Շրջակա միջավայրի կայունություն
Շրջակա միջավայրի կայունություն, շրջակա միջավայրի կարողունակությունն է դիմակայել մարդու ազդեցությանը։ Էկոլոգիայում այս եզրույթը վերաբերում է կենսաբանական համակարգերի կենսաբազմազանության պահպանման և զարգացման ունակությանը։
Ջրաճահճային տարածքները և անտառները կենսակայուն համակարգերի բնորոշ օրինակներ են։ Մարդկանց համար, շրջակա միջավայրի կայունությունը հնարավորություն է տալիս պահպանել կյանքի որակը, վերարտադրությունը, ընդհանուր բարեկեցությունն ու զարգացումը (բնապահպանական, տնտեսական և սոցիալական տեսանկյունից)։ Առողջ էկոհամակարգերը մատակարարում են մարդկանց և այլ օրգանիզմների կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցներ։
Մարդու բացասական ազդեցությունը նվազեցնելու և էկոհամակարգերը բարելավելու երկու հիմնական եղանակ կա։ Առաջինը բնապահպանական կառավարումն է, որը հիմնված է երկրագիտության, կիրառական էկոլոգիայի և պահպանության, կենսաբանության կատարած ուսումնասիրությունների վրա։ Երկրորդ մոտեցումը մարդկության կողմից ռեսուրսների սպառման կառավարումն է, որը հիմնված է տնտեսագիտության կատարած ուսումնասիրություների վրա։
Կայուն զարգացման տնտեսությունը, որը սերտորեն կապված է էկոլոգիայի հետ և ենթադրում է սոցիալական, մշակութային և ֆինանսական ասպեկտներ։ Կայուն տնտեսության ստեղծումը մարտահրավեր է աշխարհին՝ միջազգային և ազգային օրենսդրության, սպառման, քաղաքաշինության, տրանսպորտի մակարդակով և ազդում է յուրաքանչյուր մարդու ապրելակերպի վրա։
Երկրի Խարտիայի առաքելությունն է խթանել կայուն ապրելակերպը և ձևավորել գլոբալ հասարակություն, որը հիմնված կլինի ընդհանուր էթիկական սկզբունքների վրա և կձևավորի հարգանք և հոգատարություն, էկոլոգիական ամբողջականության սկզբունքներ, մարդու համընդհանուր իրավունքներ, հարգանք մշակութային բազմազանության, տնտեսական արդարության, ժողովրդավարության և խաղաղության մշակույթի նկատմամբ։
Կայուն ապրելակերպի ուղիներ կարելի է գտնել կենսամիջավայրի վերակազմավորման միջոցով (օրինակ ՝ էկոգյուղեր, էկոքաղաքներ և կայուն քաղաքներ, վերակառուցելով տնտեսական հատվածները (Պերմակուլտուրա, Կանաչ շինարարություն, Կայուն գյուղատնտեսություն և Կայուն ճարտարապետություն), օգտագործելով նոր «կանաչ» տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգիա։
Սպառում-Բնակչություն, տեխնոլոգիա, ռեսուրսներ
Մարդկային գործոնի ազդեզությամբ ոչնրանում են կենսաֆիզիկական ռեսուրսները, և հատկապես երկրի էկոհամակարգերը։ Մարդկության ընդհանուր ազդեցությունը կախված է երկրի բնակչության քանակից, մարդու ազդեցությունից, որն իր հերթին կախված է օգտագործվող ռեսուրսներից, դրանց տեսակից (Օրինակ ՝ վերականգնվող կամ չվերականգնվող ռեսուրսներ) և մարդկային գործունեության մասշտաբից՝ կապված էկոհամակարգերի արտաքին ազդեցությանը դիմակայելու ունակության հետ։ Մարդկության ազդեցությունը մաթեմատիկորեն արտահայտելու առաջին փորձերից մեկը կատարվել է 1970 թվականին՝ հատուկ բանաձևով, որն արտահայտում է ռեսուրսների սպառումը՝ հաշվի առնելով բնակչությունը, սպառման մակարդակը և ազդեցությունը օգտագործված ռեսուրսի միավորը։
Բանաձևն ունի հետևյալ տեսքը՝ I = P × A × T
Որտեղ՝ I = շրջակա միջավայրի վրա ազդեցություն, P = Բնակչություն, A = սպառման մակարդակ, T = տեխնոլոգիա (քանի որ սպառումը կախված է օգտագործվող տեխնոլոգիայից)[1]
Բնակչություն
Համաշխարհային բնակչությունը հասել է 7 միլիարդի 2011 թվականի հոկտեմբերի 30-ի տվյալներով և, ըստ ԱՄՆ վիճակագրական գործակալության գնահատականի մինչև 2050 թվականը կգերազանցի 9 միլիարդը։
Ավելի մեծ աճ տեղի կունենա զարգացող երկրներում, որտեղ բնակչությունը կաճի 5,6 միլիարդից (2009 թ.) մինչև 7,9 միլիարդ (2050 թվականը)[2]։ Գիտնականները գտնում են, որ բնակչությունը 2070 թվականին կհասնի թվաքանակի գագաթնակետին՝ հասնելով 9-10 միլիարդ մարդու, իսկ հետագա նվազումը՝ մինչև 2100 թվականը՝ մինչև 8,4 միլիարդ[3]։
Շրջակա միջավայրի արտաքին ազդեցությանը դիմակայելու ունակություն
Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մարդկությունն այժմ արդեն ավելի շատ ռեսուրսներ է սպառում, քան ստեղծվում է Երկրի վրա։ Մարդկային պահանջարկը համեմատվում է մոլորակի էկոլոգիական համակարգերի վերականգնվելու ընդունակության հետ։ Էկոլոգիական ոտնահետքը մարդու կողմից օգտագործված ռեսուրսների և առաջացող թափոններն արդյունավետ վնասազերծելու ունակությունն է։
Շրջակա միջավայրի կայությունը և աղքատությունը
Շրջակա միջավայրի կայունության հասնելու ամենակարևոր խթանը աղքատության դեմ պայքարն է։ Ընդհանուր առմամբ ընդունված է, որ աղքատությունը շրջակա միջավայրի դեգրադացիայի հետևանք է։ Այս արդյունքը հնչեցվել է Brundtland-ի[3] և Millennium Development Goals-ի[4] զեկույցներում:
Ըստ Brundtland-ի զեկույցի՝ «աղքատությունը գլոբալ բնապահպանական խնդիրների հետևանքներից մեկն է ։ Այս առումով պետք է պայքարել բնապահպանական խնդիրների դեմ, հասկանալ աղքատության և միջազգային անհավասարության պատճառները[5]։
Աղքատության մեջ ապրող մարդիկ ավելի շատ ապավինում են տեղական էկոհամակարգերին՝ որպես հիմնական ռեսուրսների (սնունդ և բժշկություն) և ընդհանուր բարեկեցության աղբյուր[6]։
Համաշխարհային բնակչության աճի հետ մեկտեղ մեծանում է ճնշումը տեղական էկոհամակարգերի վրա։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համաձայն, բարձր պտղաբերությունն ու աղքատությունն ուղղակի կապ ունեն, և աշխարհի ամենաաղքատ երկրները նույնպես աչքի են ընկնում բարձր պտղաբերությամբ և, համապատասխանաբար, բնակչության աճի տեմպերով[7]։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
- Compilation of Fact Sheets (չաշխատող հղում — պատմություն) published by the University of Michigan's Center for Sustainable Systems
- Elements of sustainability Արխիվացված 2011-07-27 Wayback Machine at Microdocs
- Sustainability Արխիվացված 2016-04-11 Wayback Machine at The College of William and Mary