Ուիլա Հոլանդ

ամերիկացի դերասանուհի

Ուիլլա Ջոաննաչենս Հոլանդ (անգլ.՝ Willa Joanna Chance Holland[1], հունիսի 18, 1991(1991-06-18), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, կրկնօրինակող դերասանուհի և մոդել։ Նա հայտնի է իր Քեյթլին Քուփեր, Մարիսա Քուփեր երիտասարդ քույրերի դերերով, որը խաղացել է անգլ.՝ The O.C հեռուստասերիալում։ Մարմնավորել է Ագնես Էնդյուզին՝ «Բամբասանքի աղջիկ »հեռուստասերիալում։

Ուիլա Հոլանդ
Ուիլա Հոլանդը ելույթի ժամանակ, մարտի 31, 2013 թվական, Կալիֆոռնիա
Ծնվել էհունիսի 18, 1991(1991-06-18) (33 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոս-Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունPalisades Charter High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, կրկնօրինակող դերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան2001-այժմ
Ծնողներհայր՝ Keith Holland?, մայր՝ Darnell Gregorio-De Palma?
Համատեղ ապրող(ներ)Քեյթ Հելանդ (հայր), Դարնել Գրեգորիո (մայր), Բրայան դե Պալմա (խորթ հայր; 1995-1997)

Վաղ տարիները

Հոլանդը ծնվել է Լոս Անջելեսում, օպերատոր Քեյթ Հոլանդի և դերասանուհի Դարնել Գրեգորիո-դե Պալմայի ընտանիքում։ 1995-1997 թվականներին նրա մայրն ամուսնացել է ռեժիսոր Բրայան դե Պալմայի հետ[2]։ Նա մեծացել է երկու քույրերի՝ Բրիաննա Հոլանդի (ծնված 1988 թվականին) և Փայփեր դե Պալմայի (ծնված 1996 թվականին) հետ։ Հոլանդը հաճախել է անգլ.՝ Palisades Charter High School դպրոցը ընդամենը 6 շաբաթ, քանի որ դպրոցը խանգարում էր նրա կարիերային[3]։

Կարիերա

Հոլանդը 2008 թվականին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին

7 տարեկան հասակում[4] Հոլանդը Նյու Յորքի Հեմփթոնս բնակավայրում՝ իր խորթ հոր հարևանի տանը, նկարահանվում է ֆիլմում։ Հարևանը Սթիվեն Սփիլբերգն էր, ով նկարահանում էր մի տեսանյութ, որը պատմում էր Հոլանդի ծնողների մասին[5][6][7]։ Հոլանդը կնքում է պայմանագիր «անգլ.՝ Ford Models» գործակալության հետ[7][8] և դառնում է Բրիտանական Բարբերի նորաձևության տան ներկայացուցիչներից մեկը[8]։ Հաջորդ տարի՝ 1999 թվականին, դե Պալման Հոլանդին տանում է թատերական տաղանդի գործակալություն[7]։ Այդ ժամանակից ի վեր նա նկարահանվում է բազմաթիվ գովազդներում։ 2001 թվականին, երբ Հոլանդը 10 տարեկան էր սկսեց աշխատել իր կինոգործիչ հոր հետ «Հասարակ խենթություն» ֆիլմում։ 2005 թվականին նա նույնիսկ նախատեսում էր նկարվել Fox Broadcasting Company ամերիկյան հեռուստաընկերության «Հատուկ բաժին» (The Inside) հեռուստասերիալում, որտեղ խաղում էր նաև ամերիկյան դերասանուհի և մոդել Ռեյչել Նիկոլսը, սակայնա լքեց հեռուստասերիալը, երբ ռեժիսոր Թիմ Մինիրը վերանայեց այն։ Հոլանդը խաղացել է Քեյթլին Քուփերի դերը անգլ.՝ The O.C հեռուստասերիալում[7]՝ սկզբում որպես պարբերաբար դերակատար 3րդ եթերաշրջանում, իսկ հետո մշտական, 4րդ եթերաշրջանում[9]։ 2007 թվականի դեկտեմբերին Հոլանդը խաղում է Եյփրիլի (April) դերը՝ «Գարդեն Փարթի» դրամատիկ ֆիլմում։ 2008 թվականի սեպտեմբերին «The CW»-ն հայտարարում է, որ Հոլանդը կհայտնվի Բամբասանքի աղջիկ հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի 3 սերիայում։ Հոլանդը կատարում է 16 ամյա ըմբոստ մոդելի դերը[7], ով կործանում է Թեյլոր Մոմսենի կերպարը։ 2010 թվականի մարտին Հոլանդը վերադառնում է իր «Կայսրը հարվածում է Ջեքին» ֆիլմի երրորդ սեզոնի տասնվեցերրորդ էպիզոդին, որը ցուցադրվում է 2010 թվականի մարտի 29-ին։ 2010 թվականի մայիսին Square Enix գործակալությունը հայտարարում է, որ նա կհնչյունավորի Ակվային՝ «Kingdom Hearts Birth by Sleep» համակարգչային խաղում, որը ցուցադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 7-ին Հյուսիսային Ամերիկայում[10]։ Նույն թվականին Հոլանդը խաղում է իր առաջին գլխավոր՝ անչափահաս աղջկա դերը։ Նա խաղում է երիտասարդ գայթակղիչ կնոջ դեր «Ծղոտե շնիկներ» ֆիլմում, ֆիլմը ցուցադրվել է 2011 թվականի սեպտեմբերին։ 2012 թվականի ապրիլին Հոլանդը «Վագրի աչքեր» ֆիլմում կատարում է Դեյվ Ուեքսլերի դերը[7][11]։ Այդ ֆիլմը 1981 թվականին լույս տեսած համանուն վեպի էկրանավորումն է[7][11]։ 2012 թվականի փետրվարին Հոլանդը խաղում է «Նետ» հեռուստասերիալում, որը հիմնված է «Կանաչ նետը» կատակերգության հիման վրա, որտեղ էլ նա խաղում է Թեա Քուինի՝ Օլիվեր Քուինի քրոջ դերը[7][12][13]։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարիԱնվանումԴերՆշումներ
2001Հասարակ խենթությունԵրիտասարդ Ֆեյը
2008Վանդակի տեքստԵյփրիլ
2008Վանդակի տեքստԹեյլոր Էլիզաբեթ Բերին
2008ՋենովաԿելլի
2010ԼեգեոնՕդրի Անդերսոն
2010Հետապնդում 3000Ջեյմի
2010Վանդակի տեքստՆա ինքըՎավերագրական
2011Ծղոտե շնիկներՋենիս Հեդդեն
2012Վագրի աչքերԴեյվ Ուեքսլեր

Հեռուստատեսություն

ՏարիԱնվանումԴերՆշումներ
2005ՎերադարձըԿալաԴրվագ. «Վալերի Հանգսը երեխաների հետ »
2006-07The O.C.Քեյթլին ԿուպերՊարբերական Դեր (եթերաշրջան 3). Հիմնական Դեր (եթերաշրջան 4)։ 22 դրվագներ
2008-12Բամբասանքի աղջիկԱգնես Էնդրոուս5 դրվագ
2012-այժմՆետԹեա Քուին/ՍպիդիԳլխավոր դեր

Վիդեո խաղեր

ՏարիԱնվանումԴեր
2006Scarface: The World Is YoursԶանազան
2010Kingdom Hearts Birth by SleepԱկվա
2012Kingdom Hearts 3D: Dream Drop DistanceԱկվա
2014Kingdom Hearts HD 2.5 RemixԱկվա

Երաժշտակա տեսահոլովակներ

ՏարիԱնվանումԵրգիչ/խումբ
2008"Keep Me Up All Night" (Պահպանիր ինձ ամբողջ գիշեր)The Glitterati
2010"Fearless Love" (Անվախ սեր)Մելիսա Էթերիջ
2011"8050 (Too Fast, Too Slow)" (8050 (շատ արագ, շատ դանդաղ))White Arrows

Մրցանակներ և Նոմինացիաներ

ՏարիՄրցանակՆոմինացիայի աշխատանքը
2006Spike Video Game Award for Best CastScarface: The World Is Yours
2012Boston International Film Festival Award for Best ActressTiger Eyes

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլա Հոլանդ» հոդվածին։