Շոթա Կավլաշվիլի
Շոթա Կավլաշվիլի (վրացերեն՝ შოთა კავლაშვილი) (հունվարի 28, 1926, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1995 կամ դեկտեմբեր 1995, Թբիլիսի, Վրաստան), վրացի ճարտարապետ և պատմական հուշարձանների պահպանության գործի ակտիվիստ։ Համբավվել է հատկապես հետպատերազմական տարիներին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կատարած ճարտարապետական աշխատանքներով։
Շոթա Կավլաշվիլի վրաց.՝ შოთა ყავლაშვილი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 28, 1926 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1995 կամ դեկտեմբեր 1995 (69 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ և preservationist |
Պարգևներ և մրցանակներ |
Գործունեությունը
Կավլաշվիլին խորհրդային դարաշրջանում ստեղծագործած վրացի ամենաբեղմնավոր ճարտարապետներից մեկն է։ Նա նշանակալի աշխատանք է կատարել հատկապես մայրաքաղաք Թբիլիսիի ճարտարապետական նոր դիմագիծն ստեղծելու ասպարեզում։ Նրա հիշարժան գործերից են Laguna Vera լողավազանների համալիրը, կենտրոնական ավտոկայարանը։ Կավլաշվիլին 1970-1974 և 1980-1990 թվականներին եղել է Թբիլիսիի գլխավոր ճարտարապետը, նրա ղեկավարությամբ ու հսկողությամբ է 1975 թվականին Վրաստանի մայրաքաղաքում ստեղծվել քաղաքային առաջին պատմական միկրոշրջանը՝ «Հին Թիֆլիսը»։ 1994 թվականին Կավլաշվիլին նշանակվել է ծովափնյա նավահանգստային Փոթի քաղաքի փոխքաղաքապետ և գլխավոր ճարտարապետ[1]։ Մայրաքաղաքի կառուցապատման գործում նրա ներդրած ավանդը գնահատելով՝ Հին Թիֆլիս թաղամասի փողոցներից մեկը կոչել են նրա անունով և հին քաղաքի դարպասի մերձակայքում՝ Բարաթաշվիլու փողոցի վրա կանգնեցրել նրա հուշարձանը (հեղինակ՝ քանդակագործ Թենգիզ Կիկալիշվիլի)[2] 1999 թվականին[3]։
Շոթա Կավլաշվիլին մահացել է 1995 թվականին, հուղարկավորվել Մթածմինդայի պանթեոնում՝ Վրաստանի անվանի այլ մարդկանց շիրիմների կողքին։
Նշանակալի աշխատանքները
- Գրիբոյեդովի հրապարակի բնակելի շենքերն ու պսակադրությունների պալատը (1958)[4]
- Բարաթաշվիլի կամուրջը (1964)[4]
- Laguna Vera-ն (1965-1978)[4]
- Ռամիշվիլու փողոցի բնակելի շենքերը (1970-1974)[4]
- Կենտրոնական ավտոկայարանը (1973)[4]
- «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայի շինությունները (1976)[4]
- Ներքին գործերի նախարարության շենքը (1970-ական թվականների վերջ)[4]
- Ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի շենքը (1977)[4]
- Բարաթաշվիլու պարսպի վերականգնման նախագիծը (1979)[4]
- Թբիլիսիի հնագիտության թանգարանի շենքը (1988-unfinished)[4]
- Sheraton Metekhi Palace հյուրանոցը (1989-1991)[4]