Շնաձկների տարափ

Շնաձկների տարափ (անգլ.՝ Sharknado), հեռուստատեսային աղետ-ֆիլմ` նկարահանված 2013 թվականին «The Asylum» կինոստուդիայի կողմից։ Դերերում են Տարա Ռիդը, Յան Զիրինգը, Ջոն Հյորդը և Կեսի Սերբոն։ Պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 11-ին Syfy հեռուստաալիքով[6]։

Շնաձկների տարափ
անգլ.՝ Sharknado
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրֆիլմ աղետի մասին, ֆիլմ հրեշների մասին, ֆանտաստիկ ֆիլմ, սարսափ ֆիլմ և կինոֆանտաստիկա
Թեմաշնաձկներ
Թվականհուլիսի 11, 2013[2] և հոկտեմբերի 25, 2013[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնթոնի Ֆերանտե
ՊրոդյուսերԴևիդ Մայքլ Լատտ
ԴերակատարներԻեն Զիրինգ, Թարա Ռիդ, Ջոն Հերդ, Քեսի Սերբո, Jaason Simmons?, Robbie Rist?, Չաք Հիտտինգեր և Aubrey Peeples?
ՕպերատորBen Demaree?
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես և Սանտա Մոնիկա
ԿինոընկերությունThe Asylum[4][5]
Տևողություն86 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Sharknado Վիքիպահեստում

Սյուժե

Սարսափելի ջրային պտտահողմը օվկիանոսից բարձրացնում է օդ հազարարավոր շնաձկների և նետում նրանց Լոս Անջելես։ Սերֆինգով զբաղվող Ֆին Շեպերդը իր ընկերներ Բազի և Նովայի հետ մեկնում է որոնելու իր կնոջը` Էյպրիլին և դեռահաս աղջկան` Կլաուդիային։

Դերերում

  • Տարա Ռիդ` Էյպրիլ Վեկսլեր
  • Յան Զիրինգ` Ֆին Շեպերդ
  • Ջոն Հյորդ` Ջորջ
  • Քեսի Սերբո` Նովա Կլարկ
  • Օբրի Պիպլզ` Կլաուդիա Շեպերդ

Վարկանիշ

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 11-ին՝ հավաքելով 1,4 միլիոն հեռուստադիտողի էկրանների առաջ, ինչը կազմում է Syfy-ի սովորական ֆիլմի հանդիսատեսների չափ` 1,5 միլիոն[7]։ Ֆիլմը մեծ քննարկումներ է առաջացրել Թվիթերում։ Դրա մասին խոսել են Դեյմոն Լինդելոֆը, Ուիլ Ուիթոնը, Օլիվիա Ուայլդը, Կորի Մոնտեյթը[8][9]։ Այդպիսի անսպասելի հեղինակությունից հետո Syfy-ը կրկնել է ֆիլմը մեկ շաբաթ անց` հուլիսի 18-ին։ Այս անգամ ֆիլմը դիտել է 1,89 միլիոն մարդ (38%-ով ավելի շատ, քան առաջին անգամ)[10]։ Երրորդ ցուցադրությունը հուլիսի 27-ին հավաքել է 2,1 միլիոն հեռուստադիտող[11]։

Արձագանքներ

Ֆիլմը արժանացել է կինոքննադատների դրական արձագանքին։ Rotten Tomatoes-ում ֆիլմն ունեցել է 82% դրական արձագանք, միջին վարկանիշը կազմում է 6,1` հնարավոր 10 միավորից[12]։

Շարունակություն

Syfy ընկերությունը պատվիրեց ֆիլմի շարունակությունը, որի իրադարձությունները պետք է տեղի ունենաին Նյու Յորքում։ Ընկերությունը մրցույթ հայտարարեց լավագույն անվանման համար թվիթերում[13][14]։ 2013 թվականի օգոստոսի 8-ին հաստատվեց «Շնաձկների տարափ։ Հաշվով երկրորդը» անվանումը։ Պրեմիերան կայացավ 2014 թվականին[15]։ 2015 թվականի հուլիսի 22-ին Syfy-ով ցուցադրվեց երրորդ ֆիլմը` «Շնաձկների տարափ 3։ Օ, ո՛չ» (անգլ.՝ Sharknado 3: Oh Hell No!)[16], որի պրեմիերիայից հետո հայտարարվեց հաջորդ մասի նկարահանման մասին, որը պետք է լույս տեսներ 2016 թվականի հուլիսին[17]։ Այս անգամ երկրպագուները կարող էին քվեարկել թվիթերում և Syfy-ի պաշտոնական կայքում, թե ինչ են ցանկանում տեսնել ֆիլմի 4-րդ մասում[17]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնաձկների տարափ» հոդվածին։