Ուալդո Սեմոն

Ուալդո Լոնսբերի Սեմոն (անգլ.՝ Waldo Lonsbury Semon, սեպտեմբերի 10, 1898(1898-09-10)[1][2], Demopolis, Մարենգո շրջան, Ալաբամա, ԱՄՆ - մայիսի 26, 1999(1999-05-26)[1][2], Հուդզոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի քիմիկոս, գյուտարար[6]։ Հայտնի է որպես պլաստիկի ամենատարածված տեսակներից մեկի՝ պոլիվինիլքլորիդի (ՊՎՔ) ստացման մեթոդիկայի մշակող[7]։

Ուալդո Սեմոն
Ծնվել էսեպտեմբերի 10, 1898(1898-09-10)[1][2]
ԾննդավայրDemopolis, Մարենգո շրջան, Ալաբամա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 26, 1999(1999-05-26)[1][2] (100 տարեկան)
Մահվան վայրՀուդզոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան
Մասնագիտությունքիմիկոս և գյուտարար
ԱշխատավայրGoodrich Corporation?
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

Ծնվել է 1898 թվականի սեպտեմբերի 10-ին Ալաբամա նահանգի Դեմոպոլիս քաղաքում[8]։ Ավարտել է Վաշինգտոնի համալսարանը՝ ստանալով քիմիայի բակալավրի և քիմիական ճարտարագիտության դոկտորի աստիճաններ։

Ուալդո Սեմոնն առավել հայտնի է նրանով, որ 1926 թվականին գտել է պոլիվինիլքլորիդի հատկությունները բարելավելու միջոց[9]։ Դրա համար նա խառնել է մի քանի սինթետիկ պոլիմերներ, ինչի արդյունքում ստացվել է մի նյութ, որը առաձգական էր, բայց ոչ կպչուն։ Շնորհիվ իր ֆիզիոլոգիական անվնասակարության, խոնավության, թթուների, ալկալիների, այլ օգտակար հատկությունների՝ պոլիվինիլքլորիդը (կամ ՊՎՔ) ստացել է շատ լայն կիրառություն՝ դառնալով աշխարհում երկրորդ ամենատարածված պլաստիկը[10]։

Սեմոնը նաև աշխատել է ռեզինի մեթոդների բարելավման վրա և, ի վերջո, մշակել է սինթետիկ փոխարինող։ 1935 թվականի դեկտեմբերի 11-ին նա աղից, կոքսից և կրաքարից ստեղծել է կորոսիլ (Koroseal)՝ պոլիմեր, որին պատրաստման ժամանակ կարելի է տալ ցանկացած խտություն[11]։ Սեմոնը կազմել է ավելի քան 5000 այլ սինթետիկ ռետինե խառնուրդներ՝ 1940 թվականին հաջողության հասնելով ամերիպոլի հետ (Ameripol («ամերիկյան պոլիմեր»), որը նա մշակել է BFGoodrich ընկերության համար[12]։ Ընդհանուր առմամբ, Սեմոնն ունեցել է 116 արտոնագիր։ 1995 թվականին 97 տարեկանում նա ներառվել է Գյուտերի փառքի սրահում (Invention Hall of Fame)։

Աշխատելով BFGoodrich ընկերության համար՝ Սիմոնը զեկույցներ է արել Հարի Լ. Ֆիշերի հետ, իսկ հետո ղեկավարել Բենջամին Ս.Գարվին։ Այդ երկու գիտնականներն էլ, ինչպես և Սիմոնը, ստացել են Չարլզ Գուդիերի մեդալ։

Ուոլդո Սիմոնին երբեմն վերագրում են մաստակի գյուտը, բայց դա այդպես չէ։ Նա հորինել է չմարսվող նյութ սինթետիկ կաուչուկից, որը կարող էր օգտագործվել մաստակի փոխարեն, և որը արտադրում էր բացառապես մեծ փուչիկներ։ Սակայն արտադրանքը այդպես էլ մնացել է հետաքրքրական փորձի մակարդակում և երբեք վաճառքի չի հանվել։

1944 թվականին Սեմոնը պարգևատրվել է Չարլզ Գուդիերի մեդալով, իսկ 1964 թվականին՝ Էլիոթ Քրեսոնի մեդալով։ BFGoodrich-ից հեռանալուց հետո նա աշխատել է Օհայո նահանգի Քենթ քաղաքի Քենթի պետական համալսարանում[13]։

Մահացել է Օհայո նահանգի Հադսոն քաղաքում 1999 թվականի մայիսի 26-ին 100 տարեկան հասակում[13].

Ժառանգություն

Ուալդո Սեմոնի անտառային արգելոցը (Waldo Semon Woods Conservation Area) անվանվել է գյուտարարի պատվին, այն բանի համար, որ նա անհատույց հող է տրամադրել Մետրո պարկին (Metro Parks), որը սպասարկում էր Օհայո նահանգի Սամիթ շրջանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