Ուլե Էյնար Բյորնդալեն

նորվեգացի բիաթլոնիստ

Ուլե Էյնար Բյորնդալեն (նորվ.՝ Ole Einar Bjørndalen, հունվարի 27, 1974(1974-01-27)[4][5][6][…], Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնիստ, օլիմպիական ութակի չեմպիոն, բիաթլոնի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիկը (20 հաղթանակ)[9][10][11]։ Սոլթ Լեյք Սիթիում կայացող 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում բիաթլոն մարզաձևը ներկայացնող Ուլե Էյնարը 4 հնարավոր հաղթանակներից տարել է 4-ը և դարձել աշխարհում բիաթլոնի միակ բացարձակ օլիմպիական չեմպիոն։ Բյորնդալենը 96 անհատական հաղթանակ է տարել բիաթլոնի և դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում (համապատասխանաբար՝ 95 և 1), իսկ ընդհանուր առմամբ՝ 133 հաղթանակ ունի թիմային մարզաձևերում։ 2014-2016 թվականներին եղել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ։

Ուլե Էյնար Բյորնդալեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝նորվ.՝ Ole Einar Bjørndalen
Մականուն(ներ)՝OEB
Մասնագիտացում՝բիաթլոնիստ, դահուկորդ և biathlon coach
Երկիր՝ Նորվեգիա[1][2][3]
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 27, 1974(1974-01-27)[4][5][6][…] (50 տարեկան)
Ծննդավայր՝Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա
Ակումբ՝Simostranda IL?
178 սանտիմետր
Քաշ՝65 կիլոգրամ

Անհատական մրցումներում բիաթլոնի աշխարհի գավաթի փուլերի ամենատարեց հաղթողն է՝ 41 տարեկան, 10 ամսական և 5 օր։ Ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատարեց հաղթողն է․ 2014 թվականին Սոչիում նվաճել է ոսկե մեդալ, երբ նա արդեն 40 տարեկան էր։ Այսպիսով, գերազանցել է «Դաֆ Գիբսոնի»՝ կանադացի սկելետոնիստի նվաճումները, որը ոսկե մեդալ էր նվաճել 39 տարեկան հասակում[11][11]։

44 տարեկան հասակում՝ 2018 թվականի ապրիլի 3-ին, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[10][11]։

Կենսագրություն

Ուլե Էյնար Բյորնդալենը ծնվել է 1974 թվականի հունվարի 27-ին նորվեգական Դրամեն քաղաքում, մեծացել է Սիմոստրանդա քաղաքում՝ ագարակատերերի ընտանիքում։ Ուսումով շատ քիչ է հետաքրքրվել, ընդ որում՝ բավականին շատ ժամանակ է անցկացրել սպորտային բաժանմունքներում։ Խաղացել է ֆուտբոլ, գնացել հանդբոլի մարզումների, նիզակ է նետել, 3000 մետր վազքում մասնակցել է հեծանվավազքի և թեթև աթլետիկայի մրցումների[12]։ Ուլե Էյնարի հայրը պատանեկության տարիներին զբաղվել է թեթև ատլետիկայով, սակայն ստիպված է եղել թողնել սպորտով զբաղվելը, որպեսզի կարողանա կյանքի ապրուստ վաստակել[13]։ Ուլե Էյնարից բացի ընտանիքում ևս երկու որդի և երկու դուստր կա։ Եղբայրներից ավագը՝ Դագը, ընտանիքում առաջինն է սկսել զբաղվել բիաթլոնով[14]։ Նրա հետքերով գնացել է նաև Ուլե Էյնարը, որը 1982 թվականին 8 տարեկան հասակում սկսել է զբաղվել դրանով։ Կրտսեր եղբայրը եղել է Հանս Անտոնը[15]։

Նա բնակվում է Ավստրիայում՝ Տիրոլ դաշնային հողում գտնվող Օբերտիլիի կոմունայում[16]։

