Ոսկեվազ

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Այս հոդվածը համայնքի(գյուղի) մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ոսկեվազ (այլ կիրառումներ)։

Ոսկեվազ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[1]՝ Քասաղ գետի աջ կողմում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1040 մ[2]։

Գյուղ
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի
Հիմնադրված է1820 թ.
Այլ անվանումներԿզըլթամիր, Կզըլթամուր,
Կուզիլթամուր, Ղզըլդամիր,
Ղզլթամար, Ղզլթամուր,
Ղզլտամուր, Ղզըլթամար,
Ղզըլթամիր, Ղզըլթամուր,
Ղզլտամիր, Ղզրթամուր,
Ղըզըլթամիր, Ղըզըլթամուր
Մակերես9.4 կմ²
ԲԾՄ1030 մ
Կլիմայի տեսակբարեխառն-ցամաքային, չոր
Պաշտոնական լեզուհայերեն
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն4469 մարդ (2021)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունոսկեվազցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+(374)232
Փոստային ինդեքս0220
Ոսկեվազ (Հայաստան)##
Ոսկեվազ (Հայաստան)

Պատմություն

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի նախկին անունն է եղել Ղզլթամուր։ Ախթամուր գյուղը առնելուց և ավերելուց հետո, Լենկ Թեմուրը շարժվում է հարևան գյուղի վրա։ Սրա բնակիչները սեղան են գցում և խաբում Լենկ Թեմուրին։ Լենկ Թեմուրը նրանց չի կոտորում։Փրկված գյուղացիները նրան Ղզլթամուր՝ ոսկի Թամուր են անվանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ղզլաթամուր[3][4][5][6]։

Բնակչություն

Ոսկեվազի բնակչության նախնիները գաղթել են Խոյի գավառի Ջամալավա գյուղից։Ոսկեվազի ազգաբնակչության փոփոխությունը.[7]

Տարի18311897192619391959197019791989201120122021
Բնակիչ4101429179420352818335033564062416842044469[8]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ և հատապտուղի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Սուրբ Հովհաննես եկեղեցի

Գյուղում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, և 5-7-րդ դարի Բադալի Ժամ եկեղեցու մնացորդները, ինչպես նաև գյուղի երիտասարդների կողմից Արագածից Ոսկեվազ տեղափոխված մի նախապատմական վիշապ 2,5 կմ հարավ՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի «Ճերմակ» քաղաքատեղին, համանուն ամրոցի համալիրը և 18-րդ դարի դղյակ որոնց մեծ մասը վտանգված է թալանվելուն:

Նշանավոր մարդիկ

Տես նաև

Աղբյուրներ