Ուլյանովսկի մարզ

Ուլյանովսկի մարզ (ռուս.՝ Ульяновская область), մարզ Ռուսաստանի կազմում[3], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Ուլյանովսկ քաղաքը։

Ուլյանովսկի մարզ
ռուս.՝ Ульяновская область
flag of Ulyanovsk Oblast?Զինանշան


ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մասն էԵվրոպական Ռուսաստան և Մերձվոլգյան դաշնային օկրուգ
ՀիմնQ4138486?
ԿարգավիճակՄարզ
Մտնում էՌուսաստան[1]
ՎարչկենտրոնՈւլյանովսկ
Հիմնական լեզուռուսերեն
Բնակչություն (2010)
1 292 799 (37 տեղ)
Տարածք37300  (62 տեղ)
Հիմնադրված է19 հունվարի 1943 թ. թ.
Սահմանակցում էՉուվաշիա, Թաթարստան, Սամարայի մարզ, Սարատովի մարզ, Պենզայի մարզ և Մորդովիա
Ժամային գոտիUTC+4 և Europe/Ulyanovsk?[2]
ISO 3166-2 կոդRU-ULY
Ավտոմոբիլային կոդ73 և 173
ulgov.ru

Սահմանակից է Ռուսաստանի Սամարայի, Սարատովի և Պենզայի մարզերի հետ, ինչպես նաև Մորդովիա, Չուվաշիա և Թաթարստան հանրապետությունների հետ։

Բնակչություն

Այստեղ բնակվում են ռուսներ, թաթարներ, չուվաշներ, մորդվաներ և այլք։ Բնակչության միջին խտությունը կազմում է 36 մարդ, քաղաքային բնակչությունը՝ 69 %։ Քաղաքներն են Ուլյանովսկը, Դմիտրովգրադը, Բարիշը, Ինզան, Նովոուլյանովսկը, Սենզիլեյը։

Կրթություն

Ulyanovsk State University, Sviyaga Campus
  • Ուլյանովսկի Պետական Համալսարան, ստեղծվել է 1988 թ.` որպես Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ։ Ներկա պահին Ուլյանովսկի պետական համալսարանը մարզի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որն ունի 6 ինստիտուտներ, 6 տարբեր ֆակուլտետներ, 2 մասնաճյուղ, 5 կրտսեր քոլեջ, 6 ուսումնական կենտրոն։ Համալսարանի ուսանողների թիվը կազմում է տարեկան շուրջ 15 հազար ուսանող, որոնցից շատերը աշխարհի 20 երկրների 125 քաղաքացիներ են։
  • Ուլյանովսկի պետական տեխնիկական համալսարան, հիմնադրվել է 1957 թվականին, որպես Ուլյանովսկի Պոլիտեխնիկական համալսարան։ Այսօր Ուլյանովսկի պետական տեխնիկական համալսարանում սովորում են ավելի քան 14000 ուսանողներ տարբեր կրթական ծրագրերում՝ 10 ֆակուլտետներում և 48 բաժիններում։
  • Ուլյանովսկի պետական մանկավարժական համալսարան, հիմնադրվել է 1932 թվականին։
  • Ուլյանովսկի պետական գյուղատնտեսական ակադեմիա, հիմնադրվել է 1943 թվականին։
  • Ուլյանովսկի Քաղաքացիական ավիացիայի բարձրագույն դպրոց, հիմնադրվել է 1935 թվականին, քաղավիացիայի վերապատրաստման կենտրոն, որը նախատեսված է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքի անձնակազմի ուսուցման և վերապատրաստման համար։ 1992 թվականին նա իր կարգավիճակը բարձրացրեց. ունեցավ մասնաճյուղեր՝ Սարատովի մարզի Կրասնիյ Կուտ և Սասովո (Ռյազանի մարզ)։ Այն ունի նաև քաղաքացիական ավիացիայի պատմության թանգարան (Ուլյանովսկի ինքնաթիռի թանգարան), որը ստեղծվել է 1983 թվականին։ Ուլյանովսկում կան նաև մի շարք տեխնիկական և բժշկական քոլեջներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլյանովսկի մարզ» հոդվածին։