Անձնական կյանք

2006 թվականի մայիսի 27-ին ամուսնացել է բելգիացի բիաթլոնիստուհի Նատալի Սանտերի հետ։ 2012 թվականի հոկտեմբերին՝ վեց տարվա ամուսնությունից հետո, հայտարարվել է նրանց ամուսնալուծության մասին[17]։

2016 թվականի ապրիլի 5-ին հայտնի է դարձել, որ բելառուս բիաթլոնիստուհի Դարյա Դոմրաչևան Բյորնդալենից երեխայի է սպասում[18]։ 2016 թվականի հուլիսի 16-ին Բյորնդալենն և Դոմրաչևան ամուսնացել են Օսլոյում։ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին Մինսկում ամուսինները ունեցել են դուստր, որի անունը դրել են Քսենիա[19][20]։

Դահուկավազք

Բյորնդալենն առանձնանում է գերազանց լեռնադահուկային նախապատրաստմամբ, որը թույլ է տվել նրան մասնակցել և՛ լեռնադահուկային մրցավազերի, և՛ նույնիսկ հաջողության հասնել։ Սոլթ Լեյք Սիթիում 2002 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ, բացի բիաթլոնի մրցույթներից, մասնակցել է ազատ ոճի զանգվածային մեկնարկից 30 կմ հեռավորության վրա անցկացված դահուկավազքին և զբաղեցրել վեցերորդ տեղը (Իսպանիայում հանդես եկող գերմանացի դահուկորդ Յոհան Մյուլեգգի որակազրկումից հետո՝ հինգերորդ տեղը)՝ Ավստրիայից հաղթող Քրիստիան Հոֆմանին զիջելով 13,5 վայրկյանով։

Դահուկավազքի աշխարհի երկու առաջնությունների մասնակից է։ 2005 թվականին մասնակցել է Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը և 15 կմ ազատ ոճում վազքում գրավել է 11-րդ տեղը։ Ճապոնիայի Սապորո քաղաքում 2007 թվականի աշխարհի առաջնությունում վատ եղանակային պայմանները նույնպես թույլ չեն տվել Բյորնդալենին լավ արդյունք ցույց տալ նույն մրցավազքում, որտեղ զբաղեցրել է միայն 13-րդ տեղը։

Մասնակցել է դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում տասնյոթ մրցավազքի, որտեղ անձնական մրցավազքերում երեք անգամ բարձրացվել է պատվո պատվանդանի վրա՝

  • 2001 թվականի նոյեմբերի 25-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆիննական Կուոպիո քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 2-րդ տեղ
  • 2001 թվականի դեկտեմբերի 22-ին Աշխարհի գավաթի մրցույթում ավստրիական Ռամզաու քաղաքում - 30 կմ զանգվածային մեկնարկով մրցավազքում 2-րդ տեղ
  • 2006 թվականի նոյեմբերի 18-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 1-ին տեղ

Դրանից բացի նա նորվեգական էստաֆետային հավաքականի կազմում երկու անգամ զբաղեցրել է մրցանակային տեղեր՝

  • 2003 թվականի նոյեմբերի 23-ին Աշխարհի գավաթի մրցույթում նորվեգական Բեյտոստոլեն քաղաքում - 2-րդ նորվեգական էստաֆետային հավաքականի 3-րդ տեղ
  • 2006 թվականի դեկտեմբերի 17-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆրանսիական Լա Կլյուզա քաղաքում - 2-րդ նորվեգական էստաֆետային հավաքականի 2-րդ տեղ

Տասներկու մրցավազքերում Ուլե Էյնարի չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել`

