Շրջատաշում
Վերամշակման մաքրություն
Շրջատաշում, պտտման մարմինների արտաքին մակերևույթների մշակում խառատային հաստոցներով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Bundesarchiv_Bild_183-40733-0003%2C_VEB_Gro%C3%9Fdrehmaschinenwerk_%227.Oktober%22%2C_Gro%C3%9Fdreher_Artur_Kaatz.jpg/220px-Bundesarchiv_Bild_183-40733-0003%2C_VEB_Gro%C3%9Fdrehmaschinenwerk_%227.Oktober%22%2C_Gro%C3%9Fdreher_Artur_Kaatz.jpg)
Գլխավոր աշխատանքային շարժում
Գլխավոր աշխատանքային շարժումը (պտտումը) հաղորդվում է մշակվող նախապատրաստուկին, իսկ մատուցման շարժումը՝ կտրիչին։ Գլանային մակերևույթների շրջատաշման դեպքում կտրիչին հաղորդվում է միայն երկայնական մատուցման շարժում, իսկ կոնական և ձևավոր մակերևույթների շրջատաշման դեպքում՝ միաժամանակ նաև լայնական մատուցման շարժում։
Կարճ ձևավոր մակերևույթների շրջատաշումից կարելի է կատարել նաև ձևավոր կտրիչներով՝ դրանց միայն լայնական մատուցման շարժում հաղորդելով։ Շրջատաշումը լինում է սևատաշ (կոպտատաշ), մաքրատաշ և ճշգրիտ ու նուրբ մաքրատաշ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 592)։ ![]() |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա