Շնորհալին (ֆիլմ)

ֆիլմ

«Շնորհալին» (անգլ.՝ Gifted), ռեժիսոր Մարկ Ուեբի ամերիկյան դրամատիկ ֆիլմը։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի ապրիլի 7-ին[6], իսկ Ռուսաստանում՝ 2017 թվականի հունիսի 1-ին[7]։

Շնորհալին
անգլ.՝ Gifted
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
ԹեմաՕժտվածություն և Trachtenberg system?
Թվական2016 և հուլիսի 13, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Ուեբ[2]
ՊրոդյուսերAndy Cohen?
Սցենարի հեղինակTom Flynn?
ԴերակատարներՔրիս Էվանս, Մակքեննա Գրեյս, Լինդսի Դունկան, Օկտավիա Սպենսեր, Ջենի Սլեյթ[3], John M. Jackson?[3], Գլեն Պլամմեր[3], Ջոն Ֆին[3], Էլիզաբեթ Մարվել[3], Ջուլի Էն Էմերի[3], Քեյր Օ'Դոնել[3] և Պերսի Հայնս Ուայթ[3]
ՕպերատորՍտյուարտ Դրայբյորգ
ԵրաժշտությունՌոբ Սիմոնսեն
ՄոնտաժԲիլ Փենքոու
Պատմվածքի վայրՖլորիդա
ԿինոընկերությունFox Searchlight Pictures
Տևողություն101 րոպե
Բյուջե7 000 000 $[4]
Շահույթ43 046 590 $[5]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Ֆիլմը պատմում է յոթամյա շնորհալի մի աղջկա մասին, որի խնամակալությունը ստանձնելու համար պայքարում են մորեղբայրն ու տատը։

Դերերում

ԴերասանԴեր
Քրիս ԷվանսՖրանկ Ադլեր Ֆրանկ Ադլեր
Մաքենա ԳրեյսՄարի Ադլեր Մարի Ադլեր
լինդսի ԴունկանԷվելին Ադլեր Էվելին Ադլեր
Ջենի ՍլեյտԲոնի Սթիվենսոն Բոնի Սթիվենսոն
Օկտավիա ՍփենսերՐոբերտա Թեյլոր Րոբերտա Թեյլոր
Գլեն ՓլամերԳրեգ Քալեն Գրեգ Քալեն
Ջոն ՖինՕբրի Հայսմիթ Օբրի Հայսմիթ
Էլիզաբեթ ՄարվելԳլորիյա Դեվիս Գլորիյա Դեվիս
Ջոան ՔսիաԼիժուան Լիժուան
Էլիզաբեթ ՄարվելԳլորիյա Դեվիս Գլորիյա Դեվիս
Ջուլի Էն ԷմերիՓաթ Գոլդին Փաթ Գոլդին
Քեյլոր Օ’ԴոննելԲրեդլի Փոլարդ Բրեդլի Փոլարդ

Արտադրություն

2015 թվականի օգոստոսին հայտարարեցին, որ Ֆրենկ Ադլերի դերի համար ընտրվել է դերասան Քրիս Էվանսը[8]։ 2015 թվականի սեպտեմբերին դերասանական կազմին միացան Մաքենա Գրեյսը, Օկտավիա Սփենսերը, Լինդսի Դունքանը և Ջենի Սլեյթը[9][10]։ 2015 թվականի նոյեմբերին դերասանուհի Ջուլի Էն Էմերին միացավ ֆիլմին Փաթիե դերով[11]։

Նկարահանումներ

2015 թվականի հոկտեմբերին սկսվել են հիմնական նկարահանումները, որոնք ընթացել են Ջորջիա նահանգի Սավաննա և Թայբի-Այլենդ քաղաքներում[12]։

Քննադատություն

Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 70 % վարկանիշ՝ հիմնված 135 գրախոսությունների վրա՝ 6,3 միջին միավորով[13]։ Metacritic կայքում ֆիլմը գնահատվել է 100-ից 60 միավորով՝ հիմնված քննադատների 33 գրախոսությունների վրա, որը համապատասխանում է «խառը կամ միջին կարգավիճակին»[14]։ CinemaScore կայքում հանդիսատեսները գնահատել է A (A+-ից F գնահտաման սանդղակ)[15]։

Ծանոթագրություններ