Ուիլյամ Չարլզ Մաքրեդի (Macready, մարտի 3 , 1793 (1793-03-03 ) [1] [2] [3] , Լոնդոն , Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 27 , 1873 (1873-04-27 ) [1] [4] [2] […] , Չելթնեմ , Գլոստերշիր , Գլուսթերշիր , Անգլիա , Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն ), անգլիացի դերասան և ռեժիսոր։ 1816 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի «Քովենտ-Գարդեն» թատրոնում։ 1823 թվականին տեղափոխվել է «Դրուրի-Լեյն» թատրոն (1841 -1843 թվականներին՝ ղեկավարներից)։ 1837 -1839 թվականներին եղել է «Քովենտ-Գարդեն»-ի ղեկավարներից, բեմադրել Շեքսպիրի «Հենրիխ V», Բայրոնի «Երկու ֆոսկարի»-ն են (եղել է նաև գլխավոր դերերի կատարողը)։ 1851 թվականին վերջին անգամ կատարել է Մակբեթի (Շեքսպիրի «Մակբեթ») դերը։ Խաղացել է նաև Լիր, Համլետ (Շեքսպիրի «Լիր արքա», «Համլետ» )։ Մաքրեդին առաջիններից է, որ բեմում վերականգնել է շեքսպիրյան բնագրերը։
Ծանոթագրություններ Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 371 )։