Ուեդա Ակինարի

Ուեդա Ակինարի (ճապ.՝ 上田 秋成, հուլիսի 25, 1734(1734-07-25), Ōsaka, Օսակա, Ճապոնիա - օգոստոսի 8, 1809(1809-08-08), Kyōto, Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի գրող, գիտնական և վակա ժանրի բանաստեղծությունների հեղինակ։ Վաղ միջնադարի ճապոնական գրականության ներկայացուցիչ[3]։ Հայտնի է դարձել յոմիհոն ժանրի վեպերով (բառացի՝ «ընթերցելու գիրք») և իր գլուխգործոցներով՝ «Անձրևի և լուսնի հեքիաթները» և «Գարնանային անձրևի հեքիաթներ»[4]։

Ուեդա Ակինարի
ճապ.՝ 上田秋成
Ծնվել էհուլիսի 25, 1734(1734-07-25)
ԾննդավայրŌsaka, Օսակա, Ճապոնիա
Վախճանվել էօգոստոսի 8, 1809(1809-08-08) (75 տարեկան)
Վախճանի վայրKyōto, Կիոտո, Ճապոնիա
Գրական անունKijin Senshi[1]
Մասնագիտությունգրող, լեզվաբան, բանաստեղծ, վաճառական և բժիշկ
Լեզուճապոներեն
ՔաղաքացիությունՃապոնիա[2]
Ուշագրավ աշխատանքներTales of Moonlight and Rain? և Harusame Monogatari?
 Ueda Akinari Վիքիպահեստում

Կենսագրություն

Մայրը եղել է մարմնավաճառ Օսակայից, հայրն անհայտ է։ Չորս տարեկան հասակում Ուեդային որդեգրել է մի հարուստ վաճառական, որն ապահովել է բարենպաստ ապրելու պայմաններ և օգնել է ստանալու լավ կրթություն։ Երեխա ժամանակ Ուեդան հիվանդացել է ջրծաղիկով։ Չնայած նա կարողացել է հաղթահարել այդ ծանր հիվանդությունը, բայց նրա ձեռքերի մատները վնասվել են։ Հիվանդության ընթացքում նրա ծնողները աղոթել են Կաշիմա Ինարի սրբավայրի աստծուն, և Ուեդան հավատում էր, որ լավացել է Աստծո շնորհիվ։ Ամբողջ կյանքի ընթացքում նա հավատում էր գերբնական ուժերին, և այդ հավատը, ամենայն հավանականությամբ, արտացոլվել է գրողի ստեղծագործություններում, այդ թվում նաև նրա ամենահայտնի աշխատանքում՝ ոգիների և ուրվականների մասին պատմվածքների «Լուսինը մշուշում» ժողովածուում[5]։

Խորթ հոր մահից հետո Ուեդան ժառանգել է ընտանեկան ձեռնարկությունները, բայց հաջողակ առևտրական չի դարձել։ 10 տարվա ընթացքում Ուեդան հրատարակել է ուկիյո ջոսի ժանրի մի քանի հումորային պատմություններ։ Երբ նրա ձեռնարկությունը հրդեհվել է, նա թողել է առևտրային գործունեությունը և Ցուգա Տեշոյի օգնությամբ հետաքրքրվել է բժշկությամբ։ Ուսուցիչը Ուեդային սովորեցրել է ոչ միայն բժիշկ լինելու հմտությունները, այլև նրան ներգրավել է չինական գրական բանահյուսության մեջ։ 1776 թվականին Ուեդան սկսել է իր բժշկական գործունեությունը և հրատարակել «Լուսինը մշուշում» հավաքածուն, որը նրան դասել է յոմիհոն ժանրի հանրաճանաչ գրողների շարքին, ներառյալ Կյոկուտեյ Բակինին[6]։ 1760 թվականին Ակինարին ամուսնացել է Տամա Ուեյամա անունով սպասուհու հետ, որն աշխատում էր իր խորթ ծնողների տանը։

Բացի գեղարվեստական գրականությունից գրողը մասնակցել է կոկուգակու շարժմանը, որը չինական, նեոկոնֆուցիականական, բուդդայական տեքստերին հակադրում էր ճապոնական մշակույթի և պատմության ինքնատիպությունը։ Համախոհների շրջանում Ուեդան բավականին անկախ դիրք էր գրավում՝ ակտիվորեն բանավիճելով Մոտոորի Նորինագայի հետ, որը շարժման առաջատար գիտնականն էր։ Կարծիք կա, որ Ուեդան այս կոնֆլիկտն արտացոլել է իր պատմություններում, այդ թվում նաև «Լուսինը մշուշում»-ի մեջ, դրանք հիմնելով նախ չինացիների պատմության վրա, ապա գերբնական տարրերի և կերպարների խոր հույզերի օգնությամբ առաջ բերելով ճապոնական զգայունությունը։

Կնոջ մահից մի քանի տարի հետո, 1798 թվականին, Ուեդան տեսողության ժամանակավոր կորուստ է ունենում։ Եվ չնայած որոշ ժամանակ անց նրա ձախ աչքի տեսողությունը վերականգնվում է, այնուամենայնիվ նա ստիպված է լինում թելադրելու իր ստեղծագործությունները։ 1802 թվականին նա ավարտում է «Գարնանային անձրևի հեքիաթներ» ժողովածուի առաջին երկու պատմվածքները[7]։ Ի տարբերություն «Լուսինը մշուշում»-ի, այս ժողովածուի մեջ չի օգտագործվում գերբնական ուժի թեման, իսկ պատմվածքները զգալիորեն երկար են։

Ուեդան եղել է նաև բանաստեղծ և գրել է թանկաներ և հայկուներ։

Գրողի կյանքի վերջին տարիներն անցել են աղքատության և թափառումենրի մեջ[8]։ ՈւԵդա Ակինարին մահացել է 1809 թվականին Կիոտոյում։

Ստեղծագործություններ

  • Ugetsu Monogatari («Անձրևի և Լուսնի հեքիաթները») (1776)
  • Harusame Monogatari[9] (春雨物語, Harusame monogatari) (1809)[10]

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Keene, Donald. 1976. World within Walls: Japanese Literature of the Pre-Modern Era, 1600—1867. Holt, Rinehart, and Winston.
  • Hamada, Kengi. «About the Author». In Tales of Moonlight and Rain. New York: Columbia University Press.
  • Reider, Noriko T. 2002. Tales of the Supernatural in Early Modern Japan: Kaidan, Akinari, Ugetsu Monogatari. Edwin Mellen Press.
  • Washburn, Dennis. «Ghostwriters and Literary Haunts: Subordinating Ethics to Art in Ugetsu Monogatari.» Monumenta Nipponica 45.1 (1996)
  • Ueda Akinari. 1974. Ugetsu Monogatari: Tales of Moonlight and Rain Trans by Leon M. Zolbrod. George Allen and Unwin Ltd.
  • Григорьева Т., Логунова В., Японская литература, М., 1964, с. 84—88.
  • Большая советская энциклопедия, М.: Советская энциклопедия. 1969—1978.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեդա Ակինարի» հոդվածին։