Շինզո Աբեի սպանություն

Վիքիլուրերի հոդված

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեի սպանություն տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 8-ին, տեղական ժամանակով (UTC+9), ժամը 11:30-ի սահմաններում։ Քաղաքական գործչի մեջքին երկու անգամ կրակել են ինքնաշեն հրազենից[11], երբ նա Նարա պրեֆեկտուրայի Յամատո-Սայդայջի կայարանի մոտ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավի ժամանակ նախընտրական ելույթ էր ունենում կուսակցության թեկնածուի օգտին[12][13][14]։

Շինզո Աբեի սպանություն
Տեսակքաղաքական սպանություն և հրազենով հարձակում
Երկիր Ճապոնիա
Գրոհի վայրՆարա
ՏեղադրանքYamato-Saidaiji Station?[1]
Գրոհի նպատակՇինզո Աբե[2]
Տարեթիվմոտ հուլիսի 8, 2022[3][4]
ԶենքԱտրճանակ[5][6][7][…]
Զոհվածներ1 մարդ (հուլիսի 8, 2022)[8][9]
Ահաբեկիչների քանակ1[10]
 Assassination of Shinzō Abe Վիքիպահեստում

Կասկածյալ Տեցույա Յամագամին ձերբակալել են դեպքի վայրում։ Ավելի ուշ Շինզո Աբեին բժշկական ուղղաթիռով տեղափոխել են Նարա բժշկական համալսարանի հիվանդանոց։ Շինզո Աբեն ծանր էր վիրավորվել, հիվանդանոց ժամանելու ժամանակ կենդանության նշաններ ցույց չի տվել և գտնվել է կլինիկական մահվան վիճակում։ Ժամը 17։03-ին հայտարարել են, որ Աբեն մահացել է[15]։

Աբեի մահը արժանանացել է միջազգային դատապարտման։ Բազմաթիվ երկրների ղեկավարներ բարձր են գնահատել Աբեի ձեռքբերումները՝ միաժամանակ ցավակցություն են հայտնել նրա մահվան կապակցությամբ[16]։  Նրա սպանությունը Ճապոնիայի նախկին վարչապետի առաջին սպանությունն էր 1936 թվականի փետրվարի 26-ի միջադեպի ժամանակ Սաիտո Մակոտոյի և Տակահաշի Կորեկիոյի սպանությունից հետո, ինչպես նաև G7- ի նախկին առաջնորդի առաջին սպանությունը 1978 թվականին Իտալիայի վարչապետ Ալդո Մորոյի սպանությունից հետո։

Ծանոթագրություններ