  • 1998 թվականի նոյեմբերի 28-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆինլանդական Մուոնիո քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 23-րդ տեղ
  • 1999 թվականի հունվարի 12-ին Աշխարհի գավաթի մրցույթում չեխական Նովե Մեստո քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 18-րդ տեղ
  • 2003 թվականի նոյեմբերի 26-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Կիրունե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 18-րդ տեղ
  • 2003 թվականի նոյեմբերի 22-ին Աշխարհի գավաթի մրցույթում նորվեգական Բեյտոստոլեն քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 13-րդ տեղ
  • 2004 թվականի նոյեմբերի 27-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆինլանդական Կուսամո քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 10-րդ տեղ
  • 2004 թվականի դեկտեմբերի 18-ին Աշխարհի գավաթի մրցույթում ավստրիական Ռամզաու քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 7-րդ տեղ
  • 2005 թվականի փետրվարի 12-ին Աշխարհի գավաթի մրցույթում գերմանական Ռայտ իմ Վինկլե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 40-րդ տեղ
  • 2006 թվականի նոյեմբերի 19-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 1-ին նորվեգական էստաֆետային հավաքականում 4-րդ տեղ
  • 2006 թվականի դեկտեմբերի 16-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆրանսիական Լա Կլյուզա քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 16-րդ տեղ
  • 2007 թվականի նոյեմբերի 24-ին Աշխարհի գավաթի մրցույթում նորվեգական Բեյտոստոլեն քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 5-րդ տեղ
  • 2010 թվականի նոյեմբերի 20-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 25-րդ տեղ
  • 2010 թվականի նոյեմբերի 21-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 2-րդ նորվեգական էստաֆետային հավաքականում 13-րդ տեղ

Դրանից բացի հանդես է եկել մրցույթներում, որոնք չեն ընդգրկվել աշխարհի գավաթի հաշվում`

  • 1997 թվականի դեկտեմբերի 21-ին նորվեգական Վալդրեսե քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 1-ին տեղ
  • 1998 թվականի մարտի 19-ին նորվեգական Գեյլո քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 6-րդ տեղ
  • 2001 թվականի ապրիլի 21-ին նորվեգական Ֆունաեսդալենե քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 5-րդ տեղ
  • 2001 թվականի նոյեմբերի 18-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 7-րդ տեղ
  • 2002 թվականի նոյեմբերի 16-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 7-րդ տեղ
  • 2003 թվականի նոյեմբերի 15-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 4-րդ տեղ
  • 2004 թվականի նոյեմբերի 14-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 2-րդ տեղ
  • 2006 թվականի նոյեմբերի 11-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 1-ին տեղ
  • 2009 թվականի նոյեմբերի 14-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 11-րդ տեղ
  • 2010 թվականի նոյեմբերի 12-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 9-րդ տեղ

Մարզչի կարիերա

2019 թվականի սեպտեմբերին դարձել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ նրա կինը՝ Դարյա Դոմրաչևան, գլխավորել է կանանց հավաքականը[21][22]։

Նվաճումներ

Հաղթանակներ անհատական մրցավազքերում

Բիաթլոնում Բյորնդալենի հաշվին 95 անձնական հաղթանակ է գրանցվել, ինչը հանդիսանում է բացարձակ ռեկորդ։

Հաղթանակներ թիմային մրցապայքարում

Բյորնդալենի հաշիվին են թիմային մրցապայքարում 41 հաղթանակ՝ թիմային մրցավազք, էստաֆետաներ, խառը էստաֆետաներ։ Դա համարվում է բացարձակ ռեկորդ։

Նվաճումներ առանձին փուլերում

Արդյունքներն Աշխարհի մեծ և փոքր գավաթների ընդհանուր հաշվումներում

Հրաձգության վիճակագրություն

Տարբեր մրցույթներում ելույթների վիճակագրություն

Աշխարհի գավաթում ելույթների վիճակագրություն

Մրցանակներ

  • 1998 թվական, Aftenposten թերթի ոսկե մեդալ[35]։
  • 2002 թվական, Egebergs մրցանակի դափնեկիր[35].
  • 2009 թվական, Fair play մրցանակի դափնեկիր[36]։
  • 2011 թվական, Հոլմենկոլենի մեդալ (Նորվեգիայի դահուկավազքի բարձրագույն պարգևը սպորտի և բարձր արդյունքների համար)[35][37]։
  • 2014 թվական, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիաների մրցանակի դափնեկիր[38]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլե Էյնար Բյորնդալեն» հոդվածին։