Ուիլյամ Քեթ

ամերիկացի դերասան

Ուիլյամ Քեթ (անգլ.՝ William Theodore Katt,փետրվարի 16, 1951(1951-02-16)[1] կամ փետրվարի 15, 1950(1950-02-15)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Ուիլյամ Քեթ
Ծննդյան թիվ՝փետրվարի 16, 1951(1951-02-16)[1] (73 տարեկան) կամ փետրվարի 15, 1950(1950-02-15)[2] (74 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, երաժիշտ և կինոռեժիսոր
IMDb։ID 0001411

Կենսագրություն

Ծնվել է 1951 թվականի փետրվարի 16-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]։ 1970 թվականից նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և սերիալներում։ Նա լայն ճանաչում ձեռք բերեց Բրոդվեյում՝ խաղալով Պիպինի մյուզիքլում գլխավոր դերը, իսկ հեռուստատեսությամբ՝ խաղալով «Ամերիկյան մեծագույն հերոսը» սերիալում, որը ցուցադրվել է 1981-1983 թվականներին։ 1999 թվականին Ուիլյամ Քեթը որպես ռեժիսոր հանդես եկավ իր դեբյուտով՝ «Մաքուր փող» դրամայով, որտեղ նա խաղաց գլխավոր դերերից մեկը։

Նա ամուսնացած է եղել Դեբորա Քահանիի հետ 1979-1992 թվականներին։ Նախկին ամուսիններն ունեն երկու որդի՝ Քլեյթոնը և Էմերսոնը[4]։ 1993 թվականին նա ամուսնացել է Դանիել Հիրշի հետ։ Զույգը դուստր ունի՝ Դակոտան։ Քեթը նաև Էնդրյուի խորթ հայրն է՝ նրա կնոջ որդու առաջին ամուսնությունից[5]:

Ընտրված ֆիլմագրություն

ՏարեթիվՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
1976ֆՔերրիCarrieԹոմմի Ռոս
1977ֆԱռաջին սերFirst LoveԷլջին
1978ֆՄեծ չորեքշաբթիBig WednesdayՋեք Բարլոու
1979ֆԲաչ և Սանդենս. Վաղ օրերըButch and Sundance: The Early DaysՍանդենս Կիդ
1986ֆՏունHouseՌոջեր Կոբբ
1994ֆՃանապարհի տնակTollboothՎեգգի
1995ֆԲարդ երեխա 3Problem Child 3Բեն Հիլի
2007ֆՄարդը երկրիցThe Man from EarthԱրտ
2020ֆԵրկրորդըThe 2ndՍենատոր Բոբ Ջեֆերս


Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Քեթ» հոդվածին։