորգան - Սեմ Ֆուլլեր
- Իվ Մակվիգ - Միլդրեդ Ֆուլլեր
- Լա Վան Կլիֆ - Ջեք Կոլբի
- Ռոբերտ Ուիլք - Պիրս
- Շեբ Վուլի - Բեն Միլլեր
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
Մրցանակներ
Ֆիլմը ընդհանուր թվով ստացել է 12 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 8-ի, որոնց թվում՝
ստացել է 4 Օսկար
- Օսկար լավագույն դերասանի համար - Գերի Կուպեր
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Էլմո Ուիլյամս և Հարրի Հերշտադ Элмо Уильямсу и Гарри Герстаду за лучший монтаж
- Օսկար լավագույն երգի համար - Դմիտրի Տյոմկին (երաժշտություն) և Նեդ Վաշինգտոն (բառեր)
ներկայացվել է եղել ևս 3-ի
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր - Ֆրեդ Ցինեման
- Օսկար լավագույն ադապատցված սցենարի համար - Կառլ Ֆորման
ստացել է 4 Ոսկե Գլոբուս
- Դրամայի լավագույն դերասան - Գերի Կուպեր
- Լավագույն օպերատոր - Ֆլոյդ Քրոսբի
- Լավագույն երաժշտություն - Դմիտրի Տյոմկին
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Քեթի Հուրադո, ներկայացված է եղել ևս 3-ի
Ստացել է նաև ԱՄՆ-ի գրողների գիլդիայի 1 մրցանակ, 1 Բոդիլ և այլն։
Վարկանիշային ցանկեր
Ֆիլմը ներառված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 33, 1998 թ. ցանկ և 27, 2007 թ. ցանկ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր - 20
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 2-րդն է վեստեռների ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Գերի Կուպերի հերոս Ուիլ Քեյնը 5-րդն է որպես դրական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 27
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգեր - 25
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ - 10
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգեր - Թեքս Ռիտերի The Ballad of High Noon երգը 25-րդ տեղում է
Կադրեր ֆիլմից
- Գերի Կուպերի ու Գրեյս Քելլի ամուսնությունը
- Գերի Կուպերն ու Գրեյս Քելլին վիճաբանելիս
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Ուղիղ կեսօրին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուղիղ կեսօրին»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Ուղիղ կեսօրին»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Ուղիղ կեսօրին(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղիղ կեսօրին» հոդվածին։ |