Շվանի բջիջ

Շվանի բջիջ (նեյրոլեմոցիտ), նեյրոգլիայի բջիջների տեսակ ծայրամասային նյարդային համակարգում։ Կոչվում են գերմանացի ֆիզիոլոգ Թեոդոր Շվանի (նկար) անունով։ Շվանի բջիջները լինում են երկու տեսակի՝ միելինացնող և չմիելինացնող։

Շվանի բջիջ

Լատիներեն անվանումSchwann cell

Շվանի բջիջները մասնակցում են աքսոններով նյարդային ազդակի (գործողության պոտենցիալ) հաղորդմանը, նյարդային բջիջների զարգացմանը, վերականգնմանն ու սնուցմանը, նյարդային արտաբջջային մատրիքսի ստեղծմանը, սինապսային հաղորդման կարգավորմանը, հակածինների ներկայացմանը T-լիմֆոցիտներին։ Շվանի բջիջների ախտահարումով ուղեկցվում են տարբեր հիվանդություններ։

Միելինապատ աքսոններում Շվանի բջիջները ստեղծում են միելինային թաղանթ, որը տեղ-տեղ ընդհատվում է Ռանվեի հանգույցներով[1]։ Մեկ Շվանի բջիջը ծածկում է աքսոնի մոտաորապես 100 մկմ տարածք։ Միելինապատման հատկությամբ Շվանի բջիջնեը նման են կենտրոնական նյարդային համակարգի օլիգոդենդրոցիտներին։

Չմիելինացնող Շվանի բջիջները ներգրավված են աքսոնների պահպանմանը։ Նրանք շրջապատում են բարակ աքսոններին (նկարի արտաքին հղում) և ձևավորում Ռեմակի հանգույցներ[2]։Շվանի բջիջներով միելինապատումը սկսվում է սաղմնային զարգացման շրջանում և ընթանում է աքսոնի առանցքի շուրջ այս բջիջների մինչև 100 անգամ պարուրմամբ։

Մասնակցությունը նեյրոնների վերականգնմանը

Որոշ հետազոտություններ վկայում են, որ Շվանի բջիջները փորձում են վերականգնել տարբեր պատճառներով վնասված աքսոնների միելինային հատվածները[3]։ Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ Շվանի բջիջները կարող են մասնակցել ողնուղեղի վանսվածքների բուժմանը[4][5]։Ակնհայտ է Շվանի բջիջենրի մասնակցության փաստը նեյրոների վերականգնման գործընթացում[6]։Շվանի բջիջները միաժամանակ կարող են ուղղորդել աքսոնների աճը[7]։Շվանի բջիջները միաժամանակ արտադրում են տարբեր գործոններ, ներառյալ՝ նեյրոտրոֆիններ։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